Ռուբեն Նիկողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Նիկողոսյան
Ծնվել էհուլիսի 23, 1940(1940-07-23)
ԾննդավայրԹբիլիսի
Մահացել էդեկտեմբերի 16, 2014(2014-12-16)[1] (74 տարեկան)
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվնասվածքաբան-օրթոպեդ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Ռուբեն Վլադիմիրի Նիկողոսյան (հուլիսի 23, 1940(1940-07-23), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 16, 2014(2014-12-16)[1]), վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2003)։ ՀՀ վաստակավոր գյուտարար (1998

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1983-2003 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում, միաժամանակ՝ ԵԲԻ ընդհանուր վիրաբուժության, ԱԱԻ վնասվածքաբանության և օրթոպեդիայի, 1989-2003 թվականներին` շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոններում, 1989-2003 թվականներին`«Շտապ օգնություն» գիտական ԲԿ համակցված վնասվածքաբանների բաժանմունքի վարիչ, 2003 թվականից՝ պրոֆեսոր, գիտական խորհրդատու։

Աշխատանքներ աղետի գոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ղեկավարել է Սպիտակ-Վանաձոր, Գուգարք-Ստեփանավան գոտու աղետի բժշկական հետևանքների վերացման աշխատանքները։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1990 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ և վնասվածքաբան-օրթոպեդ, 1990-1999 թվականներին` Աղետների բժշկության գլխավոր մասնագետ, 1990 թվականից` ԱՊՀ երկրների աղետների բժշկության համակարգող խորհրդի անդամ, 1984 թվականից՝ ՀՀ վիրաբույժների գիտական ընկերության վարչության անդամ, 1997-2002 թվականներին՝ ՄԱԿ-ի Աղետների բժշկության ազգային և տարածաշրջանային ծրագրերի գիտական խորհրդատու[2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները վերաբերում են վնասվածքաբանության և օրթոպեդիայի, համակցված վնասվածքների բուժման, բժշկության և առողջապահության կազմակերպման հարցերին։ Հեղինակ է մեթոդական ձեռնարկների։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատերազմների և բնական աղետների ժամանակ մարդկային կորուստների մասին, Ե., 2000 (համահեղինակ)։
  • Ռազմադաշտային վիրաբուժական ծառայության կազմակերպման հիմունքները գործող բանակում, Ե., 2005 (համահեղինակ)։
  • Прогнозирование медико-социальных последствий землетрясений и проблемы катастроф в Армении., Е., 2004.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=13091
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.