Ռուբեն Կոսեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Կոսեմյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1973(1973-09-09) (50 տարեկան)
Երկիր ԽՍՀՄ,  Հայաստան և  Կանադա
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1984) և Մոսկվայի կոնսերվատորիա
 Ruben Kosemyan Վիքիպահեստում

Ռուբեն Ալեքսանդրի Կոսեմյան (սեպտեմբերի 9, 1973(1973-09-09)), ջութակահար, մենակատար, մանկավարժ[1]։

Ալտահար Ալեքսանդր Կոսեմյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4 տարեկանից Ռուբեն Կոսեմյանը ուսանել է իր հոր՝ ալտահար Ալեքսանդր Կոսեմյանի մոտ։

1980-1984 թվականներին ուսանել է Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում Տատյանա Հայրապետյանի դասարանում։

9 տարեկան հասակում Ռուբեն Կոսեմյանը ելույթ է ունեցել Կրեմլում։ Նվագախմբի հետ առաջին ելույթ է ունեցել 8 տարեկան հասակում, Երևանի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Հանրությանն է ներկայացրել Մոցարտի և Մենդելսոնի ջութակի կոնցերտները։

1987 թվականին տեղափոխվում է Մոսկվա, որպեսզի շարունակի ուսումը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։ Մոսկվայում սովորում է պրոֆեսոր Մայա Գլեզարովայի մոտ։

1998 թվականից Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել է ջութակ և կամերային անսամբլ։

Ռուբենը մասնակցել է վարպետության դասերի Լեոնիդ Կոգանի, Իգոր Օյստրախի, Տիբոր Վարգայի], Ռուբեն Ահարոնյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Իվան Մոնիգետիի, Դոմինիկ դը Վիլիենկուրի, Ռուջիերո Ռիչիի և Յաշա Հայֆեցի ուսանող Ադամ Հան-Գորսկու ղեկավարությամբ։

2000 թվականին դարձավ դասական երաժշտության բաժնի ղեկավար Քիշ կղզու "Հաուզ օֆ մյուզիկ էնդ քալչը" կազմակերպությունում։

Ռուբեն Կոսեմյանի 2014 թ․ թողարկված ձայնասկավառակը և կազմը

Համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Թայվանում, Մալայզիայում, Ռուսաստանում և Վրաստանում, կատարելով Բրամսի կրկնակի կոնցերտը, Խաչատրյանի, Սարյանի, Չայկովսկու[2], Մենդելսոնի, Գլազունովի, Մոցարտի, Բրուխի[3], Բախի, Հայրապետյանի[4] և այլ կոմպոզիտորների ջութակի կոնցերտները[5]։

2005 թվականին հիմնադրեց դաշնամուրային տրիո։

2007 թվականի հոկտեմբերի 31-ին պարգևատրվեց "ՅՈՒՆԵՍԿՈ Արամ Խաչատուրյան Սենթենարի" Ոսկե մեդալով ՀՀ Կոմպոզիտորների Միության կողմից։

2009-2010 թթ. աշխատել է (որպես առաջին ջութակ) Արամ Խաչատրյանի անվան լարային քարյակում։

2010 թվականից ապրում է Կանադայում։ Նրա առաջին կանադական ելույթը տեղի ունեցավ դիրիժոր Նուրհան Արմանի և Թորոնթո սիմֆոնիկ նվագախմբի հետ հանրահայտ Գլենն Գուլդ Սթուդիո դահլիճում[6], այնուհետև Քյորներ Հոլ դահլիճում։

Ռուբենը շարունակում է ելույթ ունենալ որպես մենակատար տարբեր նվագախմբերի հետ Կանադայում և արտասահմանում[7][8][9][10][11][12]։

Ռուբեն Կոսեմյանի նոր ձայնասկավառակը, որն ընդգրկում է Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի ջութակի համար գրված ստեղծագործությունները, լույս տեսավ 2018 թ․ նոյեմբերին[13]։

2020 թ․ Սանկտ-Պետերբուրգում լույս տեսավ Ռուբենի ջութակի և դաշնամուրի համար փոխադրությունների առաջին ժողովածուն, նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որտեղ տեղ գտան Կոմիտասի, Ֆ․ Լիստի, Պ․ Չայկովսկու, Ս․ Ռախմանինովի ստեղծագործությունների փոխադրությունները ("Պլանյետա Մուզիկի" հրատարակչություն, Ռուսաստանի Դաշնություն)։ Ժողովածուն և դաշնամուրային մասը խմբագրել է դաշնակահար Նատալյա Մնացականյանը։

2020 թվականին լույս է տեսնում Ռուբենի հաջորդ ձայնասկավառակը՝ Վ․ Ա․ Մոցարտի ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործություններով։ Ձայնագրությունը կատարվել է դաշնակահարներ Նատալյա Մնացականյանի և Մարգարիտա Գրիգորյանի հետ համատեղ։ Ռուբեն Կոսեմյանի նոր ձայնասկավառակը։ Վ․Ա․ Մոցարտ Ռ․ Կոսեմյանի նոր ձայնասկավառակի ծրագիրը

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Violin Masterpieces» (2014)[14]
  2. Պ. դե Սարասատե՝ «Գնչուական Մեղեդիներ», ստ.20 (8։40) Ջութակ՝ Ռուբեն Կոսեմյան, դիրիժոր՝ Գորդոն Սլեյթեր «Դիվերտիմենտո» նվագախումբ (Կանադա)։ Համերգային կատարում, Օտտավա 2014
  3. Կ. Սեն-Սանս «Ինտրոդուկցիա և Ռոնդո - Կապրիչիոզո», ստ.28 (9։21) Ջութակ՝ Ռուբեն Կոսեմյան, դիրիժոր՝ Թաթուլ Եղիազարյան «Կամեռատա դե Կոահուիլա» նվագախումբ (Մեքսիկա)։ Համերգային կատարում, Թոռեոն 2011
  4. Մ. Բրուխ «շոտլանդական Ֆանտազիա» յութակի և նվագախմբի համար (25։46) Ջութակ՝ Ռուբեն Կոսեմյան, դիրիժոր՝ Ռոբերթ Քոուլ (ԱՄՆ) Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբ։ Համերգային կատարում, Երևան 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուբեն Կոսեմյան. կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. https://www.youtube.com/watch?v=I7w12r-udl0&index=3&list=PLEdpSc4QbNtL5jJayM8XSrnMw4p1yhGGy
  3. https://www.youtube.com/watch?v=0kmmRGx2wY8&index=9&list=PLEdpSc4QbNtL5jJayM8XSrnMw4p1yhGGy
  4. https://www.youtube.com/watch?v=-HBG1ZZzjP0
  5. https://www.youtube.com/watch?v=dlu-V2P6lRc&index=4&list=PLEdpSc4QbNtL5jJayM8XSrnMw4p1yhGGy
  6. https://hy-am.facebook.com/notes/sinfonia-toronto/violinist-ruben-kosemyan-steps-in-to-play-the-four-seasons/10150663738132847/
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  8. http://www.cmf.am/Cafesjian-Classical-Music-Series--Ruben-KOSEMYAN/page/189
  9. https://www.aravot.am/2016/11/17/827288/
  10. http://www.irates.am/hy/1481871890
  11. https://www.aravot.am/2016/12/08/834932/
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  13. https://www.youtube.com/watch?v=1po4hf-tWMs
  14. Ձայնասկավառակում նաև ընդգրկված է՝ Էդուարդ Հայրապետյան՝ Կոնցերտ թ.1 ալտի և լարային նվագախմբի համար (20։44)։ Ալտ՝ Ալեքսանդր Կոսեմյան, դիրիժոր՝ Մերուժան Սիմոնյան, «Ալան Հովհաննես» լարային նվագախումբ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Կոսեմյան» հոդվածին։