Ռուբեն Կարապետյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Կարապետյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Կարապետյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1947(1947-10-24)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 9, 2022(2022-02-09)[1] (74 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Ռուբեն Ցոլակի[2][3] Կարապետյան (հոկտեմբերի 24, 1947(1947-10-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 9, 2022(2022-02-09)[1]), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2004

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան[4][5]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբիսողոմ աղա - «Կատակերգություն»
  • Բանտապահ - «Մոռանալ Հերոստրատին»
  • Մարտինե - «Չաո»[6]
  • Ատելիո - «Ցիլինդր»
  • Կապուլետ - «Ռոմեո և Ջուլիետ»
  • Կլավդիոս- «Համլետ»
  • Պոնտիոս Պիղատոս - «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
  • Բանքո - «Մակբեթ»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բացի՛ր աչքերդ»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԹԳՄ Պետրոս Ադամյան մրցանակ, 2004,
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2004,
  • ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2007, 2011։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը
  2. Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը
  3. Ռուբեն Ցոլակի Կարապետյանը այսօր կդառնար 75 տարեկան...
  4. «Ռուբեն Կարապետյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  5. Ռուբեն Կարապետյան
  6. «ՉԱՈ». ydt.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]