Ռուբեն Կարապետյան (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1963(1963-09-10) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպետական գործիչ, դիվանագետ և պատմաբան

Ռուբեն Կառլենի Կարապետյան (սեպտեմբերի 10, 1963(1963-09-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական գործիչ, դիվանագետ, պատմաբան: ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1], Նախագահի խորհրդական[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1963թ. սեպտեմբերի 10-ին՝ Երևանում։ Ավարտել է Ա․Չեխովի անվան համար 55 դպրոցը։ Տիրապետում է անգլերեն, արաբերեն, իտալերեն և ռուսերեն լեզուների։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և թոռնիկ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1986 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, ստացել է մագիստրոսի կոչում՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։

1993 թվականի փետրվարից հուլիսը Լիբանանում` Բեյրութի Հայկազեան համալսարանում անցել է Քաղաքագիտության հատուկ դասընթաց /Intensive Political  Science Course: 1994 թվականի մայիսից օգոստոսը Միացյալ Թագավորությունում` Օքսֆորդի, Լիդսի, Էդինբուրգի համալսարաններում մասնակցել է դիվանագիտություն և միջազգային իրավունք թեմաներով Դիվանագիտական դասընթացների /Diplomats Course/:

1999 թվականին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ «Սիրիա-ամերիկյան հարաբերությունները․ 1967-1996թթ.» թեմայով` ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2009 թվականին  ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան՝ «Սիրիայի տեղն ու դերը արաբ-իսրայելական հակամարտությունում 1946- 2000թթ.» թեմայով գիտական ատենախոսության պաշտպանության համար[3]:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986-1988 թվականներին՝ ավագ տեսուչ, արտաքին կապերի բաժին, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)՝ արտասահմանյան բուհերի միջև համագործակցության  ուղղությամբ երկկողմ համաձայնագրերի իրականացման գիտական պատասխանատու:
  • 1988-1992 թթ․՝ օտարերկրյա ուսանողների բաժանմունքի պետ, ԵՊՀ արտաքին կապերի բաժին:
  • 1993-1994 թթ․՝ կցորդ, Առաջին Եվրոպական վարչություն, ՀՀ ԱԳՆ:
  • 1994-1995 թթ․՝ երրորդ քարտուղար, Երկրորդ Եվրոպական վարչություն, ՀՀ ԱԳՆ:
  • 1996-1997 թթ․՝ երկրորդ քարտուղար (հյուպատոս), Հունաստանում ՀՀ դեսպանություն:
  • 1997-1999 թթ․՝ առաջին քարտուղար (փոխդեսպան), Հունաստանում ՀՀ դեսպանություն:
  • 1999-2000 թթ․՝ աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԳՆ:
  • 2000-2004 թթ․՝ վարչության պետ, ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն:
  • 2008-2009 թթ․՝ ՀՀ մշտական դիտորդ, Աֆրիկյան միություն:

2013 թվականից զբաղեցնում է Հայ-իտալական «Դադիվանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը:

2019 -2020 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը։ [3]

2020 թվականի դեկտեմբերից ՀՀ Նախագահի խորհրդական է։[1]

Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ

Գիտահետազոտական և մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Կարապետյանը սկսել է դասավանդել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում 1999 թվականի սեպտեմբերից:

2003-2004 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նորաստեղծ Հարավարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ (ԱԳՆ-ում համատեղության կարգով):

Արտերկրում դիվանագիտական ծառայության ավարտից հետո 2013թ. սեպտեմբերից մինչև 2015 թվականը շարունակել է դասախոսել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի, արաբագիտության ամբիոնում:

Ռուբեն Կարապետյանը 2014թ. սեպտեմբերից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Նույն համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի, Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր է:

2016-2019 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի խորհրդական միջազգային համագործակցության հարցերով և «Ընդհանուր պատմության» բաժնի առաջատար գիտաշխատող:

Հավատարմագրերի հանձնում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին

Հայ-ռուսական համալսարանի, Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է:

2019 թ․ Ռուբեն Կարապետյանին շնորհվել է Հայ-ռուսական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։

ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդի անդամ է:

ՀՀ  ԳԱԱ  «Լրաբեր Հասարակական գիտությունների» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է:

2011 թվականից Հռոմի Աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների և Հարակից գիտությունների  ինստիտուտի (Istituto di Alti Studi in Geopolitica e Scienze Ausiliare, IsAG)   միջազգային գիտական կոմիտեի անդամ է:  

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Արևելագիտության հարցեր» /Journal of Oriental Studies/ եւ «Արաբագիտական ուսումնասիրություններ» /Journal of Arabic Studies/ գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ է: [4]

Ռ.Կարապետյանը ղեկավարել է հինգ ասպիրանտների թեկնածուական ատենախոսությունները՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և պատմության ինստիտուտներում:

Տարբեր դասախոսություններով հանդես է եկել Եգիպտոսի, Լիբանանի, Սիրիայի, Իտալիայի համալսարաններում:

Հեղինակ է 7 մենագրությունների և երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների։ Ինչպես նաև, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ԲՈՒՀ-երի ուսանողների համար «Արաբական երկրների նոր և նորագյուն պատմություն» բուհական առաջին դասագրքի հեղինակն է։ (գրքի հղումը՝ http://publishing.ysu.am/hy/1579238485  Երևան, ԵՊՀ հրատարակչություն)․ [2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]