Ռուբեն Անղալադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռուբեն Անգալադյանից)
Picto infobox auteur.png
Ռուբեն Անղալադյան
Ruben Angaladyan 04.jpg
Ծնվել է հունիսի 10, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}}) (70 տարեկան) կամ հուլիսի 10, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:10|2|0}}) (70 տարեկան)
Ծննդավայր Ախալցխա, Ախալցխայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մասնագիտություն բանաստեղծ, թարգմանիչ, արվեստագետ և փիլիսոփա
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Պարգևներ
Կայք bvahan.com/rubenangaladian/
Ռուբեն Անղալադյան Վիքիդարանում

Ռուբեն Սարգսի Անղալադյան (ծնվ. 1947, հունիսի 10), հայ բանաստեղծ, թարգմանիչ, մշակութաբան, փիլիսոփա, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1982 թվականից, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ախալցխա քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղում։ 1965 թվականին ընդունվել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտ, ապա փոխադրվել է Լենինգրադի համալսարան, որի դասընթացն ավարտել է 1972 թվականին։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Խորալ» (Երևան, 1975), «Կիրճ» (Երևան, 1979) բանաստեղծությունների ժողովածուները, «Լուսնյակը և ձկնիկը» (Լենինգրադ, 1985) բանաստեղծությունների և հեքիաթների ժողովածուն։

Նրա գործերը թարգմանվել են իտալերեն, վրացերեն, հունգարերեն, անգլերեն, էստոներեն և այլ լեզուներով[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 48.