Ռուբեն Աղաբաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Աղաբաբյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1911(1911-11-29)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 6, 1970(1970-12-06) (59 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան (1932)
ԱշխատավայրՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ՊարգևներՎրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ռուբեն Աղաբաբյան Վիքիդարանում

Ռուբեն Հակոբի Աղաբաբյան (Ռուբեն Աղաբաբ, նոյեմբերի 29, 1911(1911-11-29), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1970(1970-12-06), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), կրել է հոր՝ գրող Հակոբ Աղաբաբի գրական անունը), հայ բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր (1949 թվականից), Վրացական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1962), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: ԽՄԿԿ անդամ 1939 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ 1932 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում (1960 թվականից ճարտարապետության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն էր)։ 1943-1949 թվականներին դասախոսել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտում։

Նրա նախագծով կառուցվել են բնակելի տներ ու հասարակական շինություններ, Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոնը։

1941-1945 և 1966-1970 թվականներին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։ Մահացել է Թբիլիսիում[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիրիկա, Թիֆլիս, 1930, 31 էջ։
  • Առաջին ծաղիկներ (մանկական երգեր), Երևան, Պետհրատ, 1939, 44 էջ։
  • Այգ (բանաստեղծությունների ժողովածու), Թբիլիսի, Սախելգամի, 1948, 78 էջ։
  • Ուղևորություն դեպի անցյալն ու ներկան (տպավորություններ Թուրքիայից), Երևան, «Հայաստան», 1965, 80 էջ։
  • Հանդիպում դարերի հետ, Երևան, «Սովետական գրող», 1982, 55 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 33 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]