Ռուաումոկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոր Զելանդիայում գտնվող Տարանակի հրաբուխը համարվում է երկրաշարժների և հրաբուխների աստված Ռուաումոկո խորհրդանշական մարմնավորումներից մեկը:

Ռուաումոկո (Ruaumoko կամ Ruamoko), մաորի դիցաբանության մեջ երկրաշարժի և հրաբուխների աստված:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուաումոկոն երկնքի աստված Ռանգիի և երկրի աստված Պապայի կրտսեր որդին է: Նա երբեք էլ չծնվեց և մնաց մոր արգանդում: Նրա շարժումներն ու ցնցումները մոր գրկում, ըստ դիցաբանության, ստեղծում են երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ[1]: Այդ երկրաշարժներն էլ իրենց հերթին, ըստ լեգենդի, հանգեցնում են տարվա եղանակների հերթափոխին[2]:

Ռուաումոկոյի մասին այլ առասպելներ կան: Ըստ դրանցից մեկի, նա կտրվել է մայր հողից և ընկել է ստորերկրյա հոգիների աշխարհ: Նա համարվում է գիշերվա և մահվան աստվածուհի Հինե նուի տե պոյի երկրորդ ամուսինը, ով փախել է իր առաջին ամուսնուց՝ անտառների և թռչունների աստված Տենեից, պարզելով, որ նա միաժամանակ հանդիսանում էր նաև նրա հայրը[3]:

Ռուաումոկոյի պատին են դրել նորզելանդացի գիտնականների ապագայի հրաբխային ժայթքումների նախագծի անվանումը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biggs, B.G. Maori Myths and Traditions / A.H. McLintock. — Encyclopaedia of New Zealand. — Wellington: Government Printer, 1966.
  • Grey G. Polynesian Mythology. — Christchurch: Whitcombe and Tombs, 1956.
  • Grey G. Nga Mahi a Nga Tupuna. — 4-ое издание. — Wellington: Reed, 1971.
  • Tregear E.R. Maori-Polynesian Comparative Dictionary. — Lambton Quay: Lyon and Blair, 1891.