Ռուանի պաշարում (1562)
| Վայր | Ռուան | |
|---|---|---|
| Կոորդինատներ | 49°26′35″N 1°6′9″E | |
| Սկսած | 28 սեպտեմբերի 1562 | |
| Ավարտված | 26 հոկտեմբերի 1562 | |

Ռուանի պաշարումը տեղի է ունեցել 1562 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 26-ը՝ Առաջին ֆրանսիական կրոնական պատերազմի ժամանակ, և կաթոլիկների և դուքս Ֆրանսուա դը Գիզի համար վճռորոշ հաղթանակ էր հուգենոտների քաղաքի նկատմամբ։
Թագավորական բանակի (30,000 մարդ) կողմից պաշարումը նպատակ ուներ կանխելու կալվինիստների միացումը բրիտանացիների հետ: Անտուան դը Բուրբոնը՝ ապագա թագավոր Հենրի IV-ի հայրը, վիրավորվել է արկեբուսի կրակոցից 1562 թվականի հոկտեմբերի 16-ին և մահացել է ստացած վերքերից մեկ ամիս անց:
Թագավորության գեներալ-լեյտենանտ Անտուան դը Բուրբոնի գլխավորած կաթոլիկ բանակը սեպտեմբերի 28-ին պաշարեց քաղաքը։ Քաղաքը պահող Մոնտգոմերին դիմադրեց մեկ ամիս։ Քաղաքը ընկավ հոկտեմբերի 26-ին։ Սակայն այս հաջողությունը թագի համար մասնակի էր, քանի որ բողոքական առաջնորդը կարողացել էր փախչել, իսկ Անտուան դը Բուրբոնը մահացու վիրավորվել էր ռազմական գործողությունների ժամանակ և մահացել 1562 թվականի նոյեմբերի 17-ին։ Նրա անհետացումը ամրապնդեց դուքս դը Գիզի հեղինակությունը, որն այդ ժամանակ հանդես եկավ որպես կաթոլիկների առաջնորդ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adolphe Chéruel, « Siège de Rouen en 1562 », Revue de Rouen, 1850, P..
- Émile Le Parquier, Le Siège de Rouen en 1562, Sotteville-lès-Rouen, 1907.
- Bulletin des Amis des monuments rouennais, Rouen, 2008.
- ↑ Le Roux (2014). Les guerres de Religion (1559-1529) (ֆրանսերեն). էջեր p.77-78. ISBN 9-782701-191935.
{{cite book}}:|pages=has extra text (օգնություն); Unknown parameter|collection=ignored (օգնություն); Unknown parameter|pages totales=ignored (օգնություն); Unknown parameter|prénom1=ignored (|first1=suggested) (օգնություն).