Ռոտորային շարժիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռոտորային շարժիչ, ներքին այրման շարժիչ, որում այրվող գազերի էներգիան փոխակերպվում է մեխանիկականի՝ իրանի նկատմամբ պտտական կամ պտտական-հետադարձ շարժում կատարող ռոտորի միջոցով։ Ռոտորային շարժիչի ստեղծման գաղափարն առաջ է քաշվել 16-րդ դար, գործող նմուշի պատրաստման առաջին փորձը կատարվել է 1799-ին, սակայն գործնականորեն պիտանի շարժիչները ի հայտ են եկել 1957-ին։ Աշխատանքի ընթացքում ռոտորի և իրանի մակերևույթներով կազմված խոռոչների ծավալները պարբերաբար փոփոխվում են՝ անընդհատ կրկնվում են աշխատանքային մարմնի սեղմման և ընդարձակման ցիկլերը։ Այսպիսով, Ռոտորային շարժիչում հնարավոր են նույն աշխատանքային պրոցեսները (երկ- և քառատակտ), որոնք բնորոշ, են ներքին այրման մխոցավոր շարժիչներին։ Արդի ռոտորային շարժիչները պատրաստում են ինչպես մեկ, այնպես էլ երկու և երեք աշխատանքային սեկցիաներով (ընդհանուր արտակենտրոնավոր լիսեռի վրա տեղադրված 2 կամ 3 ռոտոր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png