Ռոտե Ֆլորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ռոտե Ֆլորա
Rote Flora
«Rote Flora» թատրոնը, 2006թ, հունիս
Երկիր Գերմանիա
Գտնվելու վայրը Համբուրգ, Գերմանիա
Հիմնադրման ամսաթիվ 1888թ
53°33′43.16″ հս. լ. 9°57′41.4″ ավ. ե. / 53.56199° հս. լ. 9.9615° աե. ե.
Կայք
Rote Flora Վիքիպահեստում

Ռոտե Ֆլորան (գերմ.` Rote Flora) նախկին թատրոն է Համբուրգի Շատցենֆիրտելե թաղամասում։ Ինքնակամորեն բնակեցվել է 1989թ. նոյեմբերին ի պատասխան այն երաժշտական թատրոն դարձնելու որոշման։

Շենքի պատմությունը[խմբագրել]

Թատրոնը կառուցվել է 1888թ և կոչվել Tivoli-Theater: Շուտով թատրոնը վերանվանվում է Concerthaus Flora, որտեղ բեմադրվում են օպերետաներ, համերգներ, ռևյուներ։ Հանդիսանում է այն մի քանի թատրոններից մեկը, որը չի կործանվել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ. ներկայացումները շարունակվել են բեմադրվել մինչև 1943 թվականը։ Պատերազմի վերջին տարիներին թատրոնը փակվել է, իսկ շենքը օգտագործվել որպես պահեստ, սակայն շուտով վերանորոգվելուց հետո կրկին բացվել է 1949թ։ 1953-1964թթ շենքը օգտագործվել է որպես կինոթատրոն, ունեցել է 800 տեղ, այնուհետև վերածվել է «1000 Töpfe» հանրախանութի, որը գոյատևել է մինչև 1987 թվականը։

Քաղաքական նախագծի պատմությունը[խմբագրել]

Հանրախանութի փակումից հետո երաժշտական պրոդյուսեր Ֆրեդերիկ Կուրցը դատարկ շենքը երաժշտական թատրոն դարձնելու նախագիծ ներկայացրեց։ Սակայն տեղի բնակիչները, ոչ մեծ խանութների սեփականատերերը և ավտոնոմ խմբերը բացասական վերաբերմունք ցուցաբերեցին և մի քանի ամիսների ընթացքում լայնածավալ բողոքներ եղան։ Այնուամենայնիվ պատմական շենքը քանդվեց 1988թ ապրիլին։ Բողոքները շարունակվեցին և մարտական խմբերի կողմից բռնի հարձակումների առիթ դարձան։ Վերջիվերջո ոստիկանական պաշտպանության կարիքը և ԶԼՄ-ին տրված բացասական պատասխանը ստիպեցին ներդրողներին հրաժարվել իրենց նախագծից։

Մինչև մյուս ամառ շենքի մնացած մասի ավերակները դատարկ մնացին, թեև մի քանի խմբեր, որոնք ներգրավված էին բողոքների մեջ, ցանկանում էին վերականգնել և վերաշահագործարկել կառույցը։ 1989թ օգոստոսին քաղաքային իշխանությունը անսպասելիորեն 6 ամսյա ժամկետով վարձակալության տվեց շինությունը այդ խմբերին։ Վարձակալությունից հետո ամեն ինչ դարձավ պաշտոնական, և Ռոտե Ֆլորան կրկին բացվեց 1989թ սեպտեմբերի 23-ին։ Շուտով վարձակալությունը համարվեց ոչ ակտուալ և այդ ժամանակից սկսած Ռոտե Ֆլորան հանդիսանում էր մշակութային և քաղաքական միջոցառումների վայր։ Նախագիծը ֆինանսավորվում և ղեկավարվում էր անկախ։

1990-1991թթ նախագծի շրջանակում շինության մոտ գտնվող լքված հողակտորը զբոսայգու վերածվեց։ Քաղաքային իշխանությունները ծրագրեր ունեին շինության սենյակների առնչությամբ, և վերջին հաշվով հակամարտությունը ավարտվեց նրանով, որ ոստիկանությունը բռնի ուժով ազատեց տարածքը։

1992թ օգոստոսին քաղաքային զարգացման գծով պատասխանատուն ստիպեց Ռոտե Ֆլորայի կազմակերպիչներին ստորագրել գործող վարձակալություն 6 ամսյա ժամկետով, հակառակ դեպքում նորից տարհանում կլիներ։ Քաղաքական գործիչների և Ռոտե Ֆլորայի միջև բանակցությունները տևեցին 4 ամիս, տարհանում չիրականացվեց և Ռոտե Ֆլորան մնաց բնակեցված։

1995թ հրդեհը փլուզեց շենքի մեծ մասը, սակայն շուտով ամեն ինչ վերակառուցվեց և վերականգնվեց։ Ռոտե Ֆլորան մնաց որպես մշակութային և քաղաքական հանդիպումների վայր։ 2000թ աշնանը Համբուրգի սենատը կրկին սկսեց բանակցություններ վարել նոր վարձակալության համար։ 11 տարի գրավված մնալուց հետո Ռոտե Ֆլորան քաղաքական հարցի երանգ ստացավ և դարձավ 2001թ ընտրությունների օբյեկտը։

Թեժ բանավեճերի արդյունքում հրաժարվեցին սենատի հետ հետագա բանակցություններից։ Ի պատասխան դրա, սենատը 2001թ մարտին շինությունը վաճառեց գործարար Կլաուսմարտին Կրետշմերին։ Հետագա մի քանի շաբաթների ընթացքում Կրետշմերը հասկացրեց, որ ոչ մի փոփոխություներ չի անի. Ռոտե Ֆլորան մնաց անկախ։

Ռոտե Ֆլորան այսօր[խմբագրել]

«Rote Flora»-ի շենքը

2004թ նոյեմբերի 15-ին Ռոտե Ֆլորան նշեց իր 15-ամյա տարեդարձը։[1][2] 2011թ մարտի վերջին քաղաքի և շինության տիրոջ միջև կնքված պայմանագիրը վերջանում է։ Պայմանագրում նշված է, թե Կրետշմերը ինչ պայմաններով և որ դեպքում կարող է վաճառել վայրը, և որ այն պետք է լինի սոցիալական կենտրոն։ Նա կարող է վաճառել շինությունը այն գնով, որը կցանկանա է, և նրան, ում ցանկանա։ Եթե Կրետշմերը վաճառի Ռոտե Ֆլորան, ապա այն տարհանելու վտանգ կառաջանա։ Մարդիկ, ովքեր կապ ունեն Ռոտե Ֆլորայի հետ, քարոզարշավ սկսեցին («Flora bleibt unverträglich») հնարավոր տարհանումից խուսափելու դեմ։[3]

Մշակութային իրադարձություններ[խմբագրել]

Ռոտե Ֆլորայի սկվոտը միշտ կազմակերպում է համերգներ և մշակութային այլ իրադարձություններ, ինչպես նաև այն հանդիսանում է ձախ շարժման հանդիպումների վայրը։ Ռոտե Ֆլորան հիմնականում ֆինանսավորվում է բարեգործությունների և ներդրումների միջոցով։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռոտե Ֆլորան կարևոր դեր է խաղում որպես այլընտրանքային մշակութային կենտրոն և այժմ հանդիսանում է Schanze-Quarter-զգալի մասը։

Շինության ճակատը մինչ այժմ ծառայում է որպես քաղաքական ուժերի հավաքատեղի։ Ռոտե Ֆլորան կազմակերպում է արվեստին նվիրված ցուցահանդեսներ, աշխատում է աշխարհի տարբեր նկարիչների հետ և այնտեղ աշխատելու համար առաջարկում է ունիկալ և ստեղծագործական պայմաններ։

Աղբյուրներ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]