Ռոտապրինտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ռոտապրինտ 45Կ» մոդելի տպագրական մեքենա

«Ռոտապրինտ» (լատին․՝ rota — անիվ, tare — պտտել և անգլ.՝ print — տպել), 1904-1989 թվականներին գոյություն ունեցած գերմանական ընկերություն[1]։ Մասնագիտացված է եղել փաստաթղթերը մի քանի հազար տպաքանակով բազմացնելու համար փոքր չափսի թղթերի օֆսեթ տպագրական մեքենաների արտադրության մեջ։

Ռոտապրինտ մեքենաները բաղկացած էին թղթի մատուցման հարմարանքից, տպագրական ապարատից, որի մեջ մտնում էին տպաձևի, օֆսեթի և տպագրական գլանները), ներկող և խոնավացման ապարատներից և ընդունման-հանման սարքից։ Ռոտապրինտով տպում էին միագույն կամ բազմագույն պարզ արտադրանք։ Տպագրության արագությունը ժամում կազմում էր 6-9 հազար ցիկլ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rotaprint 1904-89». ExRotaprint. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոտապրինտ» հոդվածին։