Ռոստովի համալսարանի հիվանդանոցային և ամբիոնային վիրաբուժության կլինիկայի շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստովի համալսարանի հիվանդանոցային և ամբիոնային վիրաբուժության կլինիկայի շենք
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ռոստովի (Վարշավայի) համալսարանի հիվանդանոցային և ամբիոնային վիրաբուժության կլինիկայի շենք (ռուս.՝ Здание клиники госпитальной и кафедральной хирургии Ростовского (Варшавского) университета), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է 1890-ական թվականներին։ Շենքի նախագծի հեղինակը ենթադրաբար ճարտարապետ Ն. Մ. Սոկոլովն է[1]։ Մտնում է Նիկոլաևյան քաղաքային հիվանդանոցի շինություների համակառույցի մեջ[2]։ 1916-1938 թվականներին, Վարշավայի համալսարանը Դոնի Ռոստով տարհանելուց հետո, շենքում աշխատել է վիրաբույժ Ն. Ի. Նապալկովը։ 1916-1941 թվականներին այստեղ աշխատել է վիրաբույժ Ն. Ա. Բոգորազը[1]։ Ներկայումս սա Ռոստովի պետական բժշկական համալսարանի մասնաշենքերից մեկն է։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի (Վարշավայի) համալսարանի հիվանդանոցային և ամբիոնային վիրաբուժության կլինիկայի աղյուսե շենքն ունի երկու հարկ և բազմալանջ տանիք։ Ճակատները զարդարված են դասականության ոգով։ Առաջին և երկրորդ հարկերը կոպտատաշված են։ Ճակատների հորիզոնական բաժանումը կատարված է միջհարկային գոտու միջոցով։ Շենքի գլխավոր ճակատը համաչափ է, կենտրոնական մասում ընդգծվում է ելունով։ Լուսամուտատեղերն ուղղանկյունաձև են, երկրորդ հարկում զարդարված են դեկորատիվ պորտալներով։ Շենքի հատակագիծն ունի բարդ կառուցվածք։ Հատակագծման համակարգը միջանցքային է՝ սենյակների երկկողմանի տեղադրմամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 26.
  2. 2,0 2,1 «г. Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». donland.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барановский Г. Юбилейный сборник сведений о деятельности бывших воспитанников института гражданских инженеров (строительного училища) 1842 - 1892 гг. — СПб, 1893. — С. 321—322.
  • Гегузин И. Страницы ростовской летописи. — Ростов-на-Дону, 1983. — С. 81—86, 89—92.