Jump to content

Ռոստոմ Աբաշիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոստոմ Աբաշիձե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունվրաց.՝ როსტომ ომერის ძე აბაშიძე
Մասնագիտացումըմբիշ և մարզիկ
Երկիր ԽՍՀՄ և  Վրաստան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 23, 1935(1935-02-23)[1] (90 տարեկան)
ԾննդավայրԲաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԱկումբBurevestnik? և Թբիլիսի
Մարզիչ(ներ)Գեորգի Պավլովիչ Ռոստիաշվիլի
Հասակ՝188 սանտիմետր
Քաշ97 կիլոգրամ

Ռոստոմ Աբաշիձե (վրաց.՝ როსტომ აბაშიძე, փետրվարի 23, 1935(1935-02-23)[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային հունահռոմեկան ոճի ըմբիշ։ Աշխարհի եռակի, ԽՍՀՄ եռակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1962

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականի փետրվարի 23-ին Բաթում քաղաքում։

Մարզական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիչներ Ակակի Մամինոշվիլիի և Գեորգի Ռոսթիաշվիլիի ղեկավարությամբ 1950 թվականից սկսում է զբաղվել դասական ոճի ըմբշամարտով։ Մինչ այդ զբաղվել է լողով և ֆուտբոլով։ Հանդես է եկել կիսածանր քաշային կարգում (մինչև 97 կգ)։ 1954 թվականին լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման։ 1954-1963 թվականներին մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին՝ 1957, 1960, 1962 թվականներին դառնալով չեմպիոն, իսկ 1956 և 1958 թվականներին արժանացել է բրոնզե պարգևի[2]։ 1956 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1958, 1962 և 1963 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն։ Մասնակցել է 1964 թվականի Տոկիոյում անցկացված օլիմպիադային, սակայն, հիվանդությունից հետո չկարողանալով լիարժեք մարզական վիճակ ձեռք բերել, զբաղեցրել է ընդամենը 5-րդ տեղը։

Օլիպիադայից հետո անցել է մարզչական աշխատանքի։ Եղել է Վրացական ԽՍՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչը։ Նրա ղեկավարությամբ հավաքականը լուրջ հաջողությունների է հասել։

Գերազանցությամբ ավարտել է Վրաստանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժինը, ապա՝ ասպիրանտուրան։

Շինարարական և գյուղատնտեսության ջրամատակարարման ոլորտներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]