Ռուստամ Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոստամ Գագիկի Գալստյանից)
Jump to navigation Jump to search
Ռուստամ Գալստյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 2001(2001-09-30)
ԾննդավայրՋերմուկ, Վայոց Ձորի մարզ, Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 28, 2020(2020-09-28) (18 տարեկան) կամ սեպտեմբերի 29, 2020(2020-09-29) (18 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Ստոմատոլոգիա

Ռուստամ Գագիկի Գալստյան (սեպտեմբերի 30, 2001(2001-09-30), Ջերմուկ, Վայոց Ձորի մարզ, Հայաստան - սեպտեմբերի 28, 2020(2020-09-28) կամ սեպտեմբերի 29, 2020(2020-09-29)), Հայաստանի զինված ուժերի զինծառայող[1], զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստամ Գալստյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 30-ին Ջերմուկում։ Վաղ մանկությունից իր ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Սովորել է Երևանի թիվ 142 ավագ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել «Քվանտ» վարժարանում[3]: Վաղ տարիքից սկսել է զբաղվել բիթբոքսով և այդ ասպարեզում գրանցել է լուրջ հաղթանակներ։ 2016 թվականին կայացած Հայաստանի բիթբոքսի առաջնությունում գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ 2018-ին՝ 3-րդ։ 2019 թվականից HI MUSIC Band-ում է՝ որպես բիթբոքսեր։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում մեկ տարի։ Մեկ տարի ուսումնառությունից հետո զորակոչվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր:

Զոհվել է սեպտեմբերի 28 (29)-ին 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ[4], հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում։

Ամուսնացած չէր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]