Ռոսո Ֆիորենտինո
Ռոսո Ֆիորենտինո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1494[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1540[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և fresco painter |
Ոճ | մաներիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Allegory of Salvation with the Virgin and Christ Child, St. Elizabeth, the Young St. John the Baptist and Two Angels?, Q3612425? և Madonna between Two Saints? |
![]() |
Ռոսո Ֆիորենտինո (իրական անուն իտալերեն՝ Giovanni Battista di Jacopo, մականուն իտալերեն՝ Rosso Fiorentino կամ ուղղակի իտալերեն՝ Rosso, մարտի 8, 1494[1], Ֆլորենցիա[2] - նոյեմբերի 14, 1540[1], Փարիզ), ֆլորենտական դպրոցի իտալացի նկարիչ, աշխատել է Իտալիայում և Ֆրանսիայում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յակոպո Պոնտորմոյի հետ սովորել է Անդրեա դել Սարտոյի արվեստանոցում։ 1523 թվականից աշխատել է Հռոմում, որտեղ ուսումնասիրել է Միքելանջելոյի, Ռաֆայելի և Վերածննդի դարաշրջանի այլ նկարիչների գործերը։ Կառլ V-ի զորքերի կողմից քաղաքը թալանելուց հետո (1527) նա տեղափոխվել է Ֆրանսիա՝ տեղ ստանալով Ֆրանցիսկ I-ի արքունիքում։ Վերջինս նրան, Ֆրանչեսկո Պրիմատիչոյի հետ միասին, հանձնարարել է նկարել Ֆոնտենբլոյի թագավորական կալվածքը (այդ պալատում իտալացի վարպետների գործերը անվանել են «Ֆոնտենբլոյի դպրոց»)։ Հակառակ Վազարիի պնդումներին՝ Ռոսո Ֆիորենտինոյի մահը ինքնասպանություն չի եղել։
Նկարչի աշխատակիցների և աշակերտների թվում է եղել ֆրանսիացի դիմանկարիչ, փորագրող, մանրանկարիչ Ժոֆրուա Դյումուստիեն։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լավագույն աշխատանքն ու մանյերիզմի գեղանկարչության գլուխգործոցը համարվում է «Խաչից իջնելը» Վոլտերայից խորանի համար (1521, այժմ՝ Վոլտերայի քաղաքային պատկերասրահում)[3]։ Այդ ստեղծագործության մեջ նկարիչը ձեռք է բերում ստեղծագործական անկախություն՝ խզելով կապը անցյալի հետ։ Նկարում պատկերված մարդկանց ողջ դինամիկայի և նրա կոմպոզիցիայի բարդության պայմաններում նկարիչը կերպարներին մեկնաբանել է անճաշակ, դեֆորմացնելով նրանց ֆիգուրները, կառուցելով «քարացած թատերականացված գործողություն» (Դզուֆի) և լայնորեն օգտագործել է դեկորատիվ հնարքներ։ Ինչպես նշել է Վազարին, կերպարների դեմքերն արտահայտել են «դաժանություն և հուսահատություն»[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ Tim Jepson, Jonathan Buckley, Mark Ellingham. Rough guide to Tuscany & Umbria. — P. 414—419. — ISBN 1-843-53055-4
- ↑ С. Дзуффи. Большой атлас живописи. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 117. — ISBN 5-224-03922-3
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kusenberg K. Le Rosso. Paris: A. Michel, 1931
- Barocchi P. Il Rosso Fiorentino. Roma: Gismondi, 1950
- Billy A. Fontainebleau. Paris: Le Temps, 1967
- Franklin D. Rosso in Italy: the Italian career of Rosso Fiorentino. New Haven: Yale UP, 1994
- Falciani C. Il Rosso Fiorentino. Firenze: Leo S. Olschki, 1996
- Natali A. Rosso Fiorentino: leggiadra maniera e terribilità di cose stravaganti. Cinisello Balsamo: Silvana, 2006
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|