Jump to content

Ռոսոնվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռոսոնվիլ
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մակերես2,42 կմ²
ԲԾՄ223±1 մետր
Բնակչություն3099 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ023
Փոստային դասիչ6845[1][2] և 6845[1][2]
Ռոսոնվիլ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Ռոսոնվիլ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Ռոսոնվիլ[3] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Rawsonville), փոքր քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Քեյփ Վայնլենդս շրջանի և Բրիդե-Վալլի մունիցիպալիտետի կազմում։

Բնակավայրը, որն ավելի ուշ վերածվել է քաղաքի, հիմնադրվել Է 1859 թվականին Aan-de-Smalblaar ֆերմայի հողերի վրա։ 1883 թվականին բնակավայրը ստացել է գյուղական համայնքի կարգավիճակ։ Քաղաքի անվանումը ծագում է սըր Ուիլյամ Ռոսոնի անունից, որը 1854-1864 թվականներին զբաղեցրել է Կապի գաղութի գաղութային քարտուղարի պաշտոնը[4]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է նահանգի հարավարևմտյան մասում՝ Սմալբլարրի գետի ափերին (Բրիդե գետի վտակ), նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտ 73 կմ (ուղիղ գծով) դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 252 մետր է[5]։

Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 494 մմ։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 16,2 °C-ից (հուլիսին) մինչև 28,6 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսում լինում է 4,8 °C[6]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 1951 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 47,1 %, կանայք՝ համապատասխանաբար 52,9 %։ Ռասայական առումով՝ գունամորթները եղել են քաղաքի բնակչության 56,18 %, սպիտակամորթները՝ 42,59 %, նեգրոիդները՝ 1,23 %։ Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (96,92%) և անգլերենը (2,61 %)[7]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Ռոսոնվիլում բնակվել է 3099 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 47,73 %, կանայք՝ համապատասխանաբար 52,27 %։ Ռասայական առումով՝ գունամորթները եղել են քաղաքի բնակչության 66,76 %-ը, սպիտակամորթները՝ 23,91 %, նեգրոիդները՝ 8,49 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,16 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,65 %։ Քաղաքի բնակիչների շրջանում ամենատարածված լեզուներն են աֆրիկաանսը (95,19 %), կոսան (1,69 %) և անգլերենը (1,54 %)[8]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսոնվիլից 6 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Գուդինի սպա-հանգստավայրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  4. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  5. «Rawsonville, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «Rawsonville climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. «Rawsonville» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. «Rawsonville» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսոնվիլ» հոդվածին։