Ռոսիո դե լա Վիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսիո դե լա Վիլյա
Դիմանկար
Ծնվել է1959
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի ինքնավար համալսարան
Մասնագիտությունպրոֆեսոր, հետազոտող, արվեստի քննադատ և արվեստագետ

Ռոսիո դե լա Վիլյա (իսպ.՝ Rocio de la Villa, 1959, Մադրիդ, Իսպանիա), Մադրիդի ինքնավար համալսարանի արվեստի տեսության և գեղագիտության պրոֆեսոր, հետազոտող, արվեստաբան։ Խմբագրել է կատալոգներ, համագործակցել է արվեստի և կանանց գեղագիտական գործունեության հետ կապված խմբագրությունների հետ։ 2014 թվականին արժանացել է MAV մրցանակի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսիո դե լա Վիլլան ծնվել է 1959 թվականին Մադրիդում։ 1982 թվականին ավարտել է Մադրիդի ինքնավար համալսարանի փիլիսոփայության և գրականության ֆակուլտետը, 1987 թվականին նույն համալսարանից ստացել է գեղագիտության և արվեստի տեսության դոկտորի աստիճան։ Դասավանդում է Մադրիդի ինքնավար համալսարանում, ինչպես նաև դասավանդում է Ռեյնա Սոֆիա թանգարանի կողմից առաջարկվող ժամանակակից արվեստի պատմության և վիզուալ արվեստի վարպետության դասեր[2] և Կանանց ուսումնասիրությունների ինստիտուտում[3]։

Ռոսիո դե լա Վիլլանը նախագահում է Գեղագիտության և արվեստի տեսության իսպանական ընկերությունը և հիմնադրել է ‎Asociación de Mujeres en las Artes Visuales ընկերակցությունը, որը ղեկավարել է 2009-2012 թվականներին[4][5]։

Ղեկավարել է տարբեր համաժողովներ, այդ թվում 2011 թվականին Մադրիդում կազմակերպված Գեղագիտության եվրոպական համաժողովը, «Heroines» համաժողովների ցիկլը, «Agencia Feminista y empowerment en artes visuales» սիմպոզիումը։ Պրոֆեսորներ Խեսոս Կառիլյո Կաստիլյոյի հետ 2001 թվականին Մադրիդի ինքնավար համալսարանում կազմակերպել են Արվեստի և կանանց վերաբերյալ առաջին համաժողովը (Contraposiciones. Mujeres en el arte actual)[6][7][8][9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Premios». www.mav.org.es. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  2. «Máster oficial en Historia del Arte Contemporáneo y Cultura visual | Museo Nacional Centro de Arte Reina Sofía». www.museoreinasofia.es. Վերցված է 24 de enero de 2016-ին.
  3. «Universidad Autónoma de Madrid - Estudios Interdisciplinares de Género». www.uam.es. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  4. «Junta Directiva - SEyTA». SEyTA (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  5. «MAV - Mujeres en las Artes Visuales». www.mav.org.es. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  6. «CONGRESO EUROPEO DE ESTÉTICA». web.uam.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  7. Bornemisza, Museo Thyssen. «Museo Thyssen Bornemisza». www.museothyssen.org (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  8. Bornemisza, Museo Thyssen. «Museo Thyssen Bornemisza». www.museothyssen.org (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  9. «estudios online sobre arte y mujer». estudiosonline.net. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]