Ռոսա Ալիգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոսա Ալիգար
իսպ.՝ Rosa Aguilar
Rosa Aguilar 2015 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Իսպանիայի կոմունիստական կուսակցություն, United Left? և Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Սևիլյայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և արհմիութենական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 7, 1957(1957-07-07)[1] (62 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Joaquina Rosa Aguilar Rivero
 
Պարգևներ

Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ

Հոակինա Ռոսա Ալիգար Ռիվերո (իսպ.՝ Joaquina Rosa Aguilar Rivero, հուլիսի 7, 1957(1957-07-07)[1], Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ: Անկուսակցական, «Միավորված ձախեր» կուսակցության նախկին անդամ, մոտ Իսպանական կուսակցական բանվորական կուսակցությանը։ 1999 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Կորդովայի քաղաքապետի պաշտոնը՝ «Միավորված ձախերի» կուսակցությունից։ 2010 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերը Սապատերոյի աշխատասենյակում եղել է շրջակա միջավայրի պահպանության նախարարի պաշտոնում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսա Ալիգարը ծնվել է 1957 թվականի հուլիսի 7-ին Կորդովայում, Իսպանիա: 1974 թվականից մինչև 1980 թվականն իրավագիտություն է սովորել Կորդովայի համալսարանական քոլեջում և Սևիլիայի համալսարանում։ 1974 թվականին անդամակցել է Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը, որն այն ժամանակ Ֆրանկիստական Իսպանիայում դեռ արգելված էր։ 1978 թվականին կուսակցության օրինականացումից հետո երկրի ժողովրդավարացման ընթացքում Ռոս Ագիլարը մտել է «Աշխատանքային հանձնաժողովներ» արհմիության կազմում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է արհմիության իրավաբանական բաժնում, այնուհետև 1985 թվականին մի քանի գործընկերների հետ կազմակերպել է առևտրային, աշխատանքային և ընտանեկան իրավունքում մասնագիտացած փաստաբանական գրասենյակ:

Իսպանիայի Կոմունիստական կուսակցության Միավորված ձախերի կուսակցությանը միավորվելուց հետո 1987 թվականին Ագիլարն ընտրվել է Կորդովայի քաղաքային խորհրդի կազմում և լքել փաստաբանական գրասենյակը: Քաղաքային խորհրդում Ագիլարը աշխատել է մինչև 1991 թվականը։ 1990 թվականից մինչև 1993 թվականը եղել է Անդալուսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր։ 1993 թվականի իսպանական խորհրդարանի ընտրություններում Ագիլարն ընտրվել է Պատգամավորների կոնգրես և պատգամավորի պաշտոնում եղել մինչև 2000 թվականի խորհրդարանական ընտրությունները: 1999 թվականին Միավորված ձախերի և Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության միջև կոալիցիոն համաձայնագրի արդյունքում Ագիլարը ստացել է Կորդովայի քաղաքապետի պաշտոնը։ Գավառային ընտրություններում ունեցած հաջողությունների շնորհիվ Ագիլարը դարձել է իր կուսակցության ամենահայտնի դեմքերից մեկը։ Կուսակցության կառավարությունում նա պատասխանատու էր գերատեսչական կապերի համար և վերաբերվում էր չափավոր թևին, բայց հանդես էր գալիս կուսակցության քաղաքականության քննադատությամբ, այդ թվում բասկյան ազգայնականների հետ կոալիցիոն համաձայնագրերի հարցով: Ռոսա Ագիլարը միակն էր իր կուսակցությունում, որն իր աջակցությունն էր հայտնում Իսպանիայում գոյություն ունեցող կառավարման ձեւին՝ խորհրդարանական միապետությանը: 2008 թվականին Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում կուսակցության տապալումից հետո Ագիլարը համարվում էր կուսակցության ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը, սակայն հրաժարվել է կուսակցական կարիերայում այդ հնարավորությունից՝ կուսակցության ձախ թևի հետ կոնֆլիկտներից խուսափելու համար և պահպանել է գերատեսչական կապերի գծով քարտուղարի պաշտոնը:

2009 թվականի ապրիլի 23-ին Ագիլարը դուրս է եկել կուսակցությունից, որպեսզի անկախ քաղաքական գործչի կարգավիճակում ստանձնի Իսպանիայի սոցիալիստական բանավորական կուսակցության կողմից ձևավորված Անդալուսիայի կառավարությունում հանրային շինարարության և տրանսպորտի նախարարի պաշտոնը[2]։ 2010 թվականի հոկտեմբերի 21-ին Սապատերոյի կառավարությունում Ագիլարը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար և այդ պաշտոնում փոխարինել է Ելենա Էսպինոսին:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ
  • Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]