Ռոսարիո Կաստելյանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոսարիո Կաստելյանոս
RosarioCastellanostombDoloresDF.JPG
Ծնվել էմայիսի 25, 1925(1925-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էօգոստոսի 7, 1974(1974-08-07)[1][2][3][…] (49 տարեկան)
Վախճանի վայրԹել Ավիվ, Իսրայել
Մասնագիտությունբանաստեղծուհի, դիվանագետ, գրող, սցենարիստ և համալսարանի պրոֆեսոր
Լեզուիսպաներեն[4]
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունFaculty of Philosophy and Literature, UNAM?
Ուշագրավ աշխատանքներNine Guardians? և The Book of Lamentations?
ԱշխատավայրՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
ՊարգևներԽավիեր Վիլիաուրուտիայի մրցանակ և Legión del Libro Prize?
ԱմուսինRicardo Guerra Tejada?
Rosario Castellanos Վիքիպահեստում

Ռոսարիո Կաստելյանոս (իսպ.՝ Rosario Castellanos, Իսպաներեն արտասանություն՝ [roˈsaɾjo kasteˈʝanos], մայիսի 25, 1925(1925-05-25)[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - օգոստոսի 7, 1974(1974-08-07)[1][2][3][…], Թել Ավիվ, Իսրայել), մեքսիկացի վիպասան, բանաստեղծ, էսսեիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսարիո Կաստելյանոսը ծնվել է Մեխիկոյում, մեծացել է Չիապաս նահանգի Կոմիտան քաղաքի մոտ գտնվող ընտանեկան ռանչոյում։ Եղել է ինտրովերտ անձնավորություն։

Ընտանիքի ճակատագիրը փոխվել է, երբ նախագահ Կարդենաս ի դել Ռիոն ընդունել է հողային ռեֆորմը և գյուղացիական ազատագրության քաղաքականությունը, որից հետո ընտանիքը զրկվել է հողատարածքներից։ Տասնհինգ տարեկան հասակում Կաստելյանոսը և նրա ծնողները տեղափոխվել են Մեխիկո, որտեղ 1948 թվականին ծնողները մահացել են, և Ռոսարիոն ինքն է հոգացել իր մասին։

Չնայած նրան, որ Ռոսարիոն եղել է ինտրովերտ անձնավորություն, նա միացել է Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի մի խումբ մտավորականների, և սկսել է գրել։ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում ուսանել է փիլիսոփայություն և գրականություն, հետագայում դասավանդել է նույն համալսարանում, այնուհետև միացել է Բնիկ ժողովուրդների զարգացման ազգային հանձնաժողովին, գրել է տիկնիկային ներկայացման սցենարներ, որոնք բեմադրվել են աղքատ շրջաններում՝ խթանելու գրագիտությունը։ Ճակատագրի հեգնանքով, ինստիտուտն ստեղծվել է նախագահ Կարդենասի կողմից, ով Ռոսարիոյի ծնողներից խլել էր նրանց հողերը։ Եղել է «Excélsior» մեքսիկական օրաթերթի սյունակագիր։ Բացի գրական աշխատանքներից, Կաստելյանոսն զբաղեցրել է նաև կառավարական պաշտոններ։ Մեքսիկայի գրականության ճանաչման գործում ունեցած ավանդի համար 1971 թվականին նշանակվել է Մեքսիկայի դեսպան Իսրայելում։

Մահացել է 1974 թվականի օգոստոսի 7-ին Թել Ավիվում, էլեկտրական վթարի դժբախտ պատահարից։ Շատերը կարծում են, որ դա ինքնասպանություն է եղել։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխիկոյի Կուախիկալպա դե Մորելոս շրջանի զբոսայգիներից մեկն անվանվել է Ռոսարիո Կաստելյանոսի պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոսարիո Կաստելյանոսը կարդում է իր բանաստեղծություններից Rosario Castellanos at www.palabravirtual.com
  • Ռոսարիո Կաստելյանոսի պոեզիայի երաժշտական տարբերակները [1]
  • Ռոսարիո Կաստելյանոսի այգի [2]