Jump to content

Ռոջեր Ցիեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոջեր Ցիեն
անգլ.՝ Roger Tsien
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1952(1952-02-01)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք[1]
Մահացել էօգոստոսի 24, 2016(2016-08-24)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրՅուջին, Օրեգոն, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔեմբրիջի համալսարան (1977)[2], Չերչիլ քոլեջ, Հարվարդի քոլեջ (1972)[4] և Livingston High School?
Մասնագիտությունկենսաքիմիկոս, կենսաֆիզիկոս, համալսարանի դասախոս և քիմիկոս
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Կալիֆոռնիայի համալսարան
Ծնողներհայր՝ Hsue-Chu Tsien?, մայր՝ Yi Ying Eva Tsien?
Պարգևներ և
մրցանակներ

Վոլֆ մրցանակաբաշխության դափնեկիր

[5]
Քիմիայի Նոբելյան մրցանակ[1][6][7]

InBev-Baillet Latour Health Prize?

[8]

Գայդների միջազգային պարգև

Marshall Scholarship?

Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանության կազմակերպության անդամություն

Հայնեկենի մրցանակ կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի համար

Max Delbrück Medal?

Ռոզենստիլի մրցանակ

[9]

E. B. Wilson Medal?

[10]

Keio Medical Science Prize?

[11]

Annual Review Prize Lecture?

[12]

Փերլ-Չափել Հիլում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մրցանակ

W. Alden Spencer Award?

Keith R. Porter Lecture?

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Հոնկոնգի համալսարանի պատվավոր դոկտոր

Հոնկոնգի չինական համալսարանի պատվավոր դոկտոր

J. Allyn Taylor International Prize in Medicine?

[13]

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[14]

ACS Award for Creative Invention?

[15]

Clarivate Citation Laureate

[16]
և

Ազգային գյուտարարների փառքի սրահ

ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն
Կայքtsienlab.ucsd.edu
 Roger Tsien Վիքիպահեստում

'Ռոջեր Ցիեն (pronounced /ɛn/, "CHEN"; փետրվարի 1, 1952(1952-02-01)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[1] - օգոստոսի 24, 2016(2016-08-24)[1][2][3][…], Յուջին, Օրեգոն, ԱՄՆ[1]February 1, 1952 – August 24, 2016) ամերիկացի կենսաքիմիկոս։ Նա քիմիայի և կենսաքիմիայի պրոֆեսոր էր Կալիֆոռնիայի համալսարանում, Սան Դիեգո[17] և արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի 2008 թվականին կանաչ լյումինեսցենտ սպիտակուցի հայտնաբերման և զարգացման համար՝ օրգանական քիմիկոս Օսամու Շիմոմուրայի և նյարդակենսաբան Մարտին Չելֆիի հետ համատեղ։[18][19][20] Ցյենը նաև կալցիումի պատկերման ռահվիրա էր։[19][21]

Փոլ Կրուգմանը, Ռոջեր Ցյենը, Մարտին Չալֆին, Օսամու Շիմոմուրան, Մակոտո Կոբայաշին և Տոշիհիդե Մասուկավան՝ 2008 թվականի Նոբելյան մրցանակակիրներ, Ստոկհոլմում Շվեդիայի Գիտությունների ակադեմիայում կայացած մամուլի ասուլիսում։

Ցիենը ծնվել է 1952 թվականին, ամերիկաբնակ չին ընտանիքում, Նյու Յորքում։[22] Նա մեծացել է Լիվինգսթոնում, Նյու Ջերսի[22] և հաճախել Լիվինգսթոնի ավագ դպրոց։[23] Ցիենի ընտանիքի ծագումնաբանությունը գալիս է է Չինաստանի Հանչժոու քաղաքից: Նրա հայրը՝ Հսուե-Չու Ցյենը, MIT-ի և Շանհայի Ծիաո Թոն համալսարանի շրջանավարտ, ինժեներ-մեխանիկ էր՝ համալսարանն ավարտելով գերազանց առաջադիմությամբ։

Ցիենը մանկուց տառապում էր ասթմայից, ինչի պատճառով նա հաճախ էր տանը։ Նա ժամերով քիմիայի փորձարկումներ էր անում իր նկուղային լաբորատորիայում: 16 տարեկանում, համազգային Westinghouse Talent Search-ում, մի նախագծով, որն ուսումնասիրում էր, թե ինչպես են մետաղները կապվում թիոցիանատի հետ, նա արժանացավ առաջին մրցանակին։[22]

Հետազոտություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դոկտորական աստիճանը պաշտպանելուց հետո Ցիենը 1977-1981 թվականներին աշխատել է Քեմբրիջի Գոնվիլ և Քայուս քոլեջում, որպես գիտաշխատող։[24] 1982-1989 թվականներին նա աշխատել է Կալիֆորնիայի համալսարանի Բերկլիի մասնաճյուղում։[25] 1989 թվականից սկսած նա աշխատել է Կալիֆորնիայի համալսարանում, Սան Դիեգոյո, որպես դեղագիտության, ինչպես նաև քիմիայի և կենսաքիմիայի պրոֆեսոր,[17] և որպես հետազոտող Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում։[26][27]

Ցիենը ներդրում է ունեցել բջջային կենսաբանության և նյարդակենսաբանության ոլորտներում՝ հայտնաբերելով գենետիկորեն ծրագրավորվող լյումինեսցենտային պիտակներ՝ դրանով իսկ թույլ տալով գիտնականներին իրական ժամանակում հետևել կենդանի բջիջների մոլեկուլների վարքագծին: Նա նաև մշակել է կալցիումի իոնների և կենսաբանական գործընթացներում կարևոր այլ իոնների լյումինեսցենտային ցուցիչներ։

GFP ֆիլմ, որը ցույց է տալիս լյումինեսցենտային քրոմոֆորըի ամբողջ կառուցվածքը և մեծացնող պատկերը։ Ֆիլմ, որը ստեղծվել է Էրիկ Ա. Ռոդրիգեսի կողմից UCSF Chimera-ով PDB-ից. 1EMA՝ ի հիշատակ Ռոջեր Ցիենի՝ Birch Aquarium-ի համար։

2008 թվականին Ցիենը «կանաչ լյումինեսցենտ սպիտակուցի հայտնաբերման, ներկայացման և զարգացման համար» Օսամու Շիմոմուրայի և Մարտին Չելֆիի հետ համատեղ արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի բնագավառում։[18][28]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիենը Վույուեի թագավոր Ցիեն Լյուի 34-րդ սերնդի հետնորդն է:[29] Ցիենի ծնողները՝ Հսուե-Չու Ցյենը և Յի-Ին Լին (李懿穎) համապատասխանաբար Հանգժոուից և Պեկինից էին:

Ցիենն ուներ մի շարք ինժեներներ իր մեծ ընտանիքում, այդ թվում՝ նրա հայրը՝ Հսուե-Չու Ցիենը, ով ստացել էր MIT-ի ինժեներ-մեխանիկի մասնագիտություն, և մորեղբայրները՝ Յ. Տ. Լին (李耀滋) և Շիհինգ Լին (李詩穎), ովքեր MIT-ի ինժեներ-պրոֆեսորներ էին։ Ցիենի մայրը՝ Ի-Ինգ Լին բուժքույր էր։[30] Հայտնի հրթիռագետ Ցիեն Սուե Սենը, ով համարվում է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի համահիմնադիր հայրը, իսկ հետագայում՝ չինական բալիստիկ հրթիռների և տիեզերական ծրագրերի տնօրենը, Ցիենի հոր զարմիկն է։[31]

Ցիենը Նյու Յորքի համալսարանի հայտնի նյարդակենսաբան Ռիչարդ Ցյենի,[32] և ծրագրային ապահովման ինժեներ Լուի Ցիենի կրտսեր եղբայրն էր։ Ցիենը, ով իր աշխատանքն անվանեց մոլեկուլային ճարտարագիտություն, մի անգամ ասաց. «Ես ժառանգականության պատճառով դատապարտված եմ նման աշխատանք կատարելու»։[33]

Նա ամուսնացած էր Վենդի Գլոբի հետ։[34]

Ցիենը մահացել է 2016 թվականի օգոստոսի 24-ին:[35] Թեև մահվան կոնկրետ պատճառը չի բացահայտվել, հաղորդվել է, որ նա մահացել է Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում հեծանիվ վարելիս։[36] Մինչ մահը Ցյենը վերապրել էր քաղցկեղը և 2013 թվականին կաթված էր տարել։[37][38]

«Նա բոլորիցս առաջ էր», - ասում էր Ցյենի կինը՝ Վենդին։ «Նա միշտ եղել է արկածախնդիր, ուղի փնտրող, ազատ և ճախրող ոգի: Քաջությունը, վճռականությունը, ստեղծագործությունն ու հնարամտությունը նրա բնավորության բնորոշ գծերն էին: Նա շատ բանի հասավ: Նա չի մոռացվի»։[30]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 https://www.washingtonpost.com/national/health-science/roger-y-tsien-chemist-shared-nobel-for-tool-to-research-alzheimers-dies-at-64/2016/08/31/90ca6de8-6fc9-11e6-8533-6b0b0ded0253_story.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Online Archive of California
  5. https://wolffund.org.il/roger-y-tsien/
  6. http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2008/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. THE BAILLET LATOUR HEALTH PRIZE - 2019
  9. https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
  10. https://www.ascb.org/award/e-b-wilson-medal/
  11. https://www.ms-fund.keio.ac.jp/en/prize/list.html
  12. http://www.physoc.org/sites/default/files/page/Lectures%20and%20Prizes%20to%202017_2.pdf
  13. https://www.robarts.ca/taylor_prize/previous_recipients.html
  14. https://web.archive.org/web/20060819181903/http://www.royalsociety.org/page.asp?tip=1&id=4700
  15. https://www.acs.org/funding/awards/acs-award-for-creative-invention/past-recipients.html
  16. https://clarivate.com/citation-laureates
  17. 17,0 17,1 «Roger Tsien at UCSD Department of Chemistry & Biochemistry». UCSD. 2008. Արխիվացված է օրիգինալից (Official web page) October 15, 2008-ին. Վերցված է November 4, 2008-ին.
  18. 18,0 18,1 «2008 Nobel Prize in Chemistry Laureates» (Official web page). The Nobel Foundation. October 8, 2008. Վերցված է October 8, 2008-ին.
  19. 19,0 19,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NobelLecture» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. Tsien, Roger Y. (2010). «The 2009 Lindau Nobel Laureate Meeting: Roger Y. Tsien, Chemistry 2008». Journal of Visualized Experiments (35). doi:10.3791/1575. ISSN 1940-087X. PMC 3152217. PMID 20072108. հրապարակում բաց հնարավորություն
  21. Rudolf, Rüdiger; Mongillo, Marco; Rizzuto, Rosario; Pozzan, Tullio (2003). «Looking forward to seeing calcium» (PDF). Nature Reviews Molecular Cell Biology. 4 (7): 579–586. doi:10.1038/nrm1153. PMID 12838340. S2CID 28988011. Վերցված է 1 September 2016-ին.
  22. 22,0 22,1 22,2 Nicole Kresge, Robert D. Simoni, and Robert L. Hill. "The Chemistry of Fluorescent Indicators: the Work of Roger Y. Tsien" Արխիվացված Հուլիս 14, 2009 Wayback Machine, Journal of Biological Chemistry, September 15, 2006. Accessed September 18, 2007. "At age 16, Tsien won first prize in the nationwide Westinghouse talent search with a project investigating how metals bind to thiocyanate."
  23. Swayze, Bill. "Jersey teens call science a winner: Two finalists say just being in Westinghouse talent competition is prize enough", The Star-Ledger, March 11, 1997. Accessed September 18, 2007. "Only one New Jersey teenager has ever captured top honors in the history of the competition. That was Roger Tsien in 1968. The then-16-year-old Livingston High School math-science whiz explored the way subatomic particles act as bridges between two dissimilar metal atoms in various complex molecules."
  24. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Tsien Cambridge» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. Rink, Timothy J.; Tsien, Louis Y.; Tsien, Richard W. (13 October 2016). «Roger Yonchien Tsien (1952–2016)». Nature. 538 (172): 172. Bibcode:2016Natur.538..172R. doi:10.1038/538172a. ISSN 0028-0836. PMC 5960232. PMID 27734865.
  26. «HHMI Scientist Abstract: Roger Y. Tsien, PhD» (Web page). HHMI. August 20, 2007. Վերցված է October 8, 2008-ին.
  27. «HHMI Scientist Bio: Roger Y. Tsien, PhD». HHMI. Արխիվացված է օրիգինալից (Web page) June 18, 2013-ին. Վերցված է October 8, 2008-ին.
  28. «The green fluorescent protein: discovery, expression and development» (PDF). The Royal Swedish Academy of Sciences, Information Department. October 8, 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) October 28, 2008-ին. Վերցված է October 8, 2008-ին.
  29. 诺贝尔化学奖得主钱永健系吴越国王34世孙 [Nobel Chemistry Prize winner Roger Tsien is the 34th-generational descendant of the King of Wuyue] (չինարեն). Sina.com. October 9, 2008. Վերցված է October 9, 2008-ին.
  30. 30,0 30,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «UCSD» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  31. Ruth Williams; Horsfall, MJ; Van Helten, JB; Glickman, BW; Mohn, GR (October 8, 2007). «People & Ideas – Roger Tsien: Bringing color to cell biology». J Cell Biol. 179 (1): 6–8. doi:10.1083/jcb.1791pi. PMC 2064723. PMID 17923526.
  32. Ma, Huan; Li, Boxing; Tsien, Richard W. (2015). «Distinct roles of multiple isoforms of CaMKII in signaling to the nucleus». Biochimica et Biophysica Acta (BBA) - Molecular Cell Research. 1853 (9): 1953–1957. doi:10.1016/j.bbamcr.2015.02.008. ISSN 0167-4889. PMC 4522395. PMID 25700840.
  33. Steele, D. (2004) Cells aglow. HHMI Bulletin, Summer 2004, 22–26
  34. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «wendy» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  35. Huang, Christopher L.-H. (2018). "Roger Yonchien Tsien. 1 February 1952—24 August 2016". Biographical Memoirs of Fellows of the Royal Society. doi:10.1098/rsbm.2018.0013
  36. Lippard, Stephen J. (October 7, 2016). «Roger Y. Tsien (1952–2016)». Science. 354 (6038): 41. Bibcode:2016Sci...354...41L. doi:10.1126/science.aak9585. PMID 27846487. S2CID 3208420.
  37. Potter, Matt (September 21, 2016). «Details scarce in death of Nobel Prize–winner». San Diego Reader. Վերցված է May 6, 2017-ին.
  38. Hagerty, James R. (September 9, 2016). «Nobel-Winning Chemist Created a Rainbow of Colors to Illuminate Cells». Wall Street Journal. Վերցված է May 6, 2017-ին.