Jump to content

Ռոջեր Սպերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոջեր Սպերի
անգլ.՝ Roger Wolcott Sperry
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1913(1913-08-20)[1][2][3][…]
ԾննդավայրՀարթֆորդ
Մահացել էապրիլի 17, 1994(1994-04-17)[1][2][3][…] (80 տարեկան) կամ ապրիլի 18, 1994(1994-04-18) (80 տարեկան)
Մահվան վայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան, Օբերլինի քոլեջ և Hall High School?
Մասնագիտությունհոգեբան, նյարդաբան, բժիշկ, համալսարանի դասախոս և ֆիզիոլոգ
ԱշխատատուՀարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Չիկագոյի համալսարան
Ծնողներհայր՝ Francis Bushnell Sperry?[5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[17], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[18] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
 Roger Wolcott Sperry Վիքիպահեստում

Ռոջեր Ուոլքոթ Սպերի (անգլ.՝ Roger Wolcott Sperry;օգոստոսի 20, 1913(1913-08-20)[1][2][3][…], Հարթֆորդ - ապրիլի 17, 1994(1994-04-17)[1][2][3][…] կամ ապրիլի 18, 1994(1994-04-18), Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի նեյրոհոգեբան, հոգեբիոլոգիայի պրոֆեսոր և 1981 թվականի Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Հայտնի է ուղեղի կիսագնդերի ֆունկցիոնալ ասիմետրիայի ուսումնասիրություններով և այսպես կոչված «բաժանված ուղեղի» հետ կատարված փորձերով։ Սպերին մշակել է նաև քեմոաֆինության վարկածը, որը բացատրում է, թե ինչպես են նեյրոնները միանում թիրախային օրգաններին քիմիական մարկերների միջոցով։ Սպերիի աշխատանքները հիմք հանդիսացան ուղեղի լատերալիզացիայի և գիտակցության բնույթի ուսումնասիրությունների համար, նրա գիտական ժառանգությունը շարունակում է ազդել ժամանակակից նեյրոկենսաբանական և փիլիսոփայական հետազոտությունների վրա։

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջեր Սպերին ծնվել է 1913 թվականի օգոստոսի 20-ին Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում՝ Ջորջ Սպերիի և Ֆլորա Սպերիի ընտանիքում։ Մեծացել է ֆերմայում, որտեղ վաղ տարիքից հետաքրքրություն է ունեցել բնության նկատմամբ։ Սովորել է Հարթֆորդի պետական դպրոցում։ Ավագ դպրոցում Սպերին ականավոր մարզիկ էր՝ սահմանելով նիզակի նետման նահանգային ռեկորդ և մասնակցելով մի քանի մարզաձևերի։ Իր ակադեմիական և մարզական նվաճումների շնորհիվ Սպերին լրիվ կրթաթոշակ է ստացել Օհայոյի Օբերլինի քոլեջում սովորելու համար։ Ավարտել է քոլեջը 1935 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան գրականության բնագավառում և շարունակել է ակտիվորեն զբաղվել սպորտով՝ լինելով բասկետբոլի թիմի ավագ և մասնակցելով բեյսբոլի, ֆուտբոլի և թեթև ատլետիկայի մրցումներին[19][20]։

Սպերին շարունակել է ուսումը Օբերլինի քոլեջում՝ հոգեբանության մագիստրոսի կոչում ստանալու համար, որը ստացել է 1937 թվականին՝ աշխատելով Ստետսոնի լաբորատորիայում։ Այնուհետևընդունվել է Չիկագոյի համալսարան, որտեղ 1941 թվականին ստացել է կենդանաբանության դոկտորի աստիճան՝ հայտնի նեյրոկենսաբան Փոլ Վայսի ղեկավարությամբ[19][20]։

Այդ ժամանակ գրել է իր առաջին լուրջ աշխատությունները, որտեղ ցույց է տվել, որ կաթնասունների նյարդային բջիջները ծրագրավորված են որոշակի գործառույթի համար՝ սաղմնային զարգացման փուլում քիմիական մարկերների միջոցով։ Այս գաղափարը Ռ. Սպերրին անվանել է, այն տարբերվում էր այդ պահին ընդունված Վայսի՝ նյարդային բջիջների անտարբերության մասին հայեցակարգից, որտեղ յուրաքանչյուր բջիջ ձեռք է բերել կամ փոխել է իր գործառույթը ուսուցման արդյունքում[20][21]։

Դրանից հետո, ստանալով դոկտորի աստիճան, Սպերին մի քանի տարի աշխատել է Քարլ Ս. Լեշլի հետ Հարվարդում, Յերքսի պրիմատների ազգային հետազոտական կենտրոնում և Ֆլորիդայում: Հետո նա վերադարձել Չիկագոյի համալսարան, և աշխատել է որպես դասախոս: 1954 թվականին Սպերին հրավիրվել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում որպես պրոֆեսոր, որտեղ անցկացրել է իր ամենահայտնի փորձերը[19][20]։

«Պառակտված ուղեղի» համախտանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների վերջին և 1960-ական թվականների սկզբին Սպերին և նրա աշակերտները ուսումնասիրել են ուղեղի երկու կիսագնդերի բաժանման ֆիզիոլոգիական և վարքագծային հետևանքները: Այս փորձերը ներառել են կոշտ մարմնի բաժանումը, գործընթաց, որը հայտնի է որպես կալոզոտոմիա: Հետազոտությունները սկսվել են կատուների և կապիկների վրա[19][20]։

Սպերին իր աշակերտների հետ կատուի վրա վիրահատություն է կատարել՝ կտրելով կոշտ մարմինը և տեսողական նյարդերի խաչաձևումը։ Արդյունքում, յուրաքանչյուր կիսագունդ սկսել է կառավարել միայն այն աչքը և մարմնի այն մասը, որոնք գտնվել են իր կողմում՝ չփոխանակվելով տեղեկատվությամբ մյուս կիսագնդի հետ։ Հետազոտողները պարզել են, որ եթե կատվի ձախ աչքը փակվի վիրակապով և նրան սովորեցնեն անցնել լաբիրինթոսով, ապա վիրակապը մյուս աչքի վրա փոխելիս կատուն պետք է նորից սովորեր անցնել լաբիրինթոսով։ Այսպիսով, կատվի յուրաքանչյուր կիսագունդ սկսել է աշխատել որպես առանձին ճանաչողական համակարգ[22][23]։

Կապիկների մոտ կոշտ մարմնի հատումն ավելի բարդ հետևանքներ է ունեցել՝ յուրաքանչյուր կիսագունդ սկսել է վերահսկել մարմնի հակառակ կողմի շարժումներն ու տեսողական ընկալումները։ Գիտնականները պարզել են, որ թեստային սարքի վրա առաջադրանքներ կատարելիս կապիկների մոտ դժվարություններ են նկատվել։ Օրինակ, եթե կապիկը առարկան տեսնում էր աջ աչքով, բայց օգտագործում էր ձախ ձեռքը սարքը մանիպուլյացիայի ենթարկելու համար, ապա կապիկը կարծես թե չէր տեսնում առարկան և սխալ էր պատասխանում առաջադրանքին[22][24]։

Մարդկանց վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կոշտ մարմինը բաժանելուց հետո մարդու ուղեղը կորցնում է կապը կիսագնդերի միջև, և յուրաքանչյուրը դառնում է գիտակից մտքի տեր[25]։ Այդպիսի վիճակը սկսեցին անվանել «ճեղքված ուղեղի» համախտանիշ։ Չնայած այդ համախտանիշով հիվանդների մոտ երկու կիսագնդերն էլ ունեին զգացողությունների լրիվ հավաքածու, միայն ձախ կիսագունդը կարող էր խոսել և գրել։ Ուստի, առարկան, որը տեսնում էր տեսադաշտի ձախ մասում (մշակվում էր աջ կիսագնդի կողմից), հիվանդը չէր կարող անվանել կամ գրել[22]։

Չնայած աջ կիսագնդի հետ շփվելը դժվար էր, հետազոտողները կարողացել են այն հաստատել՝ օգտագործելով հատուկ սարքավորում։ Այսպիսով, հիվանդներից մեկը մասնագիտության մասին հարցին բանավոր պատասխանել է «գծագրող», բայց ձախ ձեռքի (որը կառավարվում էր աջ կիսագնդի կողմից) օգնությամբ սարքի վրա կազմել է «ավտոարշավորդ» բառը[23]։

Սամ Սպերին այսպես մեկնաբանեց իր հետազոտությունների արդյունքները մասնատված ուղեղի վերաբերյալ՝

...Աջ կիսագունդը ինքնուրույն գիտակցական համակարգ է, որը ընկալում է, մտածում, հիշում, դատում, ցանկանում և զգում է էմոցիաներ մարդկային մակարդակով։ Ավելին, ինչպես ձախ, այնպես էլ աջ կիսագնդերը կարող են լինել գիտակցական միաժամանակ՝ զգալով տարբեր, իսկ երբեմն նույնիսկ իրար հակասող մտավոր զգացողություններ, որոնք տեղի են ունենում զուգահեռ[19]։

Բացի այդ, ցույց է տրվել, որ ձախ կիսագունդը գերիշխում է լեզվական և վերլուծական գործառույթներում, մինչդեռ աջ կիսագունդը պատասխանատու է տարածական ընկալման, ինտուիցիայի և ոչ վերբալ տեղեկատվության մշակման համար[19][26]։

«Պառակտված ուղեղի» ուսումնասիրության աշխատանքների համար Ռոջեր Սպերին 1981 թվականին ստացել է Բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ, դրանք նաև հիմք են դրել նեյրոկենսաբանության և փիլիսոփայության ոլորտում հետազոտությունների նոր ուղղությունների համար[19][26]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Սպերին ամուսնացել է Նորմա Գեյ Դեուպրիի հետ։ Նրանք ունեցել է որդի՝ Գլեն Մայքլը, և դուստր՝ Ջանեթը։ Սպերին նկարագրվում է որպես ամաչկոտ և լուռ մարդ, որը սիրել է հեռավոր վայրեր, ձկնորսություն և բրածոներ։ Սպերին մահացել է սրտի կաթվածից 1994 թվականի ապրիլի 17-ին Պասադենա քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  2. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118952730 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. ↑ Geni(բազմ․) — 2006.
  6. ↑ 1979 Winners — Lasker Foundation.
  7. ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1981 — Nobel Foundation.
  8. ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
  9. ↑ https://wolffund.org.il/roger-w-sperry/
  10. ↑ https://www.amphilsoc.org/prizes/karl-spencer-lashley-award
  11. ↑ https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
  12. ↑ https://www.apa.org/about/governance/president/outstanding
  13. ↑ https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
  14. ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society of London. — P. 334.
  15. ↑ https://www.sfn.org/careers/awards/outstanding-career-and-research-achievements-awards/ralph-w-gerard-prize
  16. ↑ https://www.sepsych.org/warren-medal-recipients/
  17. ↑ www.pas.va
  18. ↑ Notable Names Database — 2002.
  19. 1 2 3 4 5 6 7 Norman H. Horowitz. «Roger Wolcott Sperry» (անգլերեն). NobelPrize.org. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
  20. 1 2 3 4 5 THEODORE J. VONEIDA (1997). Biographical Memoirs (անգլերեն). Vol. 71. Washington, DC: The National Academies Press. էջեր 315–328. doi:10.17226/5737. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 6-ին.
  21. ↑ Trevarthen, C. (2003). «Sperry, Roger». Encyclopedia of Cognitive Science (անգլերեն). Vol. 4. Nature Publishing Group. էջեր 196–200. doi:10.1002/0470018860.s00457.
  22. 1 2 3 Trevarthen, C. (2015). «Split Brains and Human Consciousness». In Wright, James D. (ed.). International Encyclopedia of the Social & Behavioral Sciences (անգլերեն). Vol. 23 (2nd ed.). Oxford: Elsevier. էջեր 291–298. ISBN 9780080970868.
  23. 1 2 Hock, Roger R. (2008). Forty Studies That Changed Psychology: Explorations into the History of Psychological Research (PDF) (6th ed.). Pearson. էջեր 2–9. ISBN 978-0136035992. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 6-ին.
  24. ↑ Sperry, Roger Wolcott (1961). «Cerebral Organization and Behavior: The split brain behaves in many respects like two separate brains, providing new research possibilities» (PDF). Science. 133 (3466): 1749–1757. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 3-ին.
  25. ↑ Gazzaniga, Michael S. (1967). «The Split Brain in Man». Scientific American (անգլերեն). 217 (2): 24–29. JSTOR 24926082.{{cite journal}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. 1 2 Lienhard, Dina A. (2017). «Roger Sperry's Split Brain Experiments (1959–1968)» (PDF). The Embryo Project Encyclopedia (անգլերեն). էջեր 1–5. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 30-ին.
  27. ↑ Sandrone, S. (2022). «Roger W. Sperry (1913–1994)». Journal of Neurology (անգլերեն). 269: 5194–5195. doi:10.1007/s00415-022-11232-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Սպերի» հոդվածին։