Ռոջեր Սիսսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոջեր Սիսսոն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1926(1926-06-24)
Մահացել էհունվարի 22, 1992(1992-01-22) (65 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական

Ռոջեր Լի Սիսսոն (անգլ.՝ Roger Sisson, հունիսի 24, 1926(1926-06-24) - հունվարի 22, 1992(1992-01-22)), տվյալների մշակման բնագավառի վաղ ռահվիրա։ Աշխատել է Whirlwind նախագծի վրա, երբ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտ էր։ Հիմնադրել է առաջին խորհրդատվական ընկերությունը` նվիրված տվյալների էլեկտրոնային մշակմանը, հրատարակել է մի շարք գրքեր և պարբերականներ՝ համակարգիչների և տվյալների մշակման վերաբերյալ[1]։

1950 թվականին հունվարին Սիսսոնը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից ստացել է Էլեկտրատեխնիկայի մագիստրոսի կոչում։ Նա աշխատել է Ջեյ Ֆորրեսթերի լաբորատորիայում՝ Whirlwind նախագծի վրա։ Նրա թեզը, որը գրել էր Ալֆրեդ Սուսկինդի հետ, վերաբերում էր կաթոդային ճառագայթային խողովակի ցուցադրման թվային անալոգային փոխարկմանը[1]։

Ռոջեր Լի Սիսսոնը և Ռիչարդ Քեննինգը ստեղծել են առաջին խորհրդատվական ընկերություններից մեկը, որը նվիրված էր բացառապես տվյալների էլեկտրոնային մշակմանը։ 1955 թվականից սկսած Սիսոնը և Քեննինգը հրատարակել են նաև ամենավաղ համակարգչային պարբերականներից մեկը՝ Data Processing Digest[2]: Սիսսոնը շարունակել է գրել մի շարք նշանավոր գրքեր EDP թեմայով, ինչպիսին են՝ «Տվյալների մշակման կառավարում», «Տվյալների մշակման կառավարչի ուղեցույց»։ 1959 թվականին Operations Research ամսագրում հրատարակվել է գործողությունների հետազոտության բնագավառում նրա ազդեցիկ հոդվածը՝ «Գործողությունների հաջորդականության մեթոդները աշխատատեղերում»[3]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջեր Լի Սիսսոնը մահացել է 1992 թվականի հունվարի 22-ին, Նյու Յորք քաղաքում` սրտի կաթվածից[1]։ Մահացել է 65 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]