Ռոպոտամո
Ռոպոտամո | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 48.5 |
Ավազանի մակերես | 249 կմ² |
Ջրի ծախս | 1,128 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Ստրանջի լեռներ |
Ակունքի տեղակայում | Bosna? |
Բարձրություն | 400 մ |
Կոորդինատներ | 42°01′09″ հս․ լ. 27°26′48″ ավ. ե.HGЯO |
Գետաբերան | Սև ծով |
Գետաբերանի տեղակայում | Սև ծով |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | 42°19′40″ հս․ լ. 27°45′20″ ավ. ե.HGЯO |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Բուրգասի մարզ |
Գետը Վիքիպահեստում |
Ռոպոտամո[1] (բուլղար․՝ Ропотамо, հին հունարեն բառից, որ նշանակում է սահմանային գետ), գետ Բուլղարիայի հարավ-արևելքում։ Համեմատաբար կարճ գետ է. նրա երկարությունը կազմում է 48,5 կմ։ Սկիզբ է առնում Ստրանջա լեռներից և Պրիմորսկո ու Դյունի քաղաքների մեջտեղում թափվում Սև ծով։ Գետի ջրահավաք ավազանը կազմում է 249 կմ2։
Ակունքի մոտ Ռոպոտամոն լեռնային վարար գետ է, սակայն գետաբերանից 10 կմ հեռավորության վրա դառնում է հանդարտ հոսող լայնահուն գետ։ Գետի խորությունը կարող է հասնել 8 մետրի։ Գետաբերանից 5 կմ հեռավորության վրա այն դառնում է աղի։
Ռոպոտամոյի գետաբերանի մոտ է տեղակայված համանուն ազգային պարկը, որն ունի 860 հա ընդհանուր մակերես, ինչպես նաև հավալուսների արգելավայրը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 397. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
|