Ռոուզ Մարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոուզ Մարի
Rose Marie.jpg
Ծննդյան թիվ՝ օգոստոսի 15, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2]
Ծննդավայր՝ Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանի թիվ՝ դեկտեմբերի 28, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:28|2|0}})[3][1] (94 տարեկանում)
Վախճանի վայր՝ Վան Նայս (Կալիֆորնիա), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝ դերասանուհի, երգչուհի, գրող, ինքնակենսագիր, ձայնային դերասանուհի և կատակերգու
IMDb։ ID 0547300

Ռոուզ Մարի (անգլ.՝ Rose Marie, օգոստոսի 15, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 28, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:28|2|0}})[3][1], Վան Նայս (Կալիֆորնիա), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, երեք անգամ իր կարիերայում արժանացել է «Էմմի» մրցանակի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուզ Մարի Մազետան ծնվել է Նյու Յորքում իտալա-ամերիկացի վոդևիլի դերասան Ֆրենկ Մազետիի ընտանիքում, հայտնի է Ֆրենկ Քարլիի և նրա տիկնոջ՝ լեհուհի Ստելա Գլուժչակի կեղծանունով[4]: Նա սկսել է իր կարիերան երեք տարեկան հասակում  փոքրիկ Ռոուզ Մարի կեղծանունով (անգլ.՝ Baby Rose Marie): Նրա փառքի լավագույն տարիները գրանցվեցին 1929-ից 1934 թվականներին, երբ նա պարբերաբար հանդես է եկել զավեշտախաղերում, ռադիոյով վարել է իր սեփական շոուն և հայտնվել Paramount[5] ստուդիայի բազմաթիվ ֆիլմերում: Ընդհուպ մինչև երեսունականների վերջ  նա հաջողությամբ հանդես է եկել և ձայնագրվել այդ պահին տասնյոթ ալբոմներում, բայց քառասնականների սկզբին, երբ Ռոուզ Մարի դադարել է լինել երեխա, նրա կարիերան ավատվեց, և նա սովորեց դերասանական մասնագիտությամբ[5]:

Հիսունականների սկզբին Ռոուզ Մարի սկսեց դերասանուհու կարիերան  և 1954-ին Top Banana երաժշտական կինոֆիլմում խաղաց գլխավոր դերը, որից հետո սկսեց երևալ հեռուստատեսությամբ այնպիսի սերիալներում, ինչպես «Գնդացրի ծուխը»: 1960-1961 թվականներին նա նկարահանվել է Էլեյն Ստրիտչի «Իմ քույլ Էյլին» սիթքոմում: Նա նաև նկարահանվել է «Դորիս Դեյիի շոուում» 1969-1971 թվականներին, իսկ հետագա տասնամյակներում աշխատել է ավելի քիչ և նկատելի էր հիմնականում սերիալներում՝ «Սիրո նավակը», «Կեգնին և Լեյսին», «Ռեմինգտոն ստիլ» и «Մյորֆի Բրաուն»:

Սկսած յոթանասունականներին Ռոուզ Մարին շատ է հանդես  եկել թատերական ասպարեզում, ինչպես նաև հայտնվում էր էկրանին կամեո դերերում հետևյալ ֆիլմերում՝ «Կախարդական խաղատախտակ», «Փսիխոզ» և «Շատ սարսափելի կինո»: 2001 թվականին նա ստացել է «Հոլիվուդյան փառքի ծառուղի» աստղըը[6]:

Մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 28-ին իր Վան Նայսի իր տանը, 94 տարեկան հասակում[4][7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 SNAC
  3. 3,0 3,1 3,2 Rose Marie, Wisecracking Star of 'Dick Van Dyke Show,' Dies at 94
  4. 4,0 4,1 Peterson Alison J. (December 28, 2017)։ «Rose Marie, Decades-Spanning Showbiz Veteran, Is Dead at 94»։ The New York Times 
  5. 5,0 5,1 «Rose Marie- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-09-ին։ Վերցված է 2012-11-23 
  6. «Awards for Rose Marie»։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-09-ին։ Վերցված է 2012-11-23 
  7. Nelson Valerie J. (December 28, 2017)։ «Rose Marie, co-star of 'The Dick Van Dyke Show,' dies at 94»։ Los Angeles Times 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]