Ռոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rose Law ընկերություն
ՏեսակԻրավաբանական ընկերություն
Հիմնադրված էՆոյեմբերի 1, 1820
ՀիմնադիրՌոբերտ Քրիտենդեն եվ Չեսթեր Էշլի
ՎայրԼիթլ Ռոք,Արկանզաս
ԵրկիրԱՄՆ
Հասույթմոտ 10 միլիոն[1]
Աշխատողների թիվ80,2008[1]
ՍեփականատերՌոբերտ Քրիտենդեն
Չեսթեր Էշլի
Կայքwww.roselawfirm.com
 Rose Law Firm Վիքիպահեստում

Ռոուզ իրավաբանական ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում։ Ընկերությունը սկսել է իր գործունեությունը 1820 թվականի նոյեմբերի 1֊ին` Արկանզասի կազմավորումից տասնվեց տարի առաջ, երբ 1797 թվականին ծնված Ռոբերտ Կրիտենդենը և 1791 թվականին ծնված Չեստեր Էշլին իրավաբանական համագործակցության մասին պայմանագիր կնքեցին։ Որպես այդպիսին, այն ԱՄՆ֊ի 3֊րդ ամենահին իրավաբանական ընկերությունն է[2] և Միսիսիպի գետից դեպի արևմուտք ընկած, ինչպես նաև Արկանզասի ամենահին ընկերությունն է[3][3][4]։ 2018 թվականին ընկերությունը ընտրեց իր առաջին կին ղեկավարին[5]։ 2020 թվականին լրացել է ընկերության 200ամյակը[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն 1820֊1865[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուզ իրավաբանական ընկերությունը ձևավորվել է 1820 թվականին, երբ Կրիտենդենն ու Էշլին սկսեցին համագործակցությունը, որի իրավական գործընկերության համաձայնագիրը կախված է Ռոուզի նիստերի դահլիճում[7] ։ Ռոբերտ Կրիտենդենը Արկանզասի տարածքային նահանգապետն էր և 1836 թվականին բանակցություններ վարեց Արկանզասի` որպես ԱՄՆ 25֊րդ նահանգի ընդունման համար։ Չեստեր Էշլին աշխատել է որպես ԱՄՆ սենատոր Արկանզաս նահանգից։ 1837֊1844 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, երբ Էշլին ԱՄՆ սենատ ընտրվեց, Էշլին Ուոթկինսի իրավական գործընկեին էր, Էշլիի նախնական համագործակցությունը Ռոբերտ Կրիտենդենի հետ քանդվեց քաղաքական տարաձայնությունների պատճառով[8]։ Ուոթկինսի նախկին համագործակցությունը Ջեյմս Կուրանի հետ, որը սկսվել էր 1844 թվականին, ավարտվեց Կուրանի մահով 1854 թվականին։ ՈՒոթկինսը Արկանզասի գլխավոր դատախազն էր 1848֊1851 թվականներին, սակայն նրա ուշադրության կենտրոնում իր անձնական պրակտիկան[8] ։ 1853֊1854 թվականներին Ուոտկինսը եղել է Արկանզասի Գերագույն դատարանի գլխավոր դատավորը և չի զբաղվել փաստաբանությամբ[8]։ Կուրանի մահը ստիպեց նրան հրաժարական տալ ` շարունակելու իր իրավաբանական պրակտիկան[8]։

Ռոուզի գործունեությունը 1865֊1905 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ընկերությունը մի քանի անգամ փոխեց իր անունը, Ռոուզ ընտանիքի առաջին անդամը, որը կապվեց ընկերության հետ, 1865 թվականին էր, երբ նոր ժամանած Վ․ Մ․ Ռոուզը իրավաբանական գործընկերություն սկսեց Քլայբորն Ուոթկինսի հետ[9]։ 1881 թվականին ընկերությունը դարձավ «Ու․ Մ․ Ռոուզ եվ Ջորջ Բ․ Ռուոզ», Ջորջը Ուրիայի որդին էր։ 1893 թվականին Հեմինգուեյը միացավ այն ընկերությանը, որը դարձավ «Ռոուզ, Հեմինգուեյ և Ռոուզ»[10]։ Ռոուզ իրավաբանական ընկերության անդամները պատմականորեն ակտիվ գործունեություն են ծավալել քաղաքականության և քաղաքացիական գործերի ոլորտներում։ Ու․ Մ․ Ռոուզը հիմնադրել է փաստաբանների Ամերիկյան ասոցիացիան, որի նախագահն էր 1901-1902 թվականներին։Ավելի ուշ Ռոուզը նշանակվեց Ամերիկայի ներկայացուցիչ Հաագայի խաղաղության երկրորդ համաժողովում և կարևոր դեր խաղաց Հաագայի կոնվենցիայի մշակման գործում։ Ընկերության վեց անդամները աշխատում էին Արկանզասի Գերագույն դատարանում (երեքը՝ գլխավոր դատավորի պաշտոնում), ևս վեց անդամներ եղել են Արկանզասի փաստաբանների միության նախագահ։ Ռոուզ իրավաբանական ընկերության անդամները զբաղեցրել են Միացյալ Նահանգների օրենսդրական միասնական հանձնաժողովի հանձնակատարի, ազգային պարտատոմսերի փաստաբանների միության նախագահի և Արկանզասի փաստաբանների միության նախագահի պաշտոնները։

Նորագույն պատմություն-1905 թվականից մինչև այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականների վերջին ֆիրման ուներ ինը գործընկերներ և երկար անվանում՝ Ռոուզ, Նէշ, Ուիլիամսոն, Քեռոլ, Քլեյ և Ջիրուար[11]։ Ընկերությունը 1980 թվականին պարզեցրեց իր անվանումը՝ դարձնելով Ռոուզ իրավաբանական ընկերություն[11]։

Տնտեսական ոլորտում Ռոուզը Նահանգներում անվանվեց «լավագույն իրավաբանական ընկերություն[11]» և «հզորների օրինական թևը» նահանգում[12]։ Օրինակ 1970-ականներին նրա հաճախորդների ցանկում էին Թայսոն Ֆուդսը, Ուոլ Մարտը, Stephens Inc. խոշոր բրոքերային ընկերությունը և Worthen Bank-ը, ինչպես նաև Arkansas Democrat-ն ու Հասսման ընտանիքի այլ մեդիահոլդինգներ[11]։ Հիլարի Ռոդեմը դարձավ ֆիրմայի առաջին կին գործընկերը[11], շուտով նաև նրա առաջին կին գործընկերը[13], երբ նրա ամուսինը՝ Բիլլ Քլինթոնը զբաղեցնում էր Արկանզասի գլխավոր դատախազի և նահանգապետի պաշտոնը։

Վեբստեր Հաբբելը, Վինս Ֆոսթերը և Ուիլիամ Հ. Քեննեդի 3-րդը նույնպես գործընկերներ են եղել նախքան համապատասխանաբար գլխավոր դատախազի օգնականի,  Սպիտակ տան խորհրդատուի տեղակալի և Սպիտակ տան Քլինթոնի վարչակազմում խորհրդականի օգնականի պաշտոններ զբաղեցնելը[14]։ Ընդհանուր առմամբ 1970-ականների սկզբից մինչև 1990-ականների սկիզբը ֆիրման աճեց հինգ անգամ[15]։ 1994 թվականի հոդվածի համաձայն «Արկանզասի ֆիրմաների մեջ Ռոուզը համարվում է ամենաէլիտարը։ Այնտեղ գերակշռում են սպիտակամորթ տղամարդիկ, որոնց մեծամասնությունը սերում է Նահանգների հարուստ ընտանիքներից  և ավարտել է պետության կողմից լիազորված իրավաբանական երկու դպրոցներից մեկը:Ընկերության գործընկերներ դարձել են միայն մի քանի կանայք, և ոչ մի սևամորթ[4]։

1990-ականներին Ռոուզ իրավաբանական ֆիրման մտավ ազգային նորությունների մեջ որպես Ուայթվոթերի վեճի մի մաս, քանի որ քննիչները փորձում էին որոշել, թե ինչքան աշխատանք էր Քլինթոնը արել ֆիրմայի համար՝ Ջիմ Մաքդուգալին ներկայացնելով Մեդիսոն Գերնթիում և Քեսլ Գրենդում վերջինիս ձեռնարկությունների հետ կապված գործերում[16]։

Լիթլ-Ռոք-ում գտնվող ֆիրմայի շենքը կառուցված է կարմիր աղյուսից, որը փոխակերպվել էր ԵՄՔԱ  շենքից, և ունի մանրահատակ ու փակ լողավազան[12], ինչպես նաև նոր հարակից շենք։ Երկրորդ գրասենյակը գտնվում է Արկանզաս նահանգի Ֆեյեթվիլլ քաղաքում, բացվել է 2017 թվականին, երբ ընկերության կազմի մեջ մտան Հենրի իրավանական ֆիրմայի անդամները, ովքեր մասնագիտացված էին մտավոր(ինտելեկտուալ) սեփականության իրավունքի մեջ[17]։

Պատկանելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուզ իրավաբանական ֆիրման համարվում է Արկանզաս նահանգի իրավաբանական ֆիրմաների երկու փոխկապակցված խմբերի՝ Սթեյթ Քեփիթլի և Լեքս Մունդիի  անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Rose Law Firm, A Professional Association». Hoover's. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. Suzanne Goldenberg (2006 թ․ մայիսի 24). «The real state of the union: how well are the Clintons getting on?». The Guardian.
  3. 3,0 3,1 «Arkansas Business: Oldest companies in Arkansas». Little Rock: KTHV. 2013 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 Stephen Labaton (1994 թ․ փետրվարի 26). «Rose Law Firm, Arkansas Power, Slips as It Steps Onto a Bigger Stage». The New York Times.
  5. «Rose Law Firm Names First Female Managing Member» (անգլերեն). Arkansas Business. 2018 թ․ փետրվարի 7.
  6. Monday, Arkansas Business Staff; Nov. 2; Read, 2020 9:19 Am 2 Min. «Rose Law Firm Marks 200th Anniversary with $200K in Donations». Arkansas Business (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Rose Law Firm. «History». Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Pruden III, William H. (2016). «George Claibourne Watkins (1815–1872)». Encyclopedia of Arkansas. Central Arkansas Library System.
  9. «History & Mission» (ամերիկյան անգլերեն). Rose Law Firm. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  10. «Two Big Law Firms United». Arkansas Democrat. 1905 թ․ հոկտեմբերի 5. էջ 7.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Carl Bernstein, A Woman in Charge: The Life of Hillary Rodham Clinton, Knopf, 0-375-40766-9. pp. 128–29
  12. 12,0 12,1 Maraniss, David (1995). First in His Class: A Biography of Bill Clinton. Simon & Schuster. էջեր 369, 430. ISBN 0-671-87109-9.
  13. Gerth, Jeff; Van Natta Jr., Don (2007). Her Way: The Hopes and Ambitions of Hillary Rodham Clinton. New York: Little, Brown and Company. ISBN 0-316-01742-6. p. 60
  14. Dickenson, Mollie (1998 թ․ հուլիսի 27). «Victim of circumstance». Salon.
  15. Von Drehle, David (1993 թ․ օգոստոսի 15). «The Crumbling of a Pillar in Washington». The Washington Post.
  16. «Rose Law Firm Billing Records». Frontline. WGBH educational foundation: PBS. 1999 թ․ փետրվարի 22.
  17. «Little Rock's Rose Law Firm, state's oldest business, hangs shingle in Fayetteville» (ամերիկյան անգլերեն). Talk Business & Politics. 2017 թ․ դեկտեմբերի 4.