Ռոշ հա Նիկրա
Ռոշ հա Նիկրա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Այր |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հյուսիսային մարզ |
![]() | |
![]() | |
Ռոշ հա Նիկրա (եբրայերեն՝ ראש הנקרה, «ռոշ» — գագաթ, «նիկրա» — ճեղքվածք), երկրաբանական գոյացություն Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի սահմանի մոտ:
Երկրաբանական համալիրը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Արևմտյան Գալիլեայում, Հյուսիսային մարզում: Գոյացությունը ամբողջությամբ կազմված է կրաքարից:
Ժամանակի ընթացքում անձրևաջուրը արտահոսել է, որն էլ հանգեցրել է քարերի վրա ճաքերի առաջացման: Քարանձավի ընդհանուր երկարությունը կազմում է 200 մետր:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռան ստորոտում՝ քարանձավի շրջանում, գտնվում է թունել, որը ըստ որոշ աղբյուրների արվել է Հունաստանի թագավոր Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի ժամանակ՝ մ.թ.ա. 333 թվականին Տյուրոս քաղաքի գրավումից հետո:
13-14-րդ դարում այն ծառայել է, որպես կարևոր ռազմական հենակետ Օսմանյան Թուրքիայի համար՝ Մերձավոր Արևելքում մղված մարտերի ժամանակ:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1918 թվականին, թունելի ճանապարհով անցնելով բրիտանական զորքերը ներխուժել են Գալիլեա պատմական երկրամասի տարածք: 1942 թվականին այստեղ կառուցվել է թունել, որպես տրանսպորտային միջոց:
1948 թվականին Ռոշ հա Նիկրայի միջոցով երկաթուղային կապեր է հաստատվել Պաղեստինի և Լիբանանի հետ[1]:
Իսրայելի անկախության պատերազմի ընթացքում՝ 1948 թվականի մարտի 14-ին լիբանանյան զորքերի ներխուժումը կանխելու նպատակով իսրայելցիները պայթեցրել են այն:
Ներկայումս քարանձավը և թունելը կարևոր զբոսաշրջային օբյեկտներ են: Քարանձավի վերևում կառուցված է ճոպանուղի: Այն չի աշխատում ձմռան ամիսներին՝ փոթորիկների պատճառով:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռոշ հա Նիկրան Archived 2011-02-17 at the Wayback Machine. Prichal.com կայքում - ամեն ինչ Իսրայելի զբոսաշրջության մասին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոշ հա Նիկրա քարանձավի մասին «Zman.com» կայքում
- Ռոշ հա Նիկրայի մասին տեղեկատվություն «Իմ Իսրայել» ծրագրում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոշ հա Նիկրա կատեգորիայում։ |
|