Ռոն Ռիֆկին
![]() անգլ.՝ Ron Rifkin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1939[1][2] (84 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ռոն Ռիֆկին (անգլ.՝ Ron Rifkin, հոկտեմբերի 31, 1939[1][2], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի դերասան, «Թոնի» և «Դրամա դեսկ» մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոն Ռիֆկինը ծնվել է 1939 թվականին Նյու Յորքում, ավարտել է Նյու Յորքի համալսարանը[3]։ 1966 թվականին դեբյուտել է «Ջիջետ» սիթքոմի դրվագներից մեկում, որտեղ խաղացել է Սալլի Ֆիլդը՝ նրա ապագա քույրը «Եղբայներ ու քույրեր» սերիալում։
Ռիֆկինը հանրաճանաչության է հասել իր թատրոնի բեմում շարունական աշխատանքի շնորհիվ։ Նա հաղթել է «Դրամա դեսկ» մրցանակը՝ 1991 թվականի «The Substance of Fire» պիեսում կատարած դերի համար, իսկ 1998 թվականին ստացել է «Թոնի» մրցանակը «Կաբարե» մյուզիքլում տարած դերի համար[4]։ Ավելի լայն ճանաչության է հասել ի շնորհիվ հեռուստատեսությունում կատարած երկրորդական դերերի՝ ABC ալիքի «Լրտեսուհի» (2001—2006) և «Եղբայներ ու քույրեր» (2006—2011) սերիալներում։ Ինչպես նաև հայտնվել է «Մի օր մեկ անգամ» սիթքոմում 1980 - 1981 թվականներին, կատարելով Բոնի Ֆրանկլինի դերը և այլ յոթանասուն հեռուստածրագրերում։ Դրան գումարած Ռիֆկինը հայտնվել է մի քանի կինոֆիլմերում, ինչպիսիք են «Խորհրդավոր սպանություն Մանհեթանում» (1993), «Լոս Անջելեսի գաղտնիքները» (1997) և «Բանակցող» ֆիլմերը (1998)։
Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուռ նահանջ (1972)
- Շոու Մերի Թայլեր Մուր (1 դրվագ, 1974)
- Օճառ (3 դրվագа, 1978)
- Մի օր մեկ անգամ (14 դրվագ, 1980—1981)
- Ընտրվածները (1981)
- Ֆելկոն Կրեստ (9 դրվագ, 1983)
- Բլյուզ Հիլ փողոց (1 դրվագ, 1984)
- Խորհրդավոր սպանություն Մանհեթանում (1993)
- Գայլ (1994)
- Շտապ օգնություն (9 դրվագ, 1995—1996)
- Նորմա Ջինը և Մերլինը (հեռուստաֆիլմ, 1996)
- Լոս Անջելեսի գաղտնիքները (1997)
- Բանակցող (1998)
- Ծաղիկներ Էլջերնոնի համար (հեռուստաֆիլմ, 2000)
- Պահելով հավատը (2000)
- Ճպուռ (2002)
- Վախի բեմ (2002)
- Ընդամենը համբույր (2002)
- Լրտեսուհի (105 դրվագ, 2001—2006)
- Պուլս (2006)
- Եղբայրներ ու քույրեր (109 դրվագ, 2006—2011)
- Բառեր (2012)
- Օրենք և կարգ։ Հատուկ մասնաշենք (5 դրվագ, 2011—2012)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ «Ron Rifkin: Biography»։ TV Guide։ Վերցված է 2013-08-06
- ↑ «Ron Rifkin»։ Internet Broadway Database։ Վերցված է 2013-08-06
|
- Հոկտեմբերի 31 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի ռեժիսորներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ