Ռոն Ալպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոն-Ալպից)
Picto infobox map.png
Ռոն-Ալպ
ֆր.՝ Rhône-Alpes
Զինանշան
Blason Rhône-Alpes Gendarmerie.svg
Դրոշ
Flag of Rhône-Alpes.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Վարչկենտրոն Լիոն
Խորհրդի նախագահ Ջան Ջակ Քեյրան
Բնակչություն (2007) 6 058 000
Խտություն 138,6 մարդ/կմ²
Տարածք 43 698 կմ²
Ռոն-Ալպ վարչական միավորը երկրի քարտեզին
[rhonealpes.fr Պաշտոնական կայք]

Ռոն-Ալպ (ֆր.՝ Rhône-Alpes), երկրամաս Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Վարչական կենտրոնը՝ Լիոն։ Բնակչությունը՝ 6 341 160 մարդ (2-րդը՝ երկրամասերի մեջ)։

Տարածքային բարեփոխման արդյունքում[1] 2016 թվականի հունվարի 1-ին Ռոն Ալպի երկրամասը պետք է միանա Օվերն տարածաշրջանի հետ։[2] Ենթադրվում է, որ միացյալ երկրամասը պետք է կրի Օվերն-Ռոն-Ալպեր անունը։

Աշխարհագրություն[խմբագրել]

Ռոն Ալպի երկրամասը տեղակայված է Ֆրանսիայի արևելքում։ Հյուսիսում են գտնվում Բուրգունդիա և Ֆրանշ Կոնտե երկրամասերը, արևմուտքում՝ սահմանակցում է Օվերն, հարավում՝ Լանգեդոկ-Ռուսիլյոն և Պրովանս Ալպեր Լազուր ափ դեպարտամենտների հետ։ Երկրամասի արևելքում է գտնվում Ալպերի արևմտյան լանջերը և այստեղով է անցնում Շվեյցարիայի և Իտալիայի միջև սահմանը։ Ամենաբարձր կետը Մոնբլան լեռնագագաթն է՝ ֆրանկոիտալական սահմանին։ Երկրամասի կենտրոնական մասում են գտնվում Ռոն և Սոն գետերի հովիտները։ Նրանց միախառնման կետում է գտնվում Լիոն քաղաքը։ Երկրամասի արևմտյան և հարավարևմտյան մասից է սկսում Կենտրոնական լեռնազանգվածը և հոսում է Արդեշ գետը, որի վրա առաջացել են Եվրոպայում ամենամեծ կիրճերը։

Լճեր[խմբագրել]

Երկրամասում են տեղակայված Ֆրանսիայի ամենամեծ քաղցրահամ լճերը՝ Նանտուա, Բարտրան, Լաֆրե, Պալադրյու, Մոնտենար, Բուա Ֆրանսե, Ագուբելետ, Լակ դյու Բուրժե, Սեն Անդրե, Անսի, Ժնևի լիճ։

Լեզու[խմբագրել]

Ինչպես և Ֆրանսիայի մնացած մասերում ֆրանսերենը համարվում է երկրամասի միակ պաշտոնական լեզուն։ Մինչև 20-րդ դարի կեսերը երկրամասում լայնորեն տարածված էր ֆրանկոպրովանսերենը, մինչդեռ հարավում խոսում էին օքսիթերենի տարբեր բարբառներով։ Երկու լեզուներն էլ այժմ քիչ են կիրառվում։

Վարչական բաժանում[խմբագրել]

Երկրամասի դրոշը
  • Տարածքը՝ 43 698 կմ²
  • Բնակչությունը՝ 6 341 160 մարդ (2012)
  • Վարչական կենտրոնը՝ Լիոն
  • Բնակչության խտությունը՝ 144 մարդ/կմ²
  • Գործունյա բնակչություն՝ 2 619 918 մարդ
  • Երկրամասի ՀՆԱ՝ 192 882 մլն եվրո (2013) (9,7%-ը ամբողջ Ֆրանսիայի ՀՆԱ-ից)
  • Արդյունաբերությունը՝ մեքենաշինություն, մետալուրգիա, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն
  • Գյուղատնտեսությունը՝ գինեգործություն, բանջարաբուծություն, հացահատիկի մշակում
Ռոն Ալպ երկրամասի դեպարտամենտներ
Դեպարտամենտ Զինանշան Տարածք Բնակչություն Պրեֆեկտուրա Բնակչության խտություն
01 Էն
Blason département fr Ain.svg
5 762 կմ² 612 191 Բուրկ ան Բրես 106 մարդ/կմ²
07 Արդեշ
Blason département fr Ardèche.svg
5 529 կմ² 318 407 Պրիվա 58 մարդ/կմ²
26 Դրոմ
Blason département fr Drôme.svg
6 530 կմ² 491 334 Վալանս 75 մարդ/կմ²
38 Իզեր
Blason département fr Isère.svg
7 431 կմ² 1 224 993 Գրենոբլ 165 մարդ/կմ²
42 Լուար
Blason département fr Loire.svg
4 781 կմ² 753 763 Սենտ Էտիեն 158 մարդ/կմ²
69 Ռոն
Blason département fr Rhône.svg
2 715 կմ² 471 026 Լիոն 158 մարդ/կմ²
69 Լիոնի մետրոպոլիա[3][4] 534 կմ² 1 324 637 Լիոն 2 482 մարդ/կմ²
73 Սավոյ
Savoie Blason.svg
6 028 կմ² 421 105 Շամբերի 70 մարդ/կմ²
74 Վերին Սավոյ
Haute Savoie blason.svg
4 388 կմ² 756 501 Անսի 172 մարդ/կմ²

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]