Ռոնեն Ռուբինշթեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնեն Ռուբինշթեյն
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 7, 1993(1993-11-07)[1] (30 տարեկան)
Ծննդավայր՝Ռեխովոտ, Իսրայել[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, գրող, Կլիմայական ակտիվիստ, ակտիվիստ և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 4230210

Ռոնեն Ռուբինշթեյն (անգլ.՝ Ronen Rubinstein, եբրայերեն՝ רונן רובינשטיין[3], նոյեմբերի 7, 1993(1993-11-07)[1], Ռեխովոտ, Իսրայել[2]), ամերիկացի դերասան, շրջակա միջավայրի պաշտպան և քաղաքացիական ցուցարար[4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 7-ին Իսրայելի Ռեհովոտ քաղաքում[3], Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից ներգաղթա ռուս և հրեա ներգաղթյալների ընտանիքում[5][6]։ Հինգ տարեկան հասակում՝ ծնողների և ավագ քրոջ հետ տեղափոխվել է Նյու Յորք[5]։ Հարցազրույցում հիշատակել է, որ փոքր ժամանակ եղել է աութսայդեր, քանի որ անգերենը նրա համար չի եղել մայրենի լեզու և նրա համար դժվար է եղել ադապտացվել ամերիկյան մշակույթին[7]։

18 տարեկան հասակում նա բախվել է Սենդի փոթորկի հետ, որն ավերել է նրանց տունը և ստիպել է նրան ապրել ընկերների տանը և օգնություն ստանալ Կարմիր խաչից, ինչն էլ նրան հետո դրդել է դառնալ էկո-ցուցարար[8][9]։

Տեղի դպրոցում սովորելու երկրորդ տարում տարվել է թատրոնով[10][6][11]։ Մինչ այդ նրա հիմնական զբաղմունքը եղել է բասկետբոլը[12]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նյու Յորքի կինոակադեմիա (անգլ.՝ New York Film Academy)[13][14][15]:

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրաններին մեծ դեբյուտը կատարել է 17 տարեկան հասակում, կատարել է «Գենգսթա» մականունով խռովարար պատանու դեր Թոնի Քեյի «Օտարացում» ֆիլմում, ֆիլմը թողարկվել է 2011 թվականին և նկարահանվել են Էդրիեն Բրոուդին, Բրայան Քրենսթոնը և Քրիստինա Հենդրիքսը[16]։ Փոքր, բայց հիշվող դեր է կատարել 2015 թվականին թողարկված «Նարնջագույնը նոր սևն է» հանրաճանաչ հեռուստասերիալում[16][17][18]։ Առաջին հայտնությունը ստացել է հաջորդ տարում, երբ հեռուստաէկրաններին է բարձրացել «Ամռան թեժ պահ» սարսափ հեռուստասերիալը, որում նա կատարել է առաջատար դեր։

2020 թվականին «Los Angeles» ամսագիրն ընդգրկել է նրան «New Hollywood A-List» ցանկի Հոլիվուդի 10 ամենանշանավոր տաղանդների ցանկում[19]։

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է The Ocean Cleanup և Project Zero կազմակերպությունների դեսպանը, որոնց նպատակն է աղբից օվկիանոսի մաքրումը և պահպանումը[20][8]։ 2020 թվականին թվիթերյան իր կայքէջում սատարել է Black Lives Matter շարժմանը[21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրենի լեզուն ռուսերենն է, նաև տիրապետում է անգլերենի և եբրայերենի[22]։

Նա իրեն համարում է ԼԳԲՏ համայնքի մաս[23]։

2020 թվականին դարձել է վեգան[24]։

2021 թվականի ապրիլին հայտնել է իր բիսեքսուալության մասին[25]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 ֆ Օտարացում Detachment «Գենգսթա»
2013 ֆ Սիրո նման It Felt Like Love Սեմմի
2014 ֆ Ջեյմի մարքսը մահացեկլ է Jamie Marks Is Dead Ռոննի
2015 ս Նարնջագույնը նոր սևն է Orange Is the New Black Նեյթան
2016 ս Ամռան թեժ պահ Dead of Summer Ալեքս Փաուել (Ալեքսեյ Ֆավինով)
2017 ֆ Բոլորից խորամանկ Smartass Նիք
2018 ֆ Պճնամոլ Dude Մայք
2019 ֆ Բրուքլինյան սիրո պատմություններ Brooklyn Love Stories Բեննի
2020 ֆ Կլաուստրոֆոբներ։ Խաչ Մոսկվայում Follow Me Ալեքսեյ Կոզլով
2020-2021 ս 9-1-1: Միայնակ աստղ 9-1-1: Lone Star Թայել Քենեդի «Թի-Քեյ» Սթրենդ
2021 ս Ամերիկյան սարսափ պատմություններ American Horror Stories Մեթ Ուեբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 https://jewishjournal.com/culture/arts/309602/fighting-fires-and-personal-demons-in-9-1-1-lone-star/
  3. 3,0 3,1 כספי דודי (September 15, 2020)։ «הישראלי שכבש סדרה אמריקנית»։ Israel Hayom։ Վերցված է February 12, 2021 
  4. Ronen Rubinstein - Creating In Captivity (video)։ Project Zero։ May 14, 2020։ Իրադարձությունը կատարվել է 0:04–0:11։ Արխիվացված է օրիգինալից June 4, 2020-ին։ Վերցված է June 4, 2020 – via YouTube 
  5. 5,0 5,1 Nicola Violetta (May 24, 2020)։ «Ronen Rubinstein»։ N Magazine։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2020-ին։ Վերցված է June 5, 2020 
  6. 6,0 6,1 Miller Gerri (January 15, 2020)։ «Fighting Fires and Personal Demons in ‘9-1-1 Lone Star’»։ The Jewish Journal։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2020-ին։ Վերցված է September 7, 2020 
  7. Clark Terri (August 30, 2016)։ «Exclusive Interview with Dead of Summer’s Ronen Rubinstein»։ Talk Nerdy With Us։ Արխիվացված է օրիգինալից June 6, 2020-ին։ Վերցված է June 6, 2020 
  8. 8,0 8,1 Rubinstein Ronen (November 2, 2020)։ «Actor Ronen Rubinstein Pens an Essay on the Need for Collective Action to Address Climate Change: "Our planet is very sick, and we are only making it sicker."»։ PULSE SPIKES (en-US)։ Արխիվացված է օրիգինալից March 2, 2021-ին։ Վերցված է November 10, 2020 
  9. Srisavasdi Greg (September 21, 2020)։ «Ronen Rubinstein Talks 'No Escape' And '9-1-1: Lone Star' Lessons»։ Deepest Dream (en-US)։ Վերցված է September 27, 2020 
  10. Sohu Angel (February 3, 2020)։ «RONEN RUBINSTEIN 9-1-1: LONE STAR»։ Flaunt Magazine։ Արխիվացված է օրիգինալից June 3, 2020-ին։ Վերցված է June 3, 2020 
  11. Ronen Rubinstein (interviewee) (June 22, 2016)։ The Permanent Rain Press Interview with Ronen Rubinstein (video)։ The Permanent Rain Press։ Իրադարձությունը կատարվել է 0:56–1:11։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2020-ին։ Վերցված է June 11, 2020 – via YouTube 
  12. Ronen Rubinstein (interviewee) (April 18, 2020)։ A BOOK OF: RONEN RUBINSTEIN INTERVIEW (video)։ ABOOK OF։ Իրադարձությունը կատարվել է 21:14–21:19։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2020-ին։ Վերցված է June 6, 2020 – via YouTube 
  13. Priola Victoria (September 15, 2016)։ «'Orange is the New Black' star returns to New Dorp High School as mentor»։ Silive։ Արխիվացված է օրիգինալից June 5, 2020-ին։ Վերցված է June 5, 2020 
  14. Ronen Rubinstein (interviewee) (June 22, 2016)։ The Permanent Rain Press Interview with Ronen Rubinstein (video)։ The Permanent Rain Press։ Իրադարձությունը կատարվել է 0:38–1:11։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2020-ին։ Վերցված է June 11, 2020 – via YouTube 
  15. «NEW YORK FILM ACADEMY NOTABLE ALUMNI - RONEN RUBINSTEIN»։ New York Film Academy։ Արխիվացված է օրիգինալից June 5, 2020-ին։ Վերցված է June 5, 2020 
  16. 16,0 16,1 Potts Kimberly (July 6, 2015)։ «Ronen Rubinstein: 5 Things You Need to Know About Your 'Orange Is the New Black' Crush»։ Yahoo։ Արխիվացված է օրիգինալից Sep 7, 2020-ին։ Վերցված է Sep 7, 2020 
  17. Jan Kevin (February 3, 2020)։ «Exclusive Interview: Pop-Culturalist Chats with Ronen Rubinstein of 9-1-1: Lone Star»։ Pop Culturalist։ Վերցված է June 6, 2020 
  18. Trapunski Charles (January 27, 2020)։ «INTERVIEW: 9-1-1: LONE STAR’S RONEN RUBINSTEIN»։ BriefTake։ Վերցված է August 3, 2020 
  19. Kopelowicz Emma, Mitchell Schuyler (August 31, 2020)։ «Legends of the Fall: Meet the New Hollywood A-List»։ Los Angeles (en-US)։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2020-ին։ Վերցված է August 31, 2020 
  20. «Our Ambassadors»։ Project Zero։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2020-ին։ Վերցված է June 5, 2020 
  21. RonenRubinstein (June 9, 2020)։ «Black Lives Matter Black Hopes Matter Black Dreams Matter Black Fears Matter Black Futures Matter Black Businesses Matter Black Feelings Matter Black Views Matter Black Opportunities Matter Black Votes Matter Black Thoughts Matter Black People Matter» (Թվիթ)։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2020-ին։ Վերցված է July 13, 2020 
  22. Ronen Rubinstein (interviewee) (October 1, 2020)։ Ronen Rubinstein talks No Escape & 9-1-1 Lone Star (video)։ Review Nation։ Իրադարձությունը կատարվել է 02:20–02:29։ Վերցված է October 2, 2020 – via YouTube 
  23. Russo John։ «Holding Out For A Hero – Gio Journal»։ Gio Journal (en-US)։ Վերցված է March 18, 2021 
  24. Paul Arielle (April 18, 2020)։ «'9-1-1: Lone Star' actor tries out veganism during quarantine»։ Los Angeles Times (en-US)։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2020-ին։ Վերցված է August 16, 2020 
  25. «Актер Ронен Рубинштейн из сериала "9-1-1: Одинокая звезда" заявил о своей бисексуальности»։ www.xgay.ru։ Վերցված է 2021-04-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]