Ռոնալդ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Մարգարյան
անգլ.՝ Ronald Hrant Markarian
հունիսի 27, 1931(1931-06-27) - հոկտեմբերի 12, 2019(2019-10-12) (88 տարեկան)
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ ռազմաօդային ուժեր
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Վիետնամի պատերազմ
ԿրթությունԿալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո
Պարգևներ
Բրոնզե աստղ Օդային մեդալ Պատվո լեգիոնի շքանշանակիր և Joint Service Commendation Medal

Ռոնալդ Մարգարյան (հունիսի 27, 1931(1931-06-27), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 12, 2019(2019-10-12)), ամերիկացի ռազմական գործիչ, ԱՄՆ-ի ՌՕՈՒ գեներալ-մայոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Խոակին հովիտ, 2007 թվական

Մարգարյանների ընտանիքի անդամները, Սան Խոակին հովտում առաջին հայ բնակիչներից էին[1]։ Նրա հոր՝ Մելքոն Մարգարյանի նախապապը ընտանիքի առաջին սերնդի ներկայացուցիչն էր, ով ԱՄՆ է տեղափոխվել Հայաստանից և 1865 թվականին դարձել ԱՄՆ-ի քաղաքացի։ Ավելի ուշ նա վերադարձավ Հայաստան՝ ամուսնանալու և ընտանիք կազմելու նպատակով, ապա կրկին մեկնեց ԱՄՆ և 1881 թվականին բնակություն հաստատեց Ֆրեզնոյում[1]։ Ռոնալդ Մարգարյանը ավելի ուշ հայտարարել էր, որ իր նախապապերը եղել են Կալիֆոռնիայում թուզ մշակող «պիոներներից»։ Մարգարյանի հայրն ու մայրը՝ Թեոդորն ու Ռոուզը, ծնվել են Ֆրեզնո քաղաքում։ Թեոդորը ծնվել է 1899 թվականին և մահացել 1963 թվականին, իսկ Ռոուզը՝ 1909 թվականի մայիսի 21-ին, և մահացել 2010 թվականի մարտի 15-ին՝ 100 տարեկան հասակում[1]։

Երիտասարդ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդ Հրանտի Մարգարյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 27-ին Ֆրեզնո քաղաքում[2]։ Նա սովորել է Հյուսիսային Ֆրեզնոյի մի քանի տեղական դպրոցներում՝ 1949 թվականին ավարտելով Կլովիսի միջնակարգ դպրոցը[3]։ Այնուհետև նա շարունակել է իր կրթությունը Ֆրեզնոյի Կալիֆոռնիա նահանգի քոլեջում[4]։ Չնայած նրան, որ Մարգարյանն ընդգրկվել է 1953 թվականի ավարտական դասարանում, նա ուսումը ավարտել է 1952 թվականի կեսերին[1]։

Մարգարյանը ընդունվել է ԱՄՆ ՌՕՈՒ և երկար ժամանակով հեռացել Ֆրեզնոյից՝ ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով։ Ավելի ուշ նա շարունակել է իր ֆորմալ կրթությունը՝ 1964 թվականին ստանալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պետական կառավարման մագիստրոսի աստիճան[1]։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Boeing B-47 Stratojet»-ը թռիչքի ժամանակ
«Boeing B-52 Stratofortress»-ը թռիչքի ժամանակ
«Grumman OV-1 Mohawk»-ը թռիչքի ժամանակ

Նա իր զինվորական ծառայությունը սկսել է Կլովիսի միջնակարգ դպրոցում՝ որպես Կալիֆոռնիայի կադետական կորպուսի մի մաս։ Սակայն կադետով նա երկար չի մնացել, քանի որ ուսումնական ծրագիրը դադարեցվել էր, իսկ դպրոցը չէր կարողանում պարետի պաշտոնում փոխարինող գտնել։ 1949 թվականին, լինելով ավագ դպրոցի աշակերտ, Մարգարյանը ընդունվել է Կալիֆոռնիա նահանգի Ազգային գվարդիա, և երեք տարի ծառայել է 185-րդ հետևակային գնդի ականանետային վաշտում։ Միևնույն ժամանակ՝ Մարգարյանը ռազմաօդային ուժերի պահեստազորի սպաների պատրաստման կորպուսում էր։ Կրթությունն ավարտելուց հետո Մարգարյանը հեռացել է Ֆրեզնոյից և մեկնել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում վավեր զինվորական ծառայության։ Նա անցել է թռիչքային պատրաստություն, և նրա առաջին առաջադրանքը «Boeing B-47 Stratojet» ռմբակոծման ծրագրի կատարումն Է ԱՄՆ ՌՕՈՒ ռազմավարական հրամանատարության պատվերով։ Մարգարյանը վեց տարի անցկացրել է 303-րդ ռմբակոծիչ խմբի կազմում Տուսոնի (Արիզոնա նահանգ) Դևիս-Մոնտեն ավիաբազայում՝ «որպես B-47»-ի նավիգատոր/ռմբարկու[1]։

1960 թվականին նա դուրս է եկել 303-րդ խմբից, որպեսզի միանա «Boeing B-52 Stratofortress» ռմբակոծիչի մարտական հաշվարկի անդամ դառնալուց հետո, Սփոքանի Ֆեյրչայլդ ավիաբազայում թռիչքային ծրագրին։ Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ նրա ստորաբաժանումը տեղափոխվել է «օդային ազդարարման» ռեժիմ, որը թույլ է տալիս թիրախներ խոցել ցանկացած կետում։ Մարգարյանին հանձնարարվեց թռչել միջուկային զենքով զինված ինքնաթիռով։ Ֆեյրչայլդի բազայում գտնվելու ընթացքում Մարգարյանը խնդիրներ է կատարել Բանգորում (Մեն նահանգ) և Իսպանիայում։ Միևնույն ժամանակ Մարգարյանը գրանցվել է Մոնտգոմերիի Մաքսվել ավիաբազայում (Ալաբամա նահանգ) տեղակայված հրամանատարաշտաբային վարժարանում, և դրա ավարտից հետո նշանակվել է Օմահայի (Նեբրասկա նահանգ) Օֆուտ ավիաբազայում ռազմաօդային ուժերի, ռազմավարական հրամանատարության և ռազմավարական նպատակային պլանավորման շտաբում, որը զբաղվում էր ռազմավարական միջուկային պատերազմի վարման ԱՄՆ-ի պլանի նախապատրաստմամբ[5]։ Նրանց աշխատանքը կայանում էր բոլոր ռմբակոծիչների համար բազավորման, երթուղայնացման և կողմնորոշման, ինչպես նաև ցամաքային և ծովային բազավորման հրթիռների պլանավորման մեջ[5]։ Այս աշխատանքը նրան թույլ է տվել այցելել Հարավարևելյան Ասիայում ԱՄՆ դաշնակից երկրներ՝ Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան և Ֆիլիպիններ[1]։

Հրամանատարությունում աշխատանքն ավարտելուց հետո Մարգարյանը մեկնել է Վիետնամ, որտեղ մեկ տարվա ընթացքում եղել է Վիետնամի ռազմական օգնության հրամանատարության օդային հետախուզական գործողությունների բաժնի պետ։ Մարգարյանի թռիչքային պարտականությունները հիմնականում հասցվել են «Grumman OV-1 Mohawk»-ի հետախուզական թռիչքներին[1]։ Վիետնամում ծառայության ընթացքում նա մասնակցել է 116 մարտական հետախուզական առաքելությունների՝ ստանալով բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝ «Պատվո լեգիոն» երկու շքանշաններ և «բրոնզե աստղ» մեդալ[2][6]։ Պատերազմից հետո Մարգարյանը վեց տարի անցկացրել է Պենտագոնում, որտեղ ՌՕՈՒ-ի ռեզերվային հրամանատարության կազմում դարձել է ռեզերվային ուժերի օդային հետախուզության և հետախուզության տնօրինության առաջին տնօրենը[5]։ Նրա ղեկավարությամբ 18 ամսվա ընթացքում մշակվել է ծրագիր, որը 300-ից մինչև 888 անգամ ավելացրել է հետախուզական գործողությունների քանակը՝ իր ուժերը կրկնապատկելով 565-ից մինչև 1100 միավոր[7]։

30 տարվա զինվորական ծառայությունից հետո Մարգարյանը թոշակի է անցել 1980 թվականի օգոստոսին՝ գնդապետի կոչումով[5]։

Թոշակ և հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոշակի անցնելուց անմիջապես հետո Մարգարյանը դարձել է Կալիֆոռնիայի ռազմական ռեզերվի անդամ, և ի վերջո դարձել է նահանգի ռազմական ռեզերվի կոմիսար։ 1987 թվականին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Մարգարյանին նշանակել է Կալիֆոռնիայում սելեկտիվ ծառայողական համակարգի տնօրեն[3]։ 1990 թվականի հուլիսին Մարգարյանը ստացել է մայորի կոչում[5]։ 1995 թվականի հունիսի 30-ին Մարգարյանը ստացավ գեներալ-մայորի կոչում[8] և հրաժարական տվեց նույն տարվա հոկտեմբերին՝ 46 տարի ծառայելուց հետո[9][10]։

Թոշակի անցնելուց հետո Մարգարյանը դարձել է Հանրապետական կուսակցության ակտիվ անդամ[5]՝ չորս տարվա ընթացքում լինելով Ֆրեզնոյի շրջանի նրա բաժանմունքի նախագահը։ Նա նաև եղել է մասոնական «National Sojourners» ռազմական կազմակերպության ազգային նախագահը, ԱՄՆ-ի նահանգների գվարդիայի ասոցիացիայի ազգային նախագահը, Ֆրեզնոյում ԱՄՆ-ի բանակի ասոցիացիայի ղեկավարը, կարևոր դեր խաղալով դրա հիմնադրման գործում, ԱԱՍ-ի վեցերորդ տարածաշրջանի նախագահը, ԱԱՍ-ի հոգաբարձուների Ազգային խորհրդի անդամ և Կենտրոնական Կալիֆոռնիայի բաժանմունքի նախագահ երեք անգամ[5]։

Բացի այդ, Մարգարյանը տարբեր կամավորական առաջադրանքներ է կատարել տեղական մարմիններում, ինչպիսիք են Ֆրեզնոյի առևտրաարդյունաբերական պալատը, Կալիֆոռնիայի նահանգի վետերան հրամանատարների խորհուրդը և Կալիֆոռնիայի վետերանների խորհուրդը[8], լինելով վերջինիս նախագահ[11]։ Մարգարյանը նաև Ազգային հրաձգային ասոցիացիայի անդամ էր[12], զբաղեցնում Էր ամերիկյան լեգեոնի Կալիֆոռնիայի դեպարտամենտի ռազմական կապերի կոմիտեի նախագահի պաշտոնը[13]։

2002 թվականին Մարգարյանը պարգևատրվել է գեներալ-մայոր Ջ. Էնթոնի մեդալով[14]։ 2004 թվականի նոյեմբերի 12-ին Մարգարյանը ներկա գտնվեց հանդիսավոր ընթրիքին՝ ի նշան ԱՄՆ Զինված ուժերում ծառայող հայ տղամարդկանց և կանանց նկատմամբ հարգանքի, Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի հետ[15]։ 2009 թվականին Մարգարյանը մտել է Կլովիսի Փառքի սրահ[3]։ 2014 թվականի ապրիլին Մարգարյանը Լեյքվուդ քաղաքից և ԱՄՆ բանակի ասոցիացիայից ծառայության մեջ «ակնառու կոոպերատիվ հաջողության համար» պարգևի Է արժանացել[16][17]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ կապիտան Բենի Մարգարյանը[18], չորս երեխա ունի՝ Պեմ, Սենդի, Սինթիա և Ռոնալդ[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze oak leaf cluster
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt
Bronze star
Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt

Վերևից ներքև, ձախից աջ[1] Ավիատորի նշան

  • Առաջին շարք՝ «Պատվո լեգիոն» շքանշան մեկ կաղնու տերևով (երկու անգամ)
  • Երկրորդ շարք՝ Բրոնզե աստղ մեդալ, չորս կաղնու տերևներով Օդային մեդալ (հինգ անգամ), միացյալ հրամանատարության Գովասանական մեդալ մեկ կաղնու տերևով (երկու անգամ), Օդուժի գովելի մեդալ մեկ կաղնու տերևով (երկու անգամ)
  • Երրորդ շարք՝ Մեկ կաղնեփայտով գովեստի մեդալ (երկու անգամ), ազգային պաշտպանության ծառայության մեդալ, Բրոնզե աստղով «Արիության համար» Խաչ, մարտական պատրաստվածության մեդալ
  • Չորրորդ շարք՝ ՌՕՈՒ-ում երկարամյա ծառայության մրցանակ, I դասի զինված ուժերի պատվո մեդալ, արժանիքների սպասարկման մեդալ, «Վիետնամում ծառայության համար» մեդալ
  • Հինգերորդ շարք՝ Վիետնամական արշավի մեդալ, ՌՕՈՒ-ի ականավոր միավորման մրցանակ։ Խաչ «Խիզախության համար»՝ երախտագիտությամբ միավորվելու և արմավենու տերևով
  • Վեցերորդ շարք՝ Կալիֆոռնիայի Պատվո մեդալ, սելեկտիվ ծառայողական համակարգում գովելի ծառայության համար Բրոնզե մեդալ, սելեկտիվ ծառայողական համակարգում գերազանց ծառայության մեդալ՝ սելեկտիվ ծառայողական համակարգում բացառիկ ծառայության համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Demirjian, Richard N. (2003). The faces of courage: Armenian World War II, Korea, and Vietnam heroes. Moraga, Calif.: Ararat Heritage Publ. ISBN 9780962294525.
  2. 2,0 2,1 Radanovich, George (9 ноября 2007). «Honoring Major General Ronald H. Markarian» (PDF). United States Government Printing Office. Վերցված է 31 декабря 2014-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Major General Ron Markarian's Memorial Day speech Clovis Memorial Cemetery». Experience Clovis. 31 мая 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 31 декабря 2014-ին.
  4. «Valley salutes soldiers' battles to save freedom». The Fresno Bee. 28 мая 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 RADANOVICH, GEORGE P. (21 июля 1998). «TRIBUTE TO MAJOR GENERAL RONALD H. MARKARIAN FOR HIS DISTINGUISHED SERVICE TO THE CALIFORNIA DEPARTMENT OF VETERANS AFFAIRS». Congressional Record Volume 144, Number 98. United States Government Printing Office. էջեր E1361–E1362. Վերցված է 31 декабря 2014-ին.
  6. «Pearl Harbor monument is unveiled». Fresno Bee. 8 декабря 2001. «Ron Markarian, who flew 116 missions over Vietnam.»
  7. Citizen airmen : a history of the Air Force Reserve 1946-1994. DIANE Publishing. էջ 278. ISBN 9781428991620.
  8. 8,0 8,1 8,2 «ARA Emeritus Ronald H. Markarian». Резерв Армии США. Վերցված է 31 декабря 2014-ին.
  9. «Honoring Major General Ronald H. Markarian». Capitol Words. 9 ноября 2007. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 31 декабря 2014-ին.
  10. «George Washington and His Impact on the Foundation of America» (PDF). Университет штата Калифорния во Фресно. 8 ноября 2007. Վերցված է 31 декабря 2014-ին.(չաշխատող հղում)
  11. «SB 1266 Senate Bill». Official California Legislative Information. 29 мая 1999. Վերցված է 1 января 2015-ին.
  12. «Chapter list. National Infantry Association». Национальная стрелковая ассоциация. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 1 января 2015-ին.
  13. «The American Legion - Department of California. 2013-14. Committee Appointments». Американский легион. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 1 января 2015-ին.
  14. «National Awards». Ассоциация Армии США. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 1 января 2015-ին.
  15. «Professional Group Honors Armenian Veterans in California Event». The Armenian Reporter. 4 декабря 2004. էջ 20.
  16. «City Honored at AUSA Regional Meeting». City of Lakewood. 14 апреля 2014. Վերցված է 1 января 2015-ին.(չաշխատող հղում)
  17. «Captain Meriwether Lewis Chapter dominates 2013 AUSA Sixth Region Annual Awards». Northwest Military. 1 апреля 2014. Վերցված է 1 января 2015-ին.
  18. «AP Cadet Squadron Formed Here». Tucson Daily Citizen. 13 августа 1959. Վերցված է 1 января 2015-ին.