Ռոնալդ Լաուդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Լաուդեր
անգլ.՝ Ronald Lauder
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1944(1944-02-26)[1][2][3] (80 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն[4]
ԿրթությունՈւորթոնի դպրոց, Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց, Փարիզի համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, քաղաքական գործիչ, գործարար, արվեստի կոլեկցիոներ, բարեգործ և ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Ժոզեֆ Լաուդեր, մայր՝ Էստե Լաուդեր
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ-ի դեսպան Ավստրիայում և դեսպան
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԷրին Լաուդեր և Ջեյն Լաուդեր
 Ronald Lauder Վիքիպահեստում

Ռոնալդ Լաուդեր (փետրվարի 26, 1944(1944-02-26)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, հրեա հասարակական գործիչ, արվեստի կոլեկցիոներ և մարդասեր։ Եղել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենների խորհրդի երկարաժամկետ նախագահը։ Լաուդերը Հրեական համաշխարհային վեհաժողովի նախագահն է և Նյու Յորքի Նոր թանգարանի սեփականատերը։ 2012 թվականին ընդգրկվել է Ռուսաստանի հրեական վեհաժողովի նախագահության կազմում։ Ըստ ամերիկյան «Ֆորբս» ամսագրի՝ 2010 թվականին նրա կարողությունը գնահատվում էր 2․6 միլիարդ ԱՄՆ դոլար։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուդերը ծնվել է Նյու Յորքում՝ «Estée Lauder Companies» ամերիկյան ընկերության հիմնադիրներ Ջոզեֆ և Էստե Լաուդերների հրեական ընտանիքում։ Ավագ եղբայրը՝ Լեոնարդ Լաուդերը, ընկերության վարչության նախագահն է։

Ռոնալդ Լաուդերը սովորել է Բրոնքսի բարձրագույն գիտական դպրոցում, ունի Ուորթոնի բիզնես դպրոցի միջազգային բիզնեսի բակալավրի աստիճան։ Սովորել է Փարիզի համալսարանում, ստացել է նաև Բրյուսելի համալսարանի միջազգային բիզնեսի ոլորտի հավաստագիր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Լաուդերն սկսել է աշխատել «Estée Lauder» ընկերությունում։ 1984 թվականին դարձել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության՝ եվրոպական և ՆԱՏՕ-ի քաղաքականության նախարարի օգնականի տեղակալ։

Երկու տարի անց Ռոնալդ Ռեյգանը նրան նշանակել է Ավստրիայում ԱՄՆ դեսպան։ Այդ պաշտոնը զբաղացրել է մինչև 1987 թվականը։ Պաշտոնավարման ընթացքում Լաուդերն աշխատանքից հեռացրել է դիվանագիտական գործընկեր Ֆելիքս Բլոխին, որը հետագայում հայտնի դարձավ Ռոբերտ Հանսենի գործակալական գործի հետ ունեցած կապով[5]։

1989 թվականին որպես հանրապետական փորձել է դառնալ Նյու Յորքի քաղաքապետ, բայց պարտվել է Ռուդոլֆ Ջուլիանիին[6]։

1998 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Լաուդերին խնդրել է բանակցություններ սկսել Սիրիայի առաջնորդ Հաֆեզ ալ-Ասադի հետ։ Բանակցությունները շարունակվել են նաև այդ պաշտոնում Էհուդ Բարաքի ընտրվելուց հետո։ Լաուդերը հայտնել է, որ «Հող՝ խաղաղության դիմաց» ընդհանուր համաձայնության շրջանակներում կրկին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ասադի կողմից իսրայելցիների հետ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին։ Նրա «Պայմանագիր Իսրայելի և Սիրայի միջև խաղաղության մասին» նախագիծը դարձել է իսրայելասիրիական բանակցությունների կարևոր բաղադրիչ[7]։

Լաուդերի ղեկավարության տակ են գտնվում անշարժ գույքի և զանգվածային լրատվական միջոցների ներդրումներ, այդ թվում՝ «Central European Media Enterprises» ընկերությունը և «Israeli TV»-ն։ 2010 թվականին Լաուդերը հիմնել է «RWL Water, LLC» ընկերությունը։

Հասարակական և բարեգործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուդերը կապված է մի շարք կազմակերպությունների հետ, այդ թվում՝ «Առաջատար ամերիկական հրեական կազմակերպությունների նախագահների կոնֆերենցիա», «Հրեական ազգային հիմնադրամ», «Հրեական համաշխարհային վեհաժողով», «Ջոյնթ», «Հրեական աստվածաբանական սեմինարիա», Բրանդեի համալսարան, Աբրահամի հիմնադրամ և այլն։ Եղբոր հետ հիմնադրել է Ուորթոնի դպրոցի Լաուդերի ինստիտուտը։ Նա եղել է նաև Նյու Յորքի պետական կոմիտեի ֆինանսական նախագահը։

Նախասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդ Լաուդերը ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի երկրպագուն է և պատանեկան տարիներից հավաքում է նրա ստեղծագործությունները։ Նրա հավաքածուում է գտնվում նաև 2006 թվականին ձեռք բերած «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I» կտավը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.nytimes.com/2018/08/13/opinion/israel-ronald-lauder-nation-state-law.html
  5. «Just Who Was Our Envoy to Vienna?». The New York Times. 1989 թ․ հուլիսի 27. Վերցված է 2009 թ․ փետրվարի 28-ին.
  6. Sheil, Martin (2018 թ․ հուլիսի 12). «Connecting Elliott Broidy Related Dots — Offshore and On — Some Russian — Some Not». Medium. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  7. Indyk, Martin (2009). Innocent Abroad: An Intimate Account of American Peace Diplomacy in the Middle East. Simon & Schuster.
  8. Der Standard: Klimt, ein Goldesel da wie dort(գերմ.)