Ռոնալդ Գալելլա
| Ռոնալդ Գալելլա | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 10, 1931[1] |
| Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք[2] |
| Մահացել է | ապրիլի 30, 2022[3] (91 տարեկան) |
| Մահվան վայր | Montville, Նյու Ջերսի[3] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Արվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ |
| Մասնագիտություն | լուսանկարիչ, ֆոտոլրագրող և Պապարացի |
| 🌐 | |
Ռոնալդ Էդվարդ Գալելլա (անգլ.՝ Ronald Edward Galella, հունվարի 10, 1931[1], Նյու Յորք, Նյու Յորք[2] - ապրիլի 30, 2022[3], Montville, Նյու Ջերսի[3]), ամերիկացի լուսանկարիչ, որը հայտնի է որպես պապարացի: «Newsweek» ամսագիրը նրան անվանել է «արտասովոր պապարացի», իսկ «Time» և «Vanity Fair» ամսագրերը՝ «ԱՄՆ-ում՝ պապարացիների մշակույթի կնքահայր»: «Harper's Bazaar» ամսագիրը նրան անվանել է «բոլոր ժամանակների թերևս ամենավիճահարույց պապարացի»[4]: Նա լուսանկարել է բազմաթիվ հայտնիների՝ թաքնվելով հանրության աչքից և ուշադրություն գրավել նրանցից ոմանց, այդ թվում՝ Ժաքլին Օնասիսի և Մառլոն Բրանդոյի հետ ունեցած թշնամանքի պատճառով[5]: Չնայած բազմաթիվ հակասությունների և հետապնդումների մասին պնդումներին, Գալելլայի աշխատանքը բարձր է գնահատվել և ցուցադրվել աշխարհահռչակ պատկերասրահներում[6]:
Իր գործունեության ընթացքում Գալելլան լուսանկարել է ավելի քան 3 միլիոն հանրահայտ մարդկանց[7]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալելլան ծնվել է Նյու Յորքում 1931 թվականի հունվարի 10-ին իտալական ծագմամբ ընտանիքում[5]։ Նրա հայրը՝ Վինչենցոն, ներգաղթյալ էր Բազիլիկատա մարզի Մուրո Լուկանոյից[8]: Վերջինս դաշնամուր և դագաղ էր պատրաստում[5]: Նրա մայրը՝ Միկելինան (Մարինաչիո), ծնվել է Նյու Ջերսիում՝ Կամպանիայի մարզի Բենևենտոյից ներգաղթյալների ընտանիքում[9] և աշխատել է որպես ուլունքագործ[5]: Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա արժանացել է երկու տարվա կրթաթոշակի Բրուքլինի Պրատտի ինստիտուտում սովորելու համար, բայց հրաժարվել է մաթեմատիկայի բնագավառում իր թերությունների պատճառով[10]:
Գալելլան ծառայել է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի լուսանկարիչ 1951-1955 թվականներին[11], այդ թվում՝ Կորեական պատերազմի ժամանակ։ Ավելի ուշ նա ընդունվել է Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքի Դիզայներական արվեստի համալսարան[5], որն ավարտել է 1958 թվականին՝ ֆոտոլրագրության մասնագիտությամբ[11]։ Ազատ ժամանակ Գալելլան լուսանկարել է կինոպրեմիերաների ժամանող աստղերի և վաճառել դրանք այնպիսի ամսագրերի, ինչպիսիք են «National Enquirer»-ը և «Photoplay»-ը[4][5]: Նա շուտով հայտնի է դարձել իր լուսանկարչական յուրահատուկ մոտեցմամբ՝ պատկերելով հայտնի մարդկանց տեսադաշտից դուրս, սովորաբար պատահական շարժումներով[5]:
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալելլայի լուսանկարները հրապարակվել են հարյուրավոր պարբերականներում, այդ թվում ՝ «Time»,[11] «Harper's Bazaar»[4], «Vogue», «Vanity Fair»[12], «People»[11], «Rolling Stone», «The New Yorker», «The New York Times»[12], և «Life»[13]: Իր տան լուսանկարչական լաբորատորիայում Գալելլան ստեղծել է իր սեփական թղթային օրինակները, որոնք ցուցադրվել են աշխարհի թանգարաններում և պատկերասրահներում, այդ թվում՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում[5], Սան Ֆրանցիսկոյի Ժամանակակից արվեստի թանգարանում[14][15], Լոնդոնի Թեյթ մոդեռն թանգարանում[16][17] և Բեռլինի Հելմուտ Նյուտոն հիմնադրամի լուսանկարչության թանգարանում[18]:
2009 թվականին նրա հոր հայրենի քաղաքը՝ Մուրո Լուկանոն, Գալելային շնորհել է պատվավոր քաղաքացու կոչում[19]։ 2010 թվականին նա դարձել է Լեոն Գաստի «Ջարդի՛ր նրա տեսախցիկը»(անգլ.՝ Smash His Camera) վավերագրական ֆիլմի հերոսի նախատիպը։ Ֆիլմի վերնագիրը Ժաքլին Քենեդի Օնասիսի մեջբերումն է՝ ուղղված իր թիկնապահին, այն բանից հետո, երբ Գալելլան հետապնդել է իրեն և իր երեխաներին Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում: Վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Սանդենս» կինոփառատոնի շրջանակներում՝ 2010 թվականին[20]։ Այն ստացել է գլխավոր ժյուրիի մրցանակ ռեժիսուրայի համար «ԱՄՆ-ում վավերագրական ֆիլմերի» անվանակարգում։ Ֆիլմը նաև դրական արձագանքներ է ստացել Լոնդոնի 54-րդ կինոփառատոնում, նախքան BBC-ում ցուցադրվելը[19]:
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալելլան հայտնի էր Ժակլին Օնասիսին լուսանկարելու մոլուցքով և դրա հետ կապված հետագա իրավական պայքարով։ «New York Post» թերթը այն անվանել է «հայտնի մարդկանց և պապարացիների երբևէ ամենից կախյալ հարաբերություններ»[21]: 1972 թվականին «Գալելլան ընդդեմ Օնասիսի» խոսքի ազատության դատավարությունը հանգեցրել է նրան, որ արգելվել է Գալելային՝ Օնասիսից 50 յարդ հեռավորությունից ավել մոտ գտնվել (հետագայում դարձել է 25 ոտնաչափ)[22]: Նա չորս անգամ մեղավոր է ճանաչվել այս հրամանը խախտելու մեջ և դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման և 120․000 ԱՄՆ դոլար տուգանքի: Ավելի ուշ նա համաձայնել է 10․000 ԱՄՆ դոլար տուգանք վճարել և հրաժարվել է Ջեքիին և նրա երեխաներին լուսանկարելու իրավունքից[6]:
1973 թվականի հունիսի 12-ին դերասան Մառլոն Բրանդոն Նյու Յորքի Չայնաթաունի ռեստորանի մոտ հարվածել է Գալելլայի դեմքին, որի հետևանքով կոտրվել է լուսանկարչի ծնոտը և բերանի ձախ կողմում գտնվող հինգ ատամները։ Գալելլան հետևել է Բրենդոնին, որը Դիկ Քավեթի հետ գնում էր ռեստորան՝ Դիկ Քավեթի շոուն ձայնագրելուց հետո: Գալելլան վարձել է փաստաբաններ Ստյուարտ Շլեզինգերին և Ալֆրեդ Ժուլիենին[23]՝ Բրանդոնին դատի տալու համար և, ի վերջո, համաձայնել 40,000 ԱՄՆ դոլարի դիմաց դատը դադարեցնել: Շլեզինգերը 2010 թվականին «Ջարդի՛ր նրա տեսախցիկը» վավերագրական ֆիլմում հաղորդել է, որ Գալելլան ստացել էր գումարի երկու երրորդը, բայց միայն կարևորում էր իր ասելիքը հասցնելը. «Ես չեմ ուզում, որ որևէ մեկը մտածի, թե կարող է ինձ հարվածել, եթե ես լուսանկարում եմ նրանց: Տարածե՛ք այդ պատմությունը, ոչ թե գումարի մասին խոսե՛ք»: Հաջորդ անգամ Բրանդոնին հետապնդելիս, նա ֆուտբոլային սաղավարտով էր:
Մի անգամ Գալելլան կորցրել է ատամը, երբ նրան ծեծի են ենթարկել Ռիչարդ Բարթոնի թիկնապահները: Նա անհաջող դատի է տվել դերասանին[24]։ Էլիզաբեթ Թեյլորը, որը սովորաբար հանդուրժող էր լուսանկարիչների նկատմամբ, հաճախ դժգոհում էր՝ ասելով «Ես մի օր կսպանեմ նրան»[25]: Չնայած հետագայում դերասանուհին իր կենսագրության մեջ օգտագործել է Գալելլայի արած լուսանկարները[6]: Գալելլայի այլ թիրախների թվում էին Էլվիս Փրեսլին, որի թիկնապահները ծակել էին նրա անվադողերը, Բրիժիտ Բարդոն, որի անվտանգության աշխատակիցները նրան փողրակով ջրել էին, Էլեյն Կաուֆմանը, որը մի անգամ աղբամանի կափարիչ էր նետել նրա գլխին[26] և Շոն Փենը, որը թքել էր նրա վրա և հաղորդվում էր, որ հարվածել է նրան, երբ Գալելլան լուսանկարել է իրեն իր այն ժամանակվա կնոջ՝ Մադոննայի հետ, մեքենայում[27]։
Չնայած այս տարաձայնություններին, ամբողջ աշխարհի պատկերասրահները գնահատել են նրա աշխատանքը իրենց գեղարվեստական և սոցիալ-պատմական արժեքի համար: Էնդրի Ուորհոլը մի անգամ ասել է. «Իմ պատկերացմամբ, լավ լուսանկարն այն լուսանկարն է, որտեղ հայտնի մարդը գտնվում է ուշադրության կենտրոնում և ինչ-որ անսովոր բան է անում: Դա նշանակում է սխալ պահին ճիշտ տեղում լինել: Ահա թե ինչու է իմ սիրելի լուսանկարիչը Ռոն Գալելլան»[6]: Արվեստագետ Գլեն Օ'Բրայենը նրան բնորոշել է որպես «փայլուն ռեալիստ, որը կարող է ճշմարտացիորեն ներկայացնել աշխարհը»[9]: Գալելլայի լուսանկարներից մեկը, որում Ժակլին Օնասիսն է, ստացել է «քամուց քշված Ջեքի» անվանումը և ներառվել է «Time» ամսագրի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ լուսանկարների շարքում 2016 թվականին[28][29]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալելլան ամուսնացել է Բեթի Լու Բերկի հետ 1979 թվականին։ Նա աշխատել է որպես լուսանկարների խմբագիր «Today Is Sunday» ամսագրում[13] և հետագայում եղել է նրա բիզնես գործընկերը[5]: Նրանք ամուսնացած են եղել մինչև նրա մահը՝ 2017 թվականի հունվարի 9-ը: Գալելլան իր կնոջ մասին այսպես է արտահարվել. «Երբ Բեթին առաջին անգամ գնեց իմ լուսանկարները հրապարակելու համար, ես սիրահարվեցի նրա ջերմ, քնքուշ, սիրալիր ձայնին: Ես սիրում եմ նրան, և Նա սիրում է ինձ: Առաջին անգամ ես անձամբ հանդիպեցի նրան երկու տարի անց՝ 1978 թվականի դեկտեմբերի 10-ին, Քենեդու կենտրոնում ՝ «Սուպերմենը» ֆիլմի պրեմիերային։ Մեկ հայացք գցելով նրա վրա՝ ես ասացի. «Ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ: Եվ հինգ ամիս անց մենք ամուսնացանք»։ Դառնալով ամուսիններ՝ մենք նաև թիմ դարձանք»[30]:
Պապարացիի գործունեությունը դադարեցնելուց հետո Գալելլան աշխատել է, որպես լուսանկարիչ հայտնի մշակութային միջոցառումների ժամանակ[31]։ Կյանքի վերջին տարիներին նա ապրել է Նյու Ջերսի նահանգի Մոնտվիլ քաղաքում[5]:
Գալելլան մահացել է 2022 թվականի ապրիլի 30-ին Նյու Ջերսի նահանգի Մոնտվիլ քաղաքում գտնվող իր տանը: Նա 91 տարեկան էր և մահից առաջ տառապում էր սրտանոթային անբավարարությունից[5]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jacqueline. 1974, Sheed and Ward. 978-0-8362-0573-2.
- Offguard: A Paparazzi Look at the Beautiful People. 1976,McGraw-Hill. 978-0-07-022733-0.
- The Photographs of Ron Galella: 1965–1989. 2001, Greybull. 978-0-9672366-6-7.
- Ron Galella Exclusive Diary. 2004, Photology. 978-8888359137.
- Disco Years. 2006, PowerHouse Books. 978-1-57687-325-0.
- Warhol by Galella: That's Great!. 2008, Verlhac; Montacelli; Seeman Henschel. 978-1-58093-204-2.
- No Pictures. 2008, PowerHouse. 978-1-57687-457-8.
- Viva l'Italia!. 2009, Galella; Distributed by PowerHouse. 978-0-615-28678-5.
- Man in the Mirror: Michael Jackson. 2009, PowerHouse. 978-1-57687-535-3.
- Boxing with the Stars. 2011, Verlhac. 978-2-916954-82-0.
- Ron Galella: Paparazzo Extraordinaire with Mathias Prinz. 2012, Hatje Cantz. 978-3-7757-3324-3.
- Jackie: My Obsession. 2013, Galella. 978-0-9857519-0-6.
- Pop, Rock & Dance. 2013, Galella. 978-0-9857519-2-0.
- The Stories Behind the Pictures. 2014, Galella. 978-0-9857519-3-7.
- Sex in Fashion. 2015, Galella. 978-0-9857519-4-4.
- Rock and Roll. 2016, Galella. 978-0-9857519-5-1.
- Donald Trump the Master Builder. 2017, Galella. 978-0-9857519-6-8.
- Shooting Stars. January 2019, Galella. 978-0-9857519-7-5.
- 100 Iconic Photographs – A retrospective by Ron Galella. November 2021, Galella. 978-1-7378102-1-6.
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա աշխատանքները ուցադրվել են հետևյալ ցուցահանդեսնում[32].
- Soho Gallery, 1972, New York City
- G. Ray Hawkins Gallery, 1976, New York City
- Rizzoli Gallery, 1976, New York City
- Union Carbide, 1977, New York City
- William Lyons Gallery, 1980 Coconut Grove, Florida
- Octagon Club, 1987, New York City
- Nikon Gallery, 1993, New York City
- Serge Sorokko Gallery, 1997, New York City
- Andy Warhol Museum, Ron Galella Retrospective, June 2002 – September 2002 Pittsburgh, PA
- Paul Kasmin Gallery, The Photographs of Ron Galella, 2002, New York City
- Holt-Renfrew, Flick, 2003 Toronto, Canada
- Photology, Ron Galella Exclusive Diary, 2004 Milan, Italy
- Galerie Wouter van Leeuwen, The Photographs of Ron Galella, 2004/5, Amsterdamn, Netherlands
- Artelibro Festival of Art and Books, Ron Galella Exclusive Diary: Caught Off-Guard, 2005, Bologna, Italy
- Ferragamo Gallery, Ron Galella Exclusive Diary: Caught Off-Guard, 2005, New York City
- Kunstforum, Superstars: From Warhol to Madonna, 2005/6
- PowerHouse Arena, Ron Galella: The Kennedy, New York City
- Paul Kasmin Gallery, Disco Years, 2005/6, New York City
- Buro Beelende Kunst Vlissinger Ron Galella: The One and Only Paparazzo, Brooklyn, New York
- Galerie Wouter van Leeuwen, Disco Years, 2006/7, Amsterdamn, Netherlands
- PowerHouse Arena, Warhol is Dead!, 2007
- The Gershwin Hotel – 2007, New York City
- PowerHouse Arena, That 70's Show, 2007 Brooklyn, New York
- The Museum of Modern Art, Iconic Photos of Ron Galella acquired into collection, 2007, New York City
- The Museum of Modern Art, Iconic Photos of Ron Galella acquired into collection, 2008, New York City
- The Tate Modern Museum, Street + Studio: An Urban History of Photography, 2008 London, England
- The Hollywood Roosevelt Hotel Warhol by Galella: That's Great!, 2008–Present Hollywood, CA
- Galerie Wouter van Leeuwen, Warhol by Galella: That's Great!, 2008–Present Amsterdam, Netherlands
- Staly-Wise Gallery, Warhol by Galella: That's Great!, 2008–Present, New York City
- GMW Law Offices, Offguard: Ron Galella Photography, 2008–Present Den Haag, Netherlands
- Հելմուտ Նյուտոնի հիմնադրամի լուսանկարչության թանգարան Pigozzi and the Paparazzi, 2008 Berlin, Germany
- Hamburger Bahnfof Museum Fur Gegenwart, Celebrities: Andy Warhol and the Stars 2008/9
- Palazzo Lanfranchi, Carlo Levi Hall, Ron Galella: Italian Icons, 2009, Matera, Italy
- Archeology Museum of Muro Lucano, Viva l'Italia, 2009–Present
- La Casa Encendida, 2009, Madrid, Spain
- MART Museo di arte moderna e contemporanea di Trento e Rovereto, Picturing New York: Photographs from the Museum of Modern Art, 2009, Rovereto, Italy
- Centaur Theatre Company, Viva l'Italia, 2009, Montreal, Canada
- Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան, Picturing New York: Photographs from the Museum of Modern Art, 2009/10, Dublin
- Lena Di Gangi Gallery, The Photographs of Ron Galella, 2009/10, Totawa, NJ
- PowerHouse Arena, Man in the Mirror: Michael Jackson by Ron Galella, 2009, Brooklyn, NY
- Foam Fotografiemuseum Amsterdam, Netherlands- Ron Galella: Paparazzo Extraordinaire!, 2012
- Galerie La Flo, St. Tropex France, Boxing with the Stars, 2012
- Fundación Novacaixagalicia, Ron Galella: Paparazzo Extraordinaire!, La Coruña, Spain, 2013/14, Pontevedra, Spain, 2014
- Centre Pompidou Paparazzi!, Metz, France, Photographers, Stars, and Artists, 2014
- Staley-Wise Gallery, Pop, Rock & Dance, 2013/14, New York City
- Fotomuseum Winterthur, Switzerland, 2014
- Albertina, Blow-Up -Vienna, Austria, 2014
- Schirn Kunsthalle, Frankfurt, Germany, Paparazzi! Photographers, Stars, and Artists, 2014
- Musée de l'Elysée, Lausanne, Switzerland, Paparazzi! Photographers, Stars, and Artists, 2014/15
- C/O Berlin, Berlin, Germany, Blow-Up, 2015
- Photology Noto, Noto, Sicily, Vintage Galella, 2015
- Photology Garzón, Garzón, Uruguay, Vintage Galella, 2016
- Staley Wise Gallery, New York City, 55 Years a Paparazzi, 2015
- Int'l Center for Photography, New York City, Public, Private Secret, 2017
- Photology Online Gallery, Exclusive Diary, 2021
- Palazzo Sarcinelli, Conegliano, Italy, Ron Galella, Paparazzo Superstar, 2022
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Artists + Artworks
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.nytimes.com/2022/05/02/business/media/ron-galella-dead.html
- ↑ 4,0 4,1 4,2 Cowles, Charlotte (2014 թ․ ապրիլի 7). «Ron Galella: Unseen Photographs From the World's Most Infamous Paparazzo». Harper's Bazaar. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Vitello, Paul (2022 թ․ մայիսի 2). «Ron Galella, Celebrity-Hounding Photographer, Dies at 91». The New York Times. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Hatje Cantz (2011 թ․ սեպտեմբերի 9). «Ron Galella Q&A». artbook.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Julian Sancton (2010 թ․ հունվարի 24). «Sundance: Smash His Camera – Portrait of Ron Galella, Paparazzo Superstar». Vanity Fair. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Ron Galella – Biography». rongalella.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 9,0 9,1 Nicoletta Altomonte. «Ron Galella e la magia dello scatto "rubato"» (PDF) (Italian and English). consiglio.basilicata.it. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ron Galella Q&A». The Telegraph. 2011 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Blasberg, Derek (2015 թ․ նոյեմբերի 19). «Ron Galella on the Paparazzi's Golden Era and Why Marlon Brando Broke His Jaw». Vanity Fair. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 12,0 12,1 Beckerman, Jim (2019 թ․ մայիսի 6). «Montville's Ron Galella shot the stars, and the stars took pot shots at him». NorthJersey.com. North Jersey Media Group. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 13,0 13,1 Goldman, Andrew (2020 թ․ մայիսի 10). «Barbarian at the Lens: Ron Galella and the Dawn of the Age of Paparazzi». Town & Country. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «'Smash This Camera': Galella On His Iconic Shots». NPR. 2010 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Ron Galella». San Francisco Museum of Modern Art. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Prying eye: Tate Modern's Exposed uncovers the art of secret photography». The Guardian. London. 2010 թ․ մայիսի 16. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Pitman, Joanna (2010 թ․ մայիսի 27). «Tate Modern: leering behind the lens». The Times. London. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին. (subscription required)
- ↑ «Pigozzi and the Paparazzi». Helmut Newton Foundation. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 19,0 19,1 «An Evening with Ron Galella at Anthology Film Archives». New York City: International Center of Photography. 2016 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Moczydlowsky, Carl (2010 թ․ հունվարի 23). «Please Don't Break My Camera: Stalking the Greatest Paparazzo Ever, Ron Galella, at the Sundance Film Festival». Sundance Film Festival. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Dodai Stewart (2010 թ․ հունիսի 8). «The Love/Hate Relationship With Paparazzi, Caught On Camera». jezebel.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Frank P. Hoy, Photojournalism: The Visual Approach, Prentice-Hall, 1986, p.206
- ↑ Cook, Joan (1989-01-07). «Alfred Julien, Lawyer, Dies at 78». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022-09-08-ին.
- ↑ Christopher Turner. «Ron Galella: big fame hunter». The Telegraph. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Liz Smith (2013 թ․ մարտի 21). «Ron Galella's Magnificent Obsession: Jackie – New Book Celebrates Celebrity and Passion to Get the Picture Before Anybody Else». HuffPost. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Elaine Kaufman: Manhattan's Madame | the Rake».
- ↑ Ottawa Citizen. «Sean Penn in another fight with photographer at apartment». Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «100 Photographs». Time. Արխիվացված է օրիգինալից 2020-02-19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Ron Galella – Biography». rongalella.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Betty Galella Obituary (2017) New York Times». Legacy.com.
- ↑ Feifei Sun. «Ron Galella: America's Most Famous Paparazzi Photographer». Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Ron Galella – Exhibits». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Գալելլա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
