Ռոմկա, Ֆոմկա, Արտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմկա, Ֆոմկա, Արտոս
Ромка, Фомка и Артос
Տեսակտիկնիկային
ՌեժիսորԳալինա Տուրգենեվա
ՍցենարիստԱ. Մինաեվ (Ֆիլմ 1), Միխայիլ Լիպսկերով(Ֆիլմ 2),Ալեքսանդր Ռոզին (Ֆիլմ 3)
ԵրաժշտությունՎլադիսլավ Կազանին
ՕպերատորՎալենտին Բաժենով
Հնչյունային օպերատորԼ. Երկալով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍվերդլովի կինոստուդիա
Տևողություն10րոպե 2վրկ+9րոպե 58վրկ+10րոպե=30 րոպե
Թվական1987

«Ռոմկա, Ֆոմկա, Արտոս» (ռուս.՝ Ромка, Фомка и Артос), սովետական երեք սերիայով մուլտֆիլմ, նկարահանված Կ. Լագունովի «Ռոմկա ռամազան» երեք շների արկածների մասին պատմվածք-հեքիաթի մոտիվներով։
Մակագրում գրված է, ԽՍՀՄ Պետհետուստատեսություն ռադիոյի Սվերդլովի կինոստուդիա։

  • Ֆիլմ 1 — 1987 — 10 ր. 02 վրկ. — սցենարիստ Ա. Մինաև
  • Ֆիլմ 2 — 1988 — 9 ր. 58 վրկ. — սցենարիստ Միխայիլ Լիպսկերով
  • Ֆիլմ 3 — 1989 — 10 ր. 00 վրկ. — սցենարիստ Ալեքսանդր Ռոզին

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Клык-клык Грумбумбес

Մուլտֆիլմը պատմում է այն մասին թե ինչպես Ռոմկա, Ֆոմկա, Արտոս մականունով երեք շներ, ճանապարհվել էին փնտրելու Ռոմկայի տիրոջը։

Առաջին ֆիլմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քաղաքում ապրում էր երկրաբան Ստեփան Իվանովիչը։ Նա ուներ մի երիտասարդ շուն` Ռոմկա անունով։ Ռոմկան շատ էր սիրում իր տիրոջը և նա նույն ձևով էր նրան հատուցում։ Ստեփան Իվանովիչը պատրաստվում է դեպի հյուսիս հերթական էքսպեդիցիային և Ռոմկային թողնում է տանը։ Ռոմկան որոշում է տիրոջ հետևից գնալ, իսկ նրա ընկերները՝ Ֆոմկան և Արտոսը, հետևում են Ռոմկային։ Չհասցնելով հեռանալ շնիկները բախվում են սարսափելի հրեշի՝ Ժանիք-Ժանիք Գրումբումբեսոնի հետ, բայց կարողանում են փախչել նրանից։

Երկրորդ ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնիկները լսում են` ինչ-որ մեկն աղեկտուր վնգստում է։ Պարզվում է, որ Գրումբումբեսոն է, որն ուզում է շներին հրապուրելով` իր մոտ` կղզի տանել։ Ճիշտ հաշվարկել էր, որ Ռոմկան Ֆոմկայի և Արտոսի հետ անպայման կարձագանքեն ուրիշի դժբախտությանը` լսելով աղերսական ոռնոցը։ Այդպես էլ լինում է։ Անբաժան եռյակը գնում է ձայնի ուղղությամբ և հայտնվում է կղզում, որը կոչվում էր «Կե'ր, խմի'ր, քնի'ր».

Երրորդ ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին, որտեղ մեր շնիկներին հրապուրելով բերել էր հրեշ Գրումբումբեսոն, կազմում է չար Կատվի ծառայություն, պարզվում է կախարդական է, կախարդված։ Կատուն ուներ ամբողջ շնային ցեղի մեծ «ատամը» նրա համար, որ շները մի ժամանակ հետապնդել են և տանջել։ Եվ ահա այժմ, դառնալով կախարդված կղզու միանձնյա սեփականատերը, Կատուն հրապուրել է շներին և նրանց զրկել շնային գլխավոր բնութագրից՝ հավատարմություն, նվիրվածություն, ճարպկություն, արագություն և քաջություն։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Գալինա Տուրգենեվա
սցենարիստներ Ա. Մինաեվ (1), Միխայել Լիպսկերով (2), Ալեքսանդր Ռոզին (3)
օպերատոր Վալենտին Բաժենով
կոմպոզիտոր Վլադիսլավ Կազենին
ձայնային օպերատոր Լ. Երկալովա
նկարիչ Ն. Պավլով, Ե. Տեդեր, Հ. Մալյուկովա, Ե. Պավլովա
մուլտիպլիկատոր Վ. Բեժանով, Տ. Մուխլինինա
տնօրեն Վ. Խիժյակովա

DVD հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը թողարկվեց DVD-ով ռեժիսոր Գալինա Տուրգենևի «Ռոմկա, Ֆոմկա և Արտոս» մուլտֆիլմերի ժողովածուում։ Մուլտֆիլմերի սկավառակ «Ռոմկա, Ֆոմկա և Արտոս» (Ֆիլմ 1, 2, 3), «Տատիկի դասը» (1986), «Սպիտակ թիթեռնիկ» (1981), «Փոքրիկ իշուկի երազանքը» (1984), «Կուղխը և աղվեսը» (1982), «Քամիների տերը» (1984), «Բռնիր, ձուկը» (1983)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]