Jump to content

Ռոմեո և Ջուլիետ (ֆիլմ, 1936)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմեո և Ջուլիետ
անգլ.՝ Romeo and Juliet
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1], ռոմանտիկ ֆիլմ և մելոդրամա
ՀիմքՌոմեո և Ջուլիետ
Թվականօգոստոսի 20, 1936[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋորջ Քյուքոր[1][3]
ՊրոդյուսերԻրվինգ Թալբերգ
Սցենարի հեղինակԹալբոթ Ջենինգս
ԴերակատարներԼեսլի Հովարդ[3][1], Նորմա Շիրեր[3][1], Ջոն Բերիմոր[3][1], Բեզիլ Ռեթբոուն[3][1], Ռեջինալդ Դեննի[3][1], Էդնա Մեյ Օլիվեր[3][1], Օբրի Սմիթ[3][1], Էնդի Դիվայն[3][1], Conway Tearle?[3][1], Հենրի Քոլքեր[3][1][4], Քեթրին ԴեՄիլլ[3][5], Ռոբերտ Ուորվիք[3][1], Ռալֆ Ֆորբս[3][1], Violet Kemble-Cooper?, Ռոնալդ Հովարդ[6], Յան Վուլֆ[6], Ֆրեդ Գրեհամ[6] և Lon McCallister?[6]
ՕպերատորՈւիլյամ Դենիելս
ԵրաժշտությունՀերբերտ Սթոթհարթ
ՄոնտաժՄարգարեթ Բութ
Պատմվածքի վայրԻտալիա
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն125 րոպե
 Romeo and Juliet (1936 film) Վիքիպահեստում

«Ռոմեո և Ջուլիետ» (անգլ.՝ Romeo and Juliet), Շեքսպիրի պիեսի հիման վրա յուրօրինակ շքեղությամբ նկարահանված 1936 թվականի ֆիլմը ողբերգության առաջին հնչյունավորված էկրանավորումն է[7]:

Լեսլի Հովարդը և Նորմա Շիրերը՝ Ռոմեոյի և Ջուլիետի դերերում

Իտալական Վերոնա քաղաքում ապրում են երկու ազնվական և միմյանց հետ պատերազմող ընտանիքներ` Մոնդեգյուներ և Կապուլետներ: Նրանց երեխաները՝ Ռոմեոն և Ջուլիետը, պատահաբար հանդիպում են Կապուլետիների պարահանդեսին և սիրահարվում: Պարահանդեսից հետո` գիշերը` ժամադրության ժամանակ, այգում` Ջուլիետի պատշգամբի տակ, նրանք միմյանց սիրո երդում են տալիս և որոշում ամուսնանալ ծնողներից գաղտնի, ինչը նրանք անում են հաջորդ առավոտյան: Դրանում նրանց օգնում են Ռոմեոյի դաստիարակ վանական Լորենցոն և Ջուլիետի դայակը։ Բայց պսակադրությանը հաջորդում է երկու ընտանիքների ներկայացուցիչների վեճը, որի ընթացքում Ռոմեոյի լավագույն ընկերը՝ Մերկուտիոն, մահանում է Տիբալտի՝ Ջուլիետի զարմիկի ձեռքով, իսկ հետո մենամարտում Ռոմեոն սպանում է Տիբալտին: Վերոնայի դուքսը Ռոմեոյին դատապարտում է աքսորի քաղաքից դուրս: Բաժանումից առաջ նորապսակները միակ գիշերն անցկացնում են միասին, իսկ լուսադեմին Ռոմեոն մեկնում է Մանտուա։ Առավոտյան Ջուլիետի ծնողները, չիմանալով նրա վշտի իրական պատճառը, հայտարարում են նրան մոտալուտ ուրախ իրադարձության մասին՝ հարսանիք երիտասարդ կոմս Պարիսի հետ, որը Վերոնայի դուքսի ազգականն էր և խնդրել էր նրա ձեռքը: Դիմելով վանական Լորենցոյի օգնությանը՝ Ջուլիետը որոշում է ընդունել նրա տված պատրաստուկը, որը նրան մահվան նման կընկղմի խորը քնի մեջ: Ջուլիետին թաղում են ընտանեկան գերեզմանատանը: Լորենցոն Ռոմեոյին նամակ է ուղարկում Մանտուայի միաբան հայր Ջիովաննիի միջոցով: Բայց ճանապարհին Ջովաննին հայտնվում է ժանտախտով հիվանդի մոտ և մնում փակված նրա տանը։ Երբ Ռոմեոն իր ծառայից իմանում է Ջուլիետի մահվան մասին, դեղագործից ուժեղ թույն է գնում և գիշերով շտապում է Վերոնա՝ Ջուլիետի գերեզման: Այնտեղ նա հանդիպում է կոմս Պարիսի հետ։ Ռոմեոն խնդրում է նրան հեռանալ, բայց կոմսը մարտի է բռնվում նրա հետ և մահանում։ Ռոմեոն մտնում է գերեզմանատուն, թույն խմում և մեռած ընկնում Ջուլիետի մոտ։ Հասնելով դամբարան՝ Լորենցոն այնտեղ հայտնաբերում է անշնչացած Ռոմեոյին։ Նա ցանկանում է արթնացած Ջուլիետին հեռու տանել սարսափելի վայրից, բայց Ջուլիետը տեսնում է մահացած ամուսնուն և ցանկանում է մնալ նրա կողքին՝ սպանելով իրեն նրա դաշույնով: Իմանալով տեղի ունեցած ողբերգության մասին՝ երկու պատերազմող ընտանիքներ` Մոնդեգյուները և Կապուլետները, հաշտվում են:

  • Լեսլի Հովարդ` Ռոմեո[8]
  • Նորմա Շիրեր` Ջուլիետ[9]
  • Ջոն Բերիմոր` Մերկուտիո
  • Բազիլ Ռաթբոուն` Տիբալտ
  • Էդնա Մեյ Օլիվեր` Ջուլիետի դայակ
  • Ռոբերտ Ուորիկ` Մոնդեգյու
  • Վիրջինիա Համոնդ` տիկին Մոնդեգյու
  • Քեթրին Դեմիլ` Ռոզալինա (տիտրերում նշված չէ)
  • Էնդի Դիվայն` Փիթեր (ծառա)
  • Ռալֆ Ֆորբս` կոմս Պարիս
  • Հենրի Կոլկեր` հայր Լորենցո

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի չորս անվանակարգերում.

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն դերասանուհի` Նորմա Շիրեր
  • Երկրորդ պլանի լավագույն դերասան` Բազիլ Ռաթբոուն
  • Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք` Օսթին Գիբոնս

2002 թվականին Ամերիկյան կինոակադեմիան այս ֆիլմն առաջադրել է Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմերի ցուցակի համար[10]:

Ֆիլմը ներառված է «The New York Times»-ի երբևէ նկարահանված լավագույն 1000 ֆիլմերը (1999 և 2004) գրքում[11]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ֆիլմի նկարահանումներին անցնելը նկարահանող խումբը եղել է Վերոնայում և բազմաթիվ լուսանկարներ ու էսքիզներ է արել, որոնց հիման վրա դեկորացիաներ են կառուցվել Metro-Goldwyn-Mayer ստուդիայի տաղավարներում, որտեղ էլ նկարահանվել է այս ֆիլմը: Ֆիլմի ռեժիսոր Ջորջ Քյուքորը (անգլ.՝ George Dewey Cukor) փորձել է փոխանցել Շեքսպիրի գրական ստեղծագործության ողջ գեղեցկությունը։ Պրոդյուսեր Իրվինգ Թալբերգը (անգլ.՝ Irving Grant Thalberg), որն ուշադիր հետևել է ֆիլմի նկարահանումներին, նույնպես որոշ չափով բերել է սյուժեի իր տեսլականը։

Ֆիլմի նկարահանման համար պահանջվել է 6 ամիս։ Ֆիլմի օպերատորը եղել է Ուիլյամ Հ. Դենիելսը (անգլ.՝ William H. Daniels):

Պարերը բեմադրել է այն ժամանակ երիտասարդ պարուսույց Ագնես ԴեՄիլը (անգլ.՝ Agnes DeMille)[12]:

Ֆիլմի գեղարվեստական ձևավորումը ղեկավարել է Սեդրիկ Գիբբոնսը (անգլ.՝ Sedric Gibbons), որը Metro-Goldwyn-Mayer ստուդիայի գեղարվեստական տնօրենն է եղել մի քանի տասնամյակ, և «Օսկար» արձանիկի հեղինակը։


Ֆիլմի նկարահանումների համար ստեղծվել է ավելի քան հազար տարազ, որոնք նախագծել են դիզայներներ Օլիվեր Մեսելը (անգլ.՝ Oliver Messel) և Գիլբերտ Ադրիանը (անգլ.՝ Gilbert Adrian):

Երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Հերբերտ Սթոթհարթը, որը 1940 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի: Բայց ֆիլմում հնչում է նաև Պ. Ի. Չայկովսկու երաժշտությունը «Ռոմեո և Ջուլիետ»-ի նախերգանքից[13]:

Գլխավոր դերերը՝ Ռոմեոյի և Ջուլիետի, կատարել են 42-ամյա Լեսլի Հովարդը, որը շատերին ծանոթ է «Քամուց քշվածները» ֆիլմից, որում նա մարմնավորել է Էշլի Ուիլքսին, և 35-ամյա Նորմա Շիրերը: Ռոմեոյի ընկերոջ՝ Մերկուտիոյի դերը խաղացել է 54-ամյա Ջոն Բերիմորը, իսկ Ջուլիետի զարմիկի՝ Տիբալտի դերը` 44-ամյա Բազիլ Ռաթբոնը: Սակայն նման տարիքային անհամապատասխանությունը չի խանգարել ֆիլմին դառնալ հաջողակ և ստանալ «Օսկարի» մի քանի մրցանակներ[14]:

Ջորջ Քյուքորի «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմը զուրկ չէ որոշակի հմայքից... Հնարավոր է, որ գեղագիտական առումով այս կինոտարբերակը Շեքսպիրյան սյուժեին տալիս է հեքիաթականության լուսապսակ[7]:
- Օ. Նիկոլաևա

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այս ֆիլմը դարձել է պրոդյուսեր Իրվինգ Թալբերգի վերջին նախագիծը (նա մահացել է 1936 թվականի սեպտեմբերին)։
  • Նորմա Շիրերը երազել է Ջուլիետին մարմնավորել դեռևս 1929 թվականից, երբ «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմի տեսարանում Ջոն Գիլբերտի հետ մասնակցել է հոլիվուդյան ռևյուի[14]:
  • Բազիլ Ռաթբոունը, որը ֆիլմում խաղացել է Տիբալտի դերը, նախկինում բազմիցս խաղացել է Ռոմեոյի դերը թատերական ներկայացման մեջ[12]:
  • Ջուլիետի հանդերձանքները բազմաթիվ էին և անսովոր գեղեցիկ: Այն բանից հետո, երբ ֆիլմը Էկրան է բարձրացել, նորաձևության մեջ են մտել նրա գլխարկները[13]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 http://www.imdb.com/title/tt0028203/
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 http://www.cinematografo.it/cinedatabase/film/giulietta-e-romeo/975/
  4. http://www.virtual-history.com/movie/film/5321/romeo-and-juliet
  5. http://www.imdb.com/title/tt0028203/fullcredits
  6. 6,0 6,1 6,2 6,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,0 7,1 «Джордж Кьюкор, "Ромео и Джульетта"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ. հունիսի 07-ին. Վերցված է 2009 թ. օգոստոսի 27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Variety film review; August 26, 1936, page 20.
  9. Harrison's Reports film review; September 19, 1936, page 150.
  10. «AFI's 100 Years...100 Passions Nominees» (PDF). Վերցված է 2016 թ. օգոսռոսի 19-ին.
  11. Times, The New York (2004-02-21). The New York Times Guide to the Best 1,000 Movies Ever Made (անգլերեն). Macmillan. ISBN 978-0-312-32611-1.
  12. 12,0 12,1 «создания О создании фильма Кьюкора «Ромео и Джульетта»"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ. սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ. հուլիսի 26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. 13,0 13,1 «Оформление и костюмы в фильме Джорджа Кьюкора»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ. սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ. հուլիսի 26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. 14,0 14,1 «Об актерах фильма «Ромео и Джульетта» Кьюкора». Արխիվացված է օրիգինալից 2012 թ. սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ. հուլիսի 26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմեո և Ջուլիետ (ֆիլմ, 1936)» հոդվածին։