Ռոմա Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոմա Սիմոնյան
Ծնվել էսեպտեմբերի 8, 1956(1956-09-08)
Մահացել էհունվարի 26, 1992(1992-01-26) (35 տարեկան)

Ռոմա Աթանեսի Սիմոնյան (սեպտեմբերի 8, 1956(1956-09-08) - հունվարի 26, 1992(1992-01-26), Քարինտակ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 22-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։

1979-1981 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում Մոսկվա քաղաքում։

Զորացրվելուց հետո վերադարձել է հարազատ գյուղ։ Ավարտել է Ստեփանակերտի հաշվապահական ուսումնարանը, աշխատել հայրենի գյուղում՝ որպես պահեստապետ։ Կամավորագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմում և մասնակցել շրջանի տարածքների պաշտպանությանը։

Զոհվել է 1992 թվականի հունվարի 26-ին, Քարինտակի համար մղված մարտում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Շոշ գյուղի գերեզմանատանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]