Ռոմա Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոմա Ալավերդյան
Ծնվել է մայիսի 14, 1956(1956-05-14) (62 տարեկան)
Ծննդավայր ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2000) և պրոֆեսոր (2009)
Մասնագիտություն ֆիզիկոս
Աշխատավայր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ

Ռոմա Բախշիի Ալավերդյան (մայիսի 14, 1956(1956-05-14), ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ Ֆիզիկոս: ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2009):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմա Ալավերդյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի Ջագլիկ գյուղում: 1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և նույն թվականից աշխատանքի անցել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնում: 1982-1984 թթ. սովորելէ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1978-1979 թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ավագ լաբորանտ, 1979-1986 թթ.՝ ինժեներ, 1986-1993 թթ.՝ գիտաշխատող, 1993-2000 թթ.՝ ասիստենտ, 2000-2009 թթ.՝ դոցենտ, 2009 թվականից՝ պրոֆեսոր[1]: «Armenian Journal of Physics» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է:

Աշխատանքները վերաբերում են լազերային ֆիզիկային և հեղուկ բյուրեղների ոչ գծային օպտիկային, լուսա- և ակուստահիդրոդինամիկային[2]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ գիտատեխնիկական ընկերության մրցանակ (1986):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Բ. Ալավերդյան, Լ. Ս. Ասլանյան, Լույսի բևեռացումը և նրա հետազոտումը, ԵՊՀ հրատ., Երևան, 2014 թ., 67 էջ, ISBN 9785808418783[3]:
  • Օպտիկական երևույթների ֆիզիկայի խնդիրների ժողովածու, ԵՊՀ հրատ., 2005 թ., 130 էջ, ISBN 9785808406933[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռոման Բախշիի Ալավերդյան
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:
  3. Ալավերդյան Ռոման Բախշիի (2014)։ Լույսի բևեռացումը և նրա հետազոտումը։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ։ ISBN 9785808418783 
  4. Ալավերդյան Ռոման Բախշիի (2005)։ Օպտիկական երևույթների ֆիզիկայի խնդիրների ժողովածու (հայերեն)։ Երևանի համալս. հրատ.։ ISBN 9785808406933