Ռոման Սուտայի և Ալեքսանդրա Բելցովայի թանգարան
Ռոման Սուտայի և Ալեքսանդրա Բելցովայի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ռիգա |
Վայր | Էլիզաբեթես փողոց |
Հասցե | Elizabetes iela 57A-26, Rīga, LV-1050[1] |
Հիմնադրվել է | 2008[1] |
Մակերես | 141 քառակուսի մետր |
Կայք | lnmm.lv/lv/sbm/ |
![]() | |
![]() |
Ռոման Սուտայի և Ալեքսանդրա Բելցովայի թանգարան (լատիշ․՝ Romana Sutas un Aleksandras Beļcovas muzejs), Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանի մասնաճյուղ։ Բացվել է 2008 թվականի հոկտեմբերին դասական մոդեռնիզմի ժամանակաշրջանի լատվիացի նկարիչներ, «Ռիգայի նկարիչների խմբի» մասնակիցներ, ճենապակու նկարազարդման «Բալտարս» արվեստանոցի հիմնադիրներ Ռոման Սուտայի և Ալեքսանդրա Բելցովայի հուշահամալիր բնակարանի բազայի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը ստեղծվել է նկարիչների դստեր՝ արվեստագետ Տատյանա Սուտայի ցանկությամբ, երկու նկարիչների կտակի և նրանց աշխատանքների հավաքածուի ու արխիվի հիման վրա։ Գտնվում է Էլիզաբեթես փողոցի վրա գտնվող բնակարանում, որտեղ 1935 թվականից բնակվում էր ընտանիքը։ Թանգարանի ցուցադրությունները տեղակայված են երեք սենյակներում, Ռոման Սուտայի նախկին արվեստանոցում, որը միաժամանակ ծառայել է Ալեքսանդրա Բելցովային և Տատյանա Սուտայի նախկին սենյակը։
Բայբա Վանգայի, Նատալյա Եվսեևայի և նկարչուհի Աննա Հեյնրիխսոնի կողմից ստեղծված կոմպոզիցիան պատմում է նկարիչների կյանքի երեք ասպեկտների մասին՝ ստեղծագործական, հասարակական և ընտանեկան։ Ստեղծագործական կյանքը պատկերվում է իր ողջ բազմազանությամբ` կերպարվեստ, գրաֆիկա, բեմարվեստ։ Լայնորեն ներկայացված են դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ, էսքիզներ և պատրաստի աշխատանքներ։ Պահպանված կահավորանքը և նկարիչների անձնական իրերը ներկայացնում են նրանց մասնակցությունը հասարակական կյանքում, աշխատանքը ստեղծագործական միություններում և բազմաթիվ ուղևորություններում անցկացված ժամանակը։ Ընտանեկան լուսանկարչական ալբոմի դիտումը եզակի հնարավորություն է ընձեռում ճանաչել ընտանիքի անդամների կյանքի մանրամասները ընկերական շրջապատում և մերձավորների շրջանում, ընտանիքի կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները[2]։
Թանգարանային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրովի՝
- Ստեղծագործական տոնակատարություն
(Մարտինի տոնական օրերին այցելուներին առաջարկվում էր դառնալ ստեղծագործողներ և մասնակցել սեփական աշխատանքների ստեղծմանը)
- Լատվիական քաղաքական ցլամարտ
(Քաղաքական ծաղրանկարների ցուցահանդես, 1920-ական թվականների Լատվիական երգիծական հրատարակություններում)
Թանգարանի ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի տնօրեն՝ Բայբա Վանգա
- Գլխավոր թանգարանապահ՝ Նատալյա Եվսեևա
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիգա, Էլիզաբեթս փողոց, 57 ա բն. 26, մուտքը բակի կողմից (Elizabetes iela 57a-26 ieeja caur pagalmu, 5.stāvs, Rīga, LV-1050)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portāls — Latvijas Republikas Kultūras ministrija.
- ↑ «Romana Sutas un Aleksandras Beļcovas muzejs». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի մասին Լատվիական թանգարանների ընկերակցության կայքում
- Թանգարանի մասին pribalt.info կայքում Արխիվացված 2012-02-10 Wayback Machine