Ռոման Շուխևիչ
Ռոման Շուխևիչ | |
---|---|
Роман Шухевич | |
![]() | |
հունիսի 30, 1907 - մարտի 5, 1950 (42 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | ՈւՌԿ (1925–1929) ՈւԱԿ (1929–1940) ՈւԱԿ-Բ (1940–1950) Կարպատյան Ուկրաինա (1939) ![]() ![]() ՈւԱԳԽ (1944–1950) |
Ծառայության տարիներ | 1928–1950 |
Կոչում | Գեներալ |
Զորամաս | Լեհաստանի ցամաքային ուժեր (1928–1929) Կարպատյան Սեչ (1938–1939) Նախտիգալ գումարտակ (1941) 201-րդ շուցմանշաֆթ գումարտակ (1941–1942) Ուկրաինայի ապստամբական բանակ (1943–1950) |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հունգարա-ուկրաինական պատերազմ (1939), Ապստամբություն Արևմտյան Ուկրաինայում և Frontier battles of Operation Barbarossa (1941)? |
Կրթություն | «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան |
Պարգևներ |
Ռոման-Տարաս Իոսիպովիչ Շուխևիչ (ուկրաիներեն՝ Рома́н-Тарас Йо́сипович Шухе́вич, հայտնի նաև՝ «Բելի», «Ձվին», «Ռոման Լոզովսկի», «Ստեպան», «Չեռնեց», «Չուխ», «Տուր», «Տարաս Չուպրինկա» ծածկանուններով, հունիսի 30, 1907, Կրակովեց, Լվովի շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մարտի 5, 1950, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ազգայնական քաղաքական և ռազմական գործիչ, Ուկրաինական ազգայնականների կազմակերպության (ՈւԱԿ) ապա՝ ՈւԱԿ(բ) անդամ, 1943 թվականից՝ վերջինիս ղեկավար, 1944 թվականի հունվարից մինչև մահը (1950 թվական)՝ Ուկրաինայի ապստամբական բանակի (ՈւԱԲ) գլխավոր հրամանատար[1]։ Ըստ մի շարք հետազոտողների, Ուկրաինայի արևմուտքում, որպես Ուկրաինայի ապստամբական բանակի անդամ, մասնակցություն է ունեցել շուրջ 100 000 լեհերի և հրեաների կոտորածներին[2][3]։
Մասնակցել է «Կարպատյան սեչի» ստեղծմանը` ստանձնելով շտաբի պետի պաշտոնը։ 1939-1942 թվականներին համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ. սովորել է գերմանական գլխավոր շտաբի հետախուզական ծառայության՝ Աբվերի գաղտնի դպրոցում, ծառայել Երրորդ Ռայխի զինված ստորաբաժանումներում, եղել Նախտիգալի հատուկ ստորաբաժանման հրամանատարի տեղակալ (հաուպտմանի կոչումով), իսկ 1941 թվականի նոյեմբերից՝ 201-րդ շուցմանշաֆթ գումարտակի հրամանատարի տեղակալ[4]։
Շուխևիչի մասին տեսակետները ծայրահեղ տարբեր են։ Որոշ քաղաքացիներ Շուխևիչին, Ստեպան Բանդերայի հետ միասին, նախևառաջ համարում են անկախ ուկրաինական պետության համար մղված ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ, իսկ որոշներն էլ նրան համարում են կոլաբորացիոնիստ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հավատարիմ էր եղել նացիստական ուժերին, չդադարեցնելով զինված պայքարը նույնիսկ պատերազմի ավարտից հետո։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ільюшин І. І. Волинська трагедія 1943—1944 рр. / Відп. редактор С. В. Кульчицький. НАН України. Інститут історії України; Київський славістичний університет. — К.: Ін-т історії України НАН України, 2003. — 313 с.
- ↑ Rudling Anders (2016)։ «The Cult of Roman Shukhevych in Ukraine: Myth Making with Complications»։ Fascism 5 (1): 26–65։ doi:10.1163/22116257-00501003 Rudling, Per A.The Cult of Roman Shukhevych in Ukraine//Fascism: Journal of Comparative Fascist Studies, p. 56
- ↑ Jared McBride. Peasants into Perpetrators: The OUN-UPA and the Ethnic Cleansing of Volhynia, 1943–1944. Slavic Reviews, Volume 75, Issue 3, Fall 2016, pp. 630-654. [1]
- ↑ Rudling, Per A.The Cult of Roman Shukhevych in Ukraine//Fascism: Journal of Comparative Fascist Studies
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|