Ռոման Դավիդով
| Ռոման Դավիդով | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | ապրիլի 9, 1913 |
| Ծննդավայր՝ | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
| Վախճանի թիվ՝ | սեպտեմբերի 17, 1988 (75 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և ռեժիսոր |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 1350122 |
Ռոման Դավիդով (ռուս.՝ Давыдов, Роман Владимирович, ապրիլի 9, 1913, Մոսկվա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 17, 1988, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ: ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր արտիստ (1979 թվական)[1]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոման Դավիդովը ավարտել է Մոսկվայի արդյունաբերական ուսումնարանը, սակայն շատ շուտով նրա մոտ հայտնաբերվել է արտասովոր նկարչական ունակություններ: 1932 թվականին Դավիդովը հաղթել է ծաղրանկարիչների մրցույթը, իսկ 1934 թվականին ավարտել է ծաղրանկարիչների դասընթացը «Կրոկոդիլ» ամսագրով: 1937 թվականին Դավիդովը սկսել է հաճախել նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում և երկար ժամանակ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր աշխատել է առաջատար ռեժիսորներ` Վլադիմիր Պոլկովնիկովի, Դմիտրի Բաբիչենկոյի, Իվան Իվանով-Վանոյի, Մստիսլավ Պաշչենկո և ուրիշների հետ:
1956 թվականին կայացել է ռեժիսոր` Ռոման Դավիդովի դեբյուտը «Գնդիկ Բոքոնիկը» տիկնիկային մուլտֆիլմում, իսկ հետո` «Երեք արջեր» մուլտֆիլմում: 1966 թվականին Դավիդովը սկսել է աշխատել Ռեդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գրքի» ֆիլմի վրա ըստ այդ պատմվածքների ժողովածուի մոտիվներով: 1967-1971 թվականներին թողարկվել է 5 մասից բաղկացած «Մաուգլի» սերիալը, որը դարձել է ամբողջ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի ամենակարևոր աշխատանքներից մեկը, այն բարձր գնահատականի է արժանացել և սիրվել թե՛ կոլեգանների, թե՛ հանդիսատեսի կողմից:
Մեծ հաջողության են հասելԴավիդովի պատմական և հեքիաթային ժանրի մուլտֆիլմերը` «Ռատիբորի մանկությունը», «Նեպրյադվայի կարապները», «Հեքիաթ Եվպատի Կոլովրատեի մասին»:
Դասավանդել է նկարիչ-մուլտիպլիկատորների դասավանդման և որակի բարձրացման կուսերում:
Ռեժիսոր-մուլտիպլիկատորի հայրը` Ալեքսանդր Դավիդովն էր:
Մահացել է 1988 թվականի սեպտեմբերի 17-ին: Թաղվել է Դանիլովյան գերեզմանատանը[2]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1948 թվական` Որսորդական հրացան
- 1955 թվական` Բալլադ սեղանի մասին
- 1956 թվական` Գնդիկ Բոքոնիկ
- 1957 թվական` Սառցե սրտի լեգենդը[3]
- 1958 թվական` Երեք արջեր
- 1961 թվական` Այծիկը
- 1961 թվական` Փա՛ռք Ձեզ, երկնային եղբայրներ (Իվան Ակսենչուկի հետ միասին)[4]
- 1962 թվական` Կենդանի նշաններ
- 1963 թվական` Բաժնետերերը
- 1961 թվական` Գաղտնիքի եզրին
- 1965 թվական` Գունան Բատոր
- 1966 թվական` Գլխավոր Աստղայինը
- 1967 թվական` Մաուգլի
- 1968 թվական` Սեփականատերը («Ֆիտիլ» կինոամսագիր № 69)
- 1968 թվական` Մաուգլի
- 1969 թվական` Մաուգլի
- 1970 թվական` Մաուգլի
- 1971 թվական` Մաուգլի
- 1972 թվական` Ֆոկա` բոլոր ձեռքերով Դոկա
- 1973 թվական` Ռատիբորի մանկությունը
- 1973 թվական` Ո՞վ ինձ հրեց
- 1975 թվական` Վասիլիսա Միկուլիշնա
- 1976 թվական` Քաջ ջնջողը
- 1977 թվական` Մատնաչափիկը
- 1978 թվական` Օձ Գորինիչի վերջին հարսնացուն
- 1980 թվական` Նեպրյադվայի կարապները
- 1982 թվական` Քարի որդին
- 1982 թվական` Որսորդը և նրա որդին
- 1983 թվական` Դեղահաբը
- 1985 թվական` Հեքիաթ Եվպատի Կոլովրատեի մասին
- 1986 թվական` Քարի որդին և հսկան
Գունային տարբերակի ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 թվական` Տզզան ճանճը (մուլտֆիլմ, 1960)
Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1944 թվական` Երգ Չապաևի մասին
- 1947 թվական` Ճանապարհորդություն դեպի հսկաների աշխարհ
- 1955 թվական` Բալլադ սեղանի մասին
- 1956 թվական` Գնդիկ Բոքոնիկ
- 1957 թվական` Ինչո՞ւ կատվիկը հեռացավ
Նկարիչ-մուլտիպլիկատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1939 թվական` Մարտական էջեր
- 1939 թվական` Իվան պապը
- 1939 թվական` Լիմպոպո
- 1940 թվական` Մենք էլ Օլիմպիադայում
- 1940 թվական` Իվաս
- 1941 թվական` Բարմալեյ
- 1941 թվական` Տզզան ճանճը
- 1942 թվական` Աղվեսը, նապաստակն ու աքաղաղը
- 1943 թվական` Գողացված արևը
- 1943 թվական` Հեքիաթ Սալթան թագավորի մասին
- 1944 թվական` Երաժշտական կատակ
- 1944 թվական` Հեռախոս
- 1945 թվական` Ձմեռային հեքիաթ
- 1945 թվական` Կորած հավատարմագիրը
- 1945 թվական` Վերնատնակ
- 1946 թվական` Ուրախության երգը
- 1947 թվական` Ուրախ բանջարանոց
- 1947 թվական` Քառյակ
- 1947 թվական` Սապատավոր քուռկիկը
- 1948 թվական` Գորշ վզիկ
- 1949 թվական` Կախարդական զանգակ
- 1950 թվական` Կախարդական գանձը
- 1950 թվական` Աղջիկը կրկեսում
- 1950 թվական` Երբ վառվում են տոնածառի լույսերը
- 1950 թվական` Եղջերուն ու գայլը
- 1950 թվական` Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին
- 1950 թվական` Հրաշք ջրաղացը
- 1951 թվական` Անտառային ճանապարհորդներ
- 1951 թվական` Սուրբ ծննդյան նախորդ գիշերը
- 1951 թվական` Քաջի սիրտը
- 1951 թվական` Ալվան ծաղիկը
- 1952 թվական` Վալիդուբ
- 1952 թվական` Կաշտանկա
- 1952 թվական` Սարմիկո
- 1952 թվական` Ձյունանուշ
- 1953 թվական` Կախարդական թռչուն
- 1953 թվական` Ներկված աղվեսը
- 1953 թվական` Թռիչք դեպի Լուսին
- 1953 թվական` Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան
- 1954 թվական` Ոսկե այծքաղ
- 1954 թվական` Վտանգավոր չարաճճիություն
- 1954 թվական` Ստորագրությունն անընթեռնելի է
- 1954 թվական` Ծղոտե ցլիկ
- 1955 թվական` Սխալների կղզի
- 1955 թվական` Շունն ու կատուն
- 1955 թվական` Աքլորիկ, ոսկե կատարիկ
- 1955 թվական` Փոստատար ձնեմարդը
- 1955 թվական` Քաջ նապաստակը
- 1956 թվական` Երկնային արարած
- 1957 թվական` Ծանոթ նկարներ
- 1958 թվական` Ոսկե հասկեր
- 1959 թվական` Շուտով անձրև կլինի
- 1968 թվական` Մաուգլի
- 1969 թվական` Մաուգլի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президиума Верховного Совета РСФСР от 20 ноября 1979 года № 1163 «О присвоении почётного звания заслуженного деятеля искусств РСФСР Давыдову Р. В.»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Давыдов Роман Владимирович. – Филологический некрополь (Другие)». philnecropolis.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Роман Давыдов - 110 (1)». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Роман Давыдов - 110 (2)». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 10-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 222—223. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- Наталия Венжер Роман Давыдов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — М.: Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2Արխիվացված է Օգոստոս 28, 2007 Wayback Machine-ի միջոցով:
- Сотворение фильма, или Несколько интервью по служебным вопросам: о фильмах, о «Союзмультфильме» и о себе рассказывают, беседуют, спорят: драматурги, режиссеры, художники, композиторы, актеры, операторы / обрала, смонтировала и прокомментировала Н. Венжер. — Москва: Всесоюз. творч.-произв. об-ние «Киноцентр», 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոման Դավիդով animator.ru. կայքում
- Ռոման Դավիդով(չաշխատող հղում) : Հայրենական կինոյի հանրագիտարան
- Եվգենի Միգունով «Ռոման Դավիդովի մասին»:
- Ռեժիսոր` Ռոման Դավիդովի ծննդյան 100-ամյակին. Նորություններն ըստ 12.04.2013-ի:
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Դավիդով» հոդվածին։ |
| ||||||||||||