Ռոմանովների պալատ
Լիկանկի պալատ, նեոմավրիտանական ճարտարապետական ոճի ցարական ապարանք որը կառուցվել է մեծ իշխան Նիկոլայ Ստրախովի համար։ Առանձնատունը կառուցվել է 1892-1895 թվականներին Լիկանիում՝ Կուր գետի ափին՝ Բորժոմ քաղաքի մոտ[1]։ Նախագծի հեղինակը Լեոնտի Բենուան է։ Ստորև ներկայացված է Անդրեյ Վոզնեսենսկու ռուսերեն բանաստեղծությունը՝ նվիրված Լիկանիի պալատին։
Здесь князь пьянел от фортепьяно.
Поныне вспоминают сад
и замок в накладных румянах
его романа аромат.
Он пренебрёг державным саном
во имя женщины простой.
Он рядом ей построил замок
над всё смывающей Курой.
Անդրեյ Վոզնեսենսկի
Լիկանիի պալատի ընդհանուր մակերեսը կազմում է 690 քառակուսի մետր։ Պալատի լուսավորման համար 1898 թվականին Լիկանիում կառուցվել է Ռուսական կայսրության առաջին հիդրոէլեկտրակայանը։ Բացի Նիկոլայ Միխայլովիչից, մոտակայքում բնակվել է նաև տուբերկուլյոզով հիվանդ Մեծ Իշխան Գեորգի Ռոմանովը (Աբասթումանի առանձնատուն)։ Ռոմանովների օրոք առանձնատան նկարները պահպանվել են Սերգեյ Պրոկուդին-Գորսկու լուսանկարներում։ Առանձնատան կահույքի մի մասը ցուցադրվում է Վրաստանի Սիմոն Ջանաշիայի թանգարանում։
Խորհրդային տարիներին առանձնատունը դարձել է պետական սեփականություն։ Այստեղ հանգստացել են կոմկուսի առաջին դեմքերը, այդ թվում նաև Իոսիֆ Ստալինը։ Ներկայումս առանձնատունը հանդիսանում է Վրաստանի նախագահի ամառային նստավայրը։ 2016 թվականին այստեղ բացվել է թանգարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Дворец Романовых в Боржоми - история, фото, как попасть». Отдых в Грузии (ռուսերեն). 2016 թ․ հուլիսի 19. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.