Ռոկկի Մարչիանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոկկի Մարչիանո
անգլ.՝ Rocco Francis Marchegiano
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1923(1923-09-01)[1][2]
ԾննդավայրԲրոքթոն (Մասաչուսեթս), Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 31, 1969(1969-08-31)[1][2] (45 տարեկան)
Մահվան վայրNewton
ՔաղաքացիությունԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունBrockton High School?
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrockymarciano.net
 Rocky Marciano Վիքիպահեստում

Ռոկկի Մարչիանո (անգլ.՝ Rocky Marciano, անգլերենում արտասանվում է որպես՝ Ռոկկի Մարսիանո, իսկական անունը՝ Ռոկկո Ֆրենսիս Մարկեջիանո, անգլ.՝ Rocco Francis Marchegiano, սեպտեմբերի 1, 1923(1923-09-01)[1][2], Բրոքթոն (Մասաչուսեթս), Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 31, 1969(1969-08-31)[1][2], Newton), ամերիկացի պրոֆեսիոնալ անպարտելի ծանր քաշային կարգի բռնցքամարտիկ, աշխարհի բացարձակ չեմպիոն 1952 թ. սեպտեմբերի 23-ից մինչև 1956 թ. նոյեմբերի 30-ը։

Առաջին ծանր քաշային կարգի տիտղոսակիր բռնցքամարտիկն է, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 49 մարտերում ոչ մի պարտություն չի կրել։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո դարձել է հաջողակ բիզնեսմեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոկկի Մարչիանոն ծնվել է իտալական ներգաղթյալների բազմազավակ ընտանիքում. հայրը ծագումով Ռիպա Տեատինայից (Աբրուցո) էր, իսկ մայրը Սան Բարտոլոմեո ին Գալդոյից (Կամպանիա)։ Նա մանկության տարիներին կատարել է զանազան աշխատանքներ՝ ձյուն է մաքրել, սպասք է լվացել, աշխատել է որպես հողափոր, տեղադրել է գազի խողովակներ[4]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյսբոլի պարապմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանու առաջին լուրջ հետաքրքրությունը եղել է բեյսբոլը։ Նա համարվում էր հեռանկարային սպորտսմեն, բայց մարզումների ժամանակ ձեռքը ջարդվելուց հետո իր բեյսբոլիստ դառնալու երազանքին ստիպված էր հրաժեշտ տալ[5]։

Բռնցքամարտի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թ. մարտին Ռոկկի Մարչիանոն դուրս եկավ ռինգ անպարտելի բռնցքամարտիկ Ռոլանդ Լաստարցայի դեմ։ Պայքարը հավասար էր ընթանում և տևեց ամբողջ 15 ռաունդ և ավարտվեց Մարչիանոյի հաղթանակով՝ մրցավարների անհատական որոշմամբ։ Ընդ որում՝մի մրցավարը հաղթանակը տվեց Մարչիանոյին, երկրորդը՝ Լաստարցին, իսկ երրորդը վճռեց ոչ-ոքի և ռինգի մրցավարը,ով այն ժամանակներում իրավասություն ուներ, հաղթանակը պարգևեց Մարչիանոյին։ Դա Մարչիանոյի ամենավիճելի հաղթանակն էր։

1951 թ. հուլիսին Մարչիանոն 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆակտուրային բռնցքամարտիկ Ռեքս Լեյնին։ Ընդ որում՝ այդ մարտում Ռեքս Լեյնը ֆավորիտ էր։

1951 թ. սեպտեմբերին նա հանդիպեց լեգենդ Ջո Լուիսի հետ։ Ծերացած Լուիսը դժվարանում էր հակադրվել երիտասարդ հակառակորդին։ 8-րդ ռաունդում Մարչիանոն նախկին չեմպիոնին նոկաուտի ենթարկեց։

1952 թ. սեպտեմբերին Մարչիանոն ռինգ դուրս եկավ ծանր քաշային կարգի չեմպիոնի՝ Ջերսի Ջո Ուոլքոթի դեմ։ Մարչիանոն իր կարիերայում առաջին անգամ հայտնվեց նոկդաունում։ 13-րդ ռաունդում նա չեմպիոնին նոկաուտի ենթարկեց։ Մենամարտը «Ռինգ» ամսագրի վիճակագրությամբ արժանացել է «տարվա մենամարտ» անվանակարգին։

1953 թ. մայիսին Մարչիանոյի և Ուոլքոթի միջև տեղի ունեցավ ռևանշ։ Մարչիանոն մրցակցին գցեց նոկդաունի մեջ։ Ուոլքոթը չէր ցնցվել, ուղղակի մինչև վերջ գետնին էր նստած, իսկ երբ հաշիվը 10-ից բարձրացավ, մրցավարը վիճելի մենամարտը կանգնեցրեց։ Մրցակցի անկյունը սկսեց վիճարկել, սակայն մրցավարը չէր լսում նրանց, իսկ հետո նա հեռացավ ռինգից[6]։

1953 թ. սեպտեմբերին Մարչիանոն կրկին հանդիպեց Ռոլանդ Լաստարցայի հետ։ Լաստարցան ավելի շատ պաշտպանվում էր, իսկ Մարչիանոն՝ ընդհակառակը, հարձակվում, բայց մենամարտը շատ հավասար էր ընթանում։ 11-րդ ռաունդում Մարչիանոն Լաստարցային գցեց ծանր նոկդաունի մեջ, Լաստարցան տղամարդկորեն բարձրացավ, բայց Մարչիանոն նրան շանսեր չտվեց և մրցավարը կանգնեցրեց մարտը՝ սահմանելով տեխնիկական նոկաուտ։ Մենամարտը «Ռինգ» ամսագրի վիճակագրությամբ արժանացել է «տարվա մենամարտ» անվանակարգին։

1954 թ. հունիսին Մարչիանոն ռինգ դուրս եկավ նախկին ծանր քաշային կարգի չեմպիոնի՝ Էզզարդ Չարլզի դեմ։ Մարչիանոն վստահորեն հաղթեց նրան միավորների շնորհիվ։

1954 թ. սեպտեմբերին Մարչիանոյի և Չարլզի միջև տեղի ունեցավ ռևանշ։ 8-րդ ռաունդում Մարչիանոն նոկաուտի ենթարկեց հակառակորդին։

1955 թ. մայիսին Մարչիանոն 9-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ոչ նշանավոր Դոն Կոկկելային։

1955 թ. սեպտեմբերին տեղի ունեցավ մարտ ծանր քաշային կարգի չեմպիոն Ռոկկի Մարչիանոյի և կիսածանր քաշային կարգի չեմպիոն Արչի Մուռի միջև։ 9-րդ ռաունդում Մարչիանոն նրան նոկաուտի ենթարկեց։ Սա Մարչիանոյի կարիերայի վերջին մարտն էր։ Իր մեջքի խնդիրների պատճառով նա լքեց ռինգը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհվել է ավիավթարից 1969 թ. օգոստոսի 31-ին՝ մասնավոր Սեսսնա-172 ինքնաթիռի վթարի արդյունքում։ Ինքնաթիռի օդաչուն, վատ եղանակի պատճառով ստիպված փորձեց վայրէջք կատարել Այովա նահանգի օդանավակայանում, բայց մխրճվեց ծառի մեջ։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոկկի Մարչիանոյի հուշարձանը տեղադրված է հարազատ Բրոկտոն քաղաքում[7]։
  • Մարչիանոյի անվամբ կոչվել է Բրոկտոնի փոստայի բաժանմունքը[8]։
  • Նկարահանվել է «Ռոկկի Մարչիանո» ֆիլմը (անգլ. Rocky Marciano) ԱՄՆ-ում, որի ռեժիսորն էր Չարլզ Ունիկլերը, իսկ Ռոկկիի դերում խաղացել է Ջոն Ֆավրոն։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մամուլում հաճախ չափազանցվում է Ֆլոյդ Մեյվեդերի կողմից Մարչիանոյի ռեկորդը կրկնելու «փաստը», որը իր հերթին որոշ մարդկանց մոտ համարվում է սխալական կարծիք։ Իրենց կարծիքով Մարչիանոյի անհաղթության ռեկորդը վերաբերվում է միայն ծանր քաշային կարգի բռնցքամարտիկներին, այն դեպքում, որ անկախ քաշային կարգերից, բռնցքամարտի պատմության մեջ կա երկու քաշային կարգերի չեմպիոն՝ Ռիկարդո Լոպեշը, որի ռեկորդը չի հաղթահարվել մինչև օրս ո՛չ Ֆլոյդ Մեյվեդերի և ո՛չ էլ Ռոկկի Մարչիանոյի կողմից։ Իր հերթին գրառված ցուցակներում Մարչիանոյի և Ֆլոյդ Մեյվեդերի ոչ-ոքիները բացակայում են, և իրենց ռեկորդը բացարձակապես մաքուր է։
  • 1976 թ. լույս է տեսնում բրնցքամարտի մասին ամենադրամարկղային ֆիլմը՝ «Ռոկկի»-ն։ Ռոկկի Բալբոայի դերակատարը Սիլվեստր Ստալոնեն է, իսկ նախապատկերներից մեկը Ռոկկի Մարչիանոն է։ Ըստ ֆիլմի՝ սյուժեի Մարչիանոն համարվում է նաև Բալբոայի կուռքը։

Մարտերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Անցկացման վայր
Արդյունք
Ծանոթագրություններ
1 1947թ. մարտի 17 ԱՄՆ-ի դրոշ Լի Էպպերսոն (դեբյուտ) ԱՄՆ-ի դրոշ Valley Arena,Հոլիոկ,Մասաչուսեթս,ԱՄՆ KO3 (4)
2 1948թ. հուլիսի 12 ԱՄՆ-ի դրոշ Գարրի Բիլասարիան (3-5-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս, Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO1 (4)
3 1948թ. հուլիսի 19 ԱՄՆ-ի դրոշ Ջոն Էդվարդս (1-1-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO1 (4)
4 1948թ. օգոստոսի 9 ԱՄՆ-ի դրոշ Բոբբի Քուին (8-0-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium,Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO3 (4)
5 1948թ. օգոստոսի 23 Կանադա Էդդի Ռոսս (15-0-1) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO1 (6)
6 1948թ. օգոստոսի 30 ԱՄՆ-ի դրոշ Ջիմմի Ուիքս (դեբյուտ) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO1 (6)
7 1948թ. սեպտեմբերի 13 ԱՄՆ-ի դրոշ Ամֆրի Ջեքսոն (4-2-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO1 (6)
8 1948թ. սեպտեմբերի 20 ԱՄՆ-ի դրոշ Բիլլ Հանդերման (1-4-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO1 (6)
9 1948թ. սեպտեմբերի 30 ԱՄՆ-ի դրոշ Ժիլվեր Կարդոն (0-1-0) ԱՄՆ-ի դրոշ Uline Arena, Վաշինգտոն, ԱՄՆ KO1 (4)
10 1948թ. հոկտեմբերի 4 ԱՄՆ-ի դրոշ Բոբ Ջեֆֆերսոն (3-2-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO2 (6)
11 1948թ. նոյեմբերի 29 ԱՄՆ-ի դրոշ Ջեյմս Պատրիկ Քոննոլի (8-5-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO1 (8)
12 1948թ. դեկտեմբերի 14 ԱՄՆ-ի դրոշ Ջիլլի Ֆեռոն (3-4-0) ԱՄՆ-ի դրոշ Convention Hall, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ TKO2 (6)
13 1949թ. մարտի 21 ԱՄՆ-ի դրոշ Ջոնի Պրետցի (9-5-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO5 (10)
14 1949թ. մարտի 28 ԱՄՆ-ի դրոշ Արտի Դոնատո (8-7-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO1 (10)
15 1949թ. ապրիլի 11 ԱՄՆ-ի դրոշ Ջիմմի Ուոլս (9-15-1) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO3 (10)
16 1949թ. մայիսի 2 ԱՄՆ-ի դրոշ Ջիմմի Էվանս (18-7-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO3 (10)
17 1949թ. մայիսի 23 Կանադա Դոն Մոգար (17-9-1) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ UD10 (10)
18 1949թ. հուլիսի 18 Լեհաստան Գարրի Հավթ (13-7-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO3 (10)
19 1949թ. օգոստոի 16 ԱՄՆ-ի դրոշ Պիտ Լուտիս (29-13-3) ԱՄՆ-ի դրոշ New Page Arena, Նյու Բեդֆորդ, Մասսաչուսեթս, ԱՄՆ KO3 (10)
20 1949թ. սեպտեմբերի 26 ԱՄՆ-ի դրոշ Թոմմի Ջիջորջիո (9-9-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO4 (10)
21 1949թ. հոկտեմբերի 10 ԱՄՆ-ի դրոշ Թեդ Լոուրի (62-49-9) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ UD10 (10)
22 1949թ. նոկեմբերի 7 ԱՄՆ-ի դրոշ Ջո Դոմինիկ (18-10-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO2 (10)
23 1949թ. դեկտեմբերի 2 ԱՄՆ-ի դրոշ Պեթ Ռիչարդս (23-6-5) ԱՄՆ-ի դրոշ Madison Square Garden,Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO2 (8)
24 1949թ. դեկտեմբերի 19 ԱՄՆ-ի դրոշ Ֆիլ Մուսքատո (56-20-0) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO5 (10)
25 1949թ. դեկտեմբերի 30 ԱՄՆ-ի դրոշ Կարմին Վինգո (16-1-0) ԱՄՆ-ի դրոշ Madison Square Garden,Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO6 (10)
26 1950թ. մարտի 24 ԱՄՆ-ի դրոշՌոլանդ Լաստարցա (37-0-0) ԱՄՆ-ի դրոշ Madison Square Garden,Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ SD10 (10)
27 1950թ. հունիսի 5 ԱՄՆ-ի դրոշ Էլդրիջ Իթման (22-20-5) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO3 (10)
28 1950թ. հուլիսի 10 Իտալիա Ջինո Բուոնվինո (22-11-7) ԱՄՆ-ի դրոշ Braves Field, Բոստոն, Մասսաչուսեթս, ԱՄՆ TKO10 (10)
29 1950թ. սեպտեմբերի 18 ԱՄՆ-ի դրոշ Ջոննի Շքոր (30-18-2) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO6 (10)
30 1950թ. նոյեմբերի 13 ԱՄՆ-ի դրոշ Թեդ Լոուրի (65-57-10) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ UD10 (10)
31 1950թ. դեկտեմբերի 18 ԱՄՆ-ի դրոշ Բիլլ Ուիլսոն (43-11-2) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO1 (10)
32 1951թ. հունվարի 29 ԱՄՆ-ի դրոշ Քին Սիմոնս (8-8-1) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO8 (10)
33 1951թ. մարտի 20 ԱՄՆ-ի դրոշ Գարոլդ Միտչելլ (3-13-3) ԱՄՆ-ի դրոշ Auditorium, Հարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ TKO2 (10)
34 1951թ. մարտի 26 ԱՄՆ-ի դրոշ Արտ Հենրի (13-15-1) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO9 (10)
35 1951թ. ապրիլի 30 ԱՄՆ-ի դրոշ Ուիլլիս Ապպլեգեյտ (11-14-2) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ UD10 (10)
36 1951թ. հուլիսի 12 ԱՄՆ-ի դրոշ Ռեքս Լեյն (34-1-2) ԱՄՆ-ի դրոշ Madison Square Garden,Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO6 (10)
37 1951թ. օգոստոսի 27 ԱՄՆ-ի դրոշ Վրեդդի Բեշոր (30-13-1) ԱՄՆ-ի դրոշ Boston Garden, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ KO4 (10)
38 1951թ. հոկտեմբերի 26 ԱՄՆ-ի դրոշ Ջո Լուիս (66-2-0) ԱՄՆ-ի դրոշ Madison Square Garden,Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO8 (10)
39 1952թ. փետրվարի 13 ԱՄՆ-ի դրոշ Լի Սավոլդ (100-37-3) ԱՄՆ-ի դրոշ Convention Hall, Ֆիլադելֆիա, Փենսլիվանիա, ԱՄՆ RTD6 (10)
40 1952թ. ապրիլի 21 Իտալիա Ջինո Բուոնվինո (24-14-8) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO2 (10)
41 1952թ. մայիսի 12 ԱՄՆ-ի դրոշ Բերնի Ռեյնոլդս (51-9-1) ԱՄՆ-ի դրոշ Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO3 (10)
42 1952թ. հուլիսի 28 ԱՄՆ-ի դրոշ Գարրի Մետյուս (81-3-5) ԱՄՆ-ի դրոշ Yankee Stadium, Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ KO2 (10)
43 1952թ. սեպտեմբերի 23 ԱՄՆ-ի դրոշ Ջերսի Ջո Ուոլքոթ (51-16-2) ԱՄՆ-ի դրոշ Municipal Stadium, Ֆիլադելֆիա, Փենսլիվանիա, ԱՄՆ KO13 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Ուոլքոթի 2-րդ պաշտպանություն)։
44 1953թ. մայիսի 15 ԱՄՆ-ի դրոշ Ջերսի Ջո Ուոլքոթ (51-17-2) ԱՄՆ-ի դրոշ Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO1 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 1-ին պաշտպանություն)։
45 1953թ. սեպտեմբերի 24 ԱՄՆ-ի դրոշ Ռոլանդ Լաստարցա (53-3-0) ԱՄՆ-ի դրոշ Polo Grounds, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO11 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 2-րդ պաշտպանություն)։
46 1954թ. հունիսի 17 ԱՄՆ-ի դրոշ Էզզարդ Չարլզ (85-10-1) ԱՄՆ-ի դրոշ Yankee Stadium, Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 3-րդ պաշտպանություն)։ Մրցավարների հաշիվ. 8/6, 8/5, 9/5:
47 1954թ. սեպտեմբերի 17 ԱՄՆ-ի դրոշ Էզզարդ Չարլզ (85-11-1) ԱՄՆ-ի դրոշ Yankee Stadium, Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ KO8 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 4-րդ պաշտպանություն)։
48 1955թ. մայիսի 16 Միացյալ ԹագավորությունԴոն Կոկել (66-11-1) ԱՄՆ-ի դրոշ Kezar Stadium, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO9 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 5-րդ պաշտպանություն)։
49 1955թ. սեպտեմբերի 21 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Արչի Մուռ (148-19-8) ԱՄՆ-ի դրոշ Yankee Stadium, Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ KO9 (15) Ծանր քածային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 6-րդ պաշտպանություն)։
Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Անցկացման վայր
Արդյունք
Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. https://boxrec.com/media/index.php/Rocky_Marciano_vs._Roland_LaStarza_(2nd_meeting)
  4. «Рокки Марчиано (Rocky Marchiano)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  5. Биография, нокауты, рекорды Рокки Марчиано
  6. Rocky Marciano vs Jersey Joe Walcott
  7. «Знаменитому боксеру Рокки Марчиано установили памятник». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  8. Рокки Марчиано поставят памятник в Броктоне

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]