Ռոկին (փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոկին
հոլ.՝ Rokin
Երկիր Նիդերլանդներ
Գտնվում էԱմստերդամ
ՏեղանքԱմստերդամ-Սենտրում
Երկարություն600 մետր

Ռոկին (հոլ.՝ Rokin), Ամստերդամի կենտրոնի հիմնական փողոցներից մեկը։

Ամստերդամը 1544 թվականին, Դամ հրապարակը և Ռոկին փողոցը (վերին ձախ անկյունում)

Փողոցը սկսվում է Դրամային հրապարակից և ավարտվում է Դամ հրապարակում։ Սկզբնապես այն հանդտսանում էր Ամստել գետի հիմնական հունի մի մասը՝ Rak-in անվանումով (հին հոլանդերեն — հիմնական հուն)։ 1608-1609 թվականներին, Ռոկին և Դամ հրապարակի հատման վայրում, Հենդրիկ դե Կեյզերի գլխավորությամբ, կառուցվել է Ամստերդամում առաջին ապրանքային բորսան, որը հոլանդական Ոսկե Դարի ժամանակ գլխավոր դերակատարում է ունեցել քաղաքի տնտեսական հաջողություններում։ Շինությունը քանդվել է 1835 թվականին։ 1913 թվականին գետի հունի երկայնքով կառուցվել է ափամերձ, 1936 թվականին Սպեյ և Դամ հրապարակների միջև գետի հունի մի մասը պատվել է գրունտով, փողոցի մնացած մասում այժմ ևս կայանվում են նավակներ։

Ներկա ժամանակ, կապված Հյուսիս-Հարավ նոր մետրոյի երթուղու շինարարության հետ, Ռոկին փողոցը փորված է մոտ 20 մետր խորությամբ։ Ամստել գետի նախկին հունի տարածքում ընթացող հնագիտական պեղումները նոր լույս կարող են սփռել Ամստերդամի պատմության էջում։

Փողոցի դիտարժան վայրերից է հանդիսանում թագուհի Վիլհելմինայի ձիով արձանը։

Հայտնի շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Վիլհելմինայի ձիով արձանը
  • Մինչ 1908 թվականը փողոցում կանգուն էր Nieuwezijds Chapel եկեղեցին։
  • 1608-1609 թվականներին այնտեղ կառոււցվել է ապրանքային բորսա։ Քանդվել է 1835 թվականին։
  • Turfmarkt Ամստերդամի համալսարանի հնագիտական թանգարան։
  • Arti et Amicitiae նկարիչների համայնքի շենք։
  • The Marine Insurance Company Limited -ի նախկին գրասենյակ։
  • Tabakzaak Hajenius - բազմաթիվ թագավորական տների մատակարար։
  • Վաճառական Պիտեր Յանս Սվելինկի տունը՝ կառուցված 1642-1643 թվականներին։
  • Maison De Bonneterie հանրախանութ։
  • Ռոկին Պլազա գրասենյակ՝ առևտրական տարածքներով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]