Ռոկամադուր (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոկամադուր
ֆր.՝ Rocamadour
Rocamadour AOC.jpg
Տեսակ ֆրանսիական պանիր, natural-rind soft cheese, պանիր այծի կաթից, արտադրական պանիր, farmstead cheese, dairy cheese և raw milk cheese[1]
Առաջացման երկիր Ֆրանսիա
Տարածաշրջան Լո
Կաք այծի կաթ
Հասունացման ժամանակաշրջան 1-4 շաբաթ
Սերտիֆիկացում AOC (1996)
Անունով Ռոկամադուր
Rocamadour (cheese) Վիքիպահեստում

Ռոկամադուր (ֆր.՝ Rocamadour), ֆրանսիական պանիր` պատրաստված այծի կաթից բնական բորբոսից թաղանթով: Պանիրն արտադրվում է Լո դեպարտամենտում` Կերսի սարահարթում (ֆր.՝ Quercy) գտնվող Ռոկամադուր, Գրամա և Կարլյուսե համայնքների տարածքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում պանիրն անվանվել է Սենտ-Ամադուր (ֆր.՝ Saint-Amadour), այնուհետև ստացել Կաբեկու-դե Ռոկամադուր (ֆր.՝ Cabecou de Rocamadour) անվանումը, որը պահպանվել է մինչև 1996 թվականի հունվարի 16-ը, երբ պանիրը ստացել է AOC սերտիֆիկատ: Դրանից հետո, որպեսզի այն տարբերեն Կաբեկու անվանվող մյուս պանիրներից (այդպես Ֆրանսիայում անվանում են այծի կաթից պատրաստված տափակ, ոչ մեծ դիսկի ձևով պանիրներին), որոշվեց պանիրն անվանել Ռոկամադուր:

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի պատրաստման համար օգտագործվում է այծի կաթ, որը հավաքում են օրվա ընթացքում` երկու անգամ կթելուց հետո: Հաջորդ օրերին թողնում են, որ կաթը թթվի, այնուհետև առանձնացնում են շիճուկը և դնում են կլոր տարաների մեջ: Ռոկամադուրը հասունանում է նկուղներում փայտե դարակների մեջ 1-4 շաբաթվա ընթացքում: Արդյունքում ստացվում են 4-5 սմ տրամագծով, 1-1,5 սմ բարձրությամբ և 30-40 գրամ զանգվածով պանրի փոքրիկ գլուխներ, որոնք պատված են սպիտակ թավշյա կեղևով:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասունացման ժամանակից կախված` Ռոկամադուրի միջուկն ունենում է տարբեր երանգներ` սպիտակից մինչև մուգ բեժագույն: Պանիրն ունի այծի կաթի նուրբ հոտ և կծու համ: Թարմ պանիրը, մոտ 6 օրվա, սկզբից ունենում է նուրբ թթվաշ միջուկ: 3-4 շաբաթ անց պանիրը դառնում է ավելի կծու:

Ռոկամադուրի համար ամենալավ գինին Կագորն է, որը պատրաստում են Լո դեպարտամենտում: Պանրի հետ մատուցում են նաև Gaillac և սպիտակ Vouvrey:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]