Ռոլֆ Զիվերտ
Ռոլֆ Զիվերտ շվեդերեն՝ Rolf Sievert | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 6, 1896[1] Ստոկհոլմ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1966[1] (70 տարեկան) Ստոկհոլմ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կարոլինյան ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Ռադիոֆիզիկա |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ուփսալայի համալսարան, Կարոլինյան ինստիտուտ և Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ |
Հայր | Մաքս Զիվերտ[1] |
![]() |
Ռոլֆ Մաքսիմիլիան Զիվերտ (գերմ.՝ Rolf Maximilian Sievert, մայիսի 6, 1896[1], Ստոկհոլմ[1] - դեկտեմբերի 3, 1966[1], Ստոկհոլմ[1]), շվեդ ռադիոֆիզիկոս, ուսումնասիրել է կենսաբանական օրգանիզմների վրա ռադիացիոն ճառագայթման ազդեցությունը, ռադիոկենսաբանության հիմնադիրներից մեկն է[2]։
Զիվերտը ծնվել է Շվեդիայում՝ Ստոկհոլմում։ 1914 թվականից սովորել է Կարոլինսկա ինստիտուտում և Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի ինժեներական ինստիտուտում։ 1924-1937 թվականներին գլխավորել է շվեդական «Radiumhemmet» ֆիզիկական լաբորատորիան, որտեղ հետազոտություններ են իրականացվել քաղցկեղի ոչ վիրահատական բուժման և ռադիոթերապիայի ուղղությամբ։ Այնուհետև ղեկավարել է Կարոլինսկա ինստիտուտի ռադիացիոն ֆիզիկայի բաժինը։ Նա խոշոր ներդրում է ունեցել քաղցկեղի ախտորոշման ու բուժման ժամանակ օգտագործվող իոնացնող ճառագայթների չափաբաժինների չափման աշխատանքներում։
1979 թվականին՝ Չափման միավորների XVI գլխավոր գիտաժողովի ժամանակ, Զիվերտի պատվին նրա անունով կոչվեց Միավորների միջազգային համակարգի արդյունավետ ու համարժեք իոնացնող ճառագայթման չափաբաժնի չափման միավորը․ զիվերտ՝ նշանակվելով Զվ, Sv:
Զիվերտի անունով ոչ պաշտոնապես անվանում են նաև «Ռադիացիայի դեմ պայքարի» համար տրվող շքանանշանը։ Զիվերտի նախաձեռնությամբ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այդ շքանշանով սկսել է պարգևատրել 1862 թվականից։ Ի տարբերություն Շվեդիայի ակադեմիայի մյուս ավելի հայտնի մրցանակաբաշխության՝ Նոբելյան մրցանակի, «Զիվերտի շքանշանի» դափնեկիները շատ ավելի քիչ են. 2003 թվականի դրությամբ ընդհանուր 10 մարդ։
1964 թվականին Զիվերտը հիմնադրել է Ռադիացիայի պաշտպանության միջազգային ասոցիացիան (International Radiation Protection Association): Նա նաև գլխավորել է ՄԱԿ-ի՝ ատոմային ռադիացիայի հարցերով գիտական կոմիտեն։
Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոլֆ Զիվերտ կատեգորիայում։ |
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Ստոկհոլմ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 1966 մահեր
- Ստոկհոլմ քաղաքում մահացածներ
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Շվեդ ֆիզիկոսներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Շվեդ գիտնականներ
- Շվեդիայի ճարտարագիտական գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ