Ռոլլո (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոլլո
ֆր.՝ Rollot
Տեսակպանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, լվացած կեղևով փափուկ պանիր, ագարակի պանիր և պանրագործարանի պանիր
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանՍոմ գավառ
Կաթկովի կաթ
Պաստերիզացումչկա
Հասունացման ժամանակաշրջան3–ից 6 շաբաթ
Ճարպեր45-50 %
Ձևգլան

Ռոլլո (ֆր.՝ Rollot), ֆրանսիական պանիր կովի կաթից, որը արտադրվում է Պիկարդիա երկրամասում՝ առավելապես Սոմ գավառում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանիր առաջին անգամ արտադրվել է 17-րդ դարի սկզբին Մարուալ վանքի վանականների կողմից (ֆր.՝ Abbaye de Maroilles) և ճանաչում ստացավ այն բանից հետո, երբ այն դուր եկավ Լուի Արև արքա թագավորին[1]։ 17–րդ դարում դարում այն այնքան էր տարածված, որ կարող է օգտագործվել որպես դրամային համարժեք[1]։

Մեր օրերում ռոլլոյի պատրաստմամբ զբաղվում են երեք կամ չորս արտադրողներ․ մնացած պանիրը արտադրվում է արդյունաբերական եղանակով[1]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոլլոն պատրաստում են ամբողջական կաթով, հում կամ պաստերացված[2]։ Թարմ կթած կաթին ավելացնում են թթխմոր․ գոյացած թանձրուկը կտրում և տեղավորվում են կաղապարի մեջ։ Երբ շիճուկը միահոսվում է, պանիրը աղում են և տեղափոխում են չորանոց՝ պահելով երեքից վեց շաբաթ[1]։

Սկզբնական ռոլլոն ունի գլանի ձև 6-7 սմ տրամագծով, 4-5 սմ բարձրությամբ, իսկ քաշը 450-500 գրամ է։ Մեր օրերում այն պատրաստվում է առավելապես սրտաձև և կշռում է 200-ից 250 գրամ[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանիրն ունի վառ արտահայտված աղի համ թեթև հաճելի կծվության հետ[2]։ Կեղևը սովորաբար ունի կարմրավուն գույն, միջուկը՝ գունատ դեղին[1]։ Յուղայնությունը՝ 45-50 %[4]։

Ռոլլոն օգտագործում են սպիտակ Sancerre գինու հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Масуи К., Ямада Т. Французские сыры. Иллюстрированная энциклопедия = DK French Cheeses. — СПб: Издательский Дом «Нева», 2003. — P. 157. — 240 p. — ISBN 5-7654-2333-7
  • Le Grand Larousse gastronomique / Isabelle Jeuge-Maynart. — Larousse, 2007. — С. 750. — 992 с. — ISBN 978-2-03-582360-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոլո կայքում Гастрономъ
  • «Le fromage de rollot» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  • «Le rollot» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.