Ռոլանդ Հովարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոլանդ Հովարդ
Բնօրինակ անունRowland S. Howard
Ծնվել էհոկտեմբերի 24, 1959(1959-10-24) (60 տարեկան)
Մելբուրն, Վիկտորիա
Երկիր{{{2}}} Ավստրալիա
Մահացել էդեկտեմբերի 30, 2009(2009-12-30)
Հայդելբերգ, Մելբուրնի արվարձան
ԺանրերՊոստ փանկ
Մասնագիտություներաժիշտ, երգահան
Գործիքներկիթառ, երգեհոն
Գործունեություն1975 — 2009
ԼեյբլFat Possum Records
Կայքrowland-s-howard.com

Ռոլանդ Ստյուարտ Հովարդ (անգլ.՝ Rowland Stuart Howard, հոկտեմբերի 24, 1959(1959-10-24)[2][3], Մելբուռն, Ավստրալիա[2] - դեկտեմբերի 30, 2009(2009-12-30)[1][2][3], Մելբուռն, Ավստրալիա[2]ավստրալացի ռոք երաժիշտ, կիթառահար և երգահան, առավել հայտնի է The Birthday Party խմբում իր մասնակցությամբ և մենահամերգներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975—1990[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոլանդ Հովարդը 16 տարեկանում ստեղծեց իր առաջին՝ Young Charlatans խումբը, իսկ ճանաչում ստացավ երկու տարի հետո, դառնալով The Birthday Party–ի մասնակից, որի անունը սկզբում Boys Next Door էր։ Խմբի ձայնի կարևորագույն գործոններից մեկը Ռոլանդի ագրեսիվ կիթառն էր: Նա դարձավ խմբի երկրորդ ղեկավարը՝ Նիք Քեյվի հետ միասին, և մի քանի երգերի համահեղինակ:

1980 թվականին թիմը տեղափոխվեց Լոնդոն, իսկ երկու տարի անց՝ Արևմտյան Բեռլին, որտեղ հայտնի դարձավ թմրամիջոցների և ալկոհոլի ներքո աղմկոտ և պիղծ կատարումները՝ ամերիկյան The Stooges խմբի ոգով: The Birthday Party–ն համարվում էր ազդեցիկ փորձարարական խումբ համաշխարհային բեմում, բայց երկար չտևեց, միայն մինչև 1983 թվականը: Խմբի բաժանումից հետո Հովարդի և Քեյվի երաժշտական հետաքրքրությունները շեղվում են. Նիկը, The Birthday Party-ի մեկ այլ անդամի՝ Միկ Հարվին հետ միասին, ստեղծում է The Bad Seeds–ը, Ռոլանդը դառնում է Crime and the City Solution–ի անդամ, Սայմոն Բոնիի, Քևին Փոլ Գոդֆրեյի, նրա եղբոր՝ Հարի Հովարդի և, որքան էլ տարօրինակ է, Միկ Հարվիի հետ միասին: Crime-ի և City Solution-ի հետ զուգահեռ, երաժիշտը հավաքել է The Immortal Souls խումբը, նույն կազմով, բացառությամբ Սայմոն Բոնիի։ Իր տեղը զբաղեցրել է Հովարդի ընկերուհի Ժենևև ՄակԳակինը։ These Immortal Souls–ը 1987 թվականին թողարկում են իրենց առաջին ալբոմը՝ Get Lost, (Don't Lie!) և համերգներ են տալիս մեկ տարվա ընթացքում։ Նաև 80-ականներին և 90-ականների սկզբին Հովարդը համագործակցում էր Լիդիա Լանչի, Նիկկի Սադդենի, Բարրի Ադամսոնի, Ջեֆրի Լի Պիրսի, Ֆրենկ Թովեյի, Հենրի Ռոլինզի, Քեյվի Nick Cave and the Bad Seeds խմբի և նրա ընկեր Բլիքսա Բարգելդի խմբի՝ Einstürzende Neubauten–ի հետ։

1990—1999[խմբագրել | խմբագրել կոդը]

Crime and the City Solution խումբը քայքայվում է 1990 թվականին, երկու տարի անց լույս է տեսնում These Immortal Souls խմբի երկրորդ ալբոմը՝ I'm Never Gonna Die Again։ 1994 թվականին լույս է տեսնում Nick Cave and the Bad Seeds–ի ութերորդ ալբոմը Let Love In–ը, որտեղ կարելի է լսել Հովարդի բեկ վոկալը։ These Immortal Souls–ի վերջին երգը դառնում է «You Can’t Unring a Bell»–ը, որը ձայնագրվել է 1995 թվականին Թոմ Ուեյթսի Step Right Up: The Songs of Tom Waits տրիբյուտային ալբոմի համար։ Կոլեկտիվը դադարում է գոյություն ունենալ Փոլ Գոդֆրիի մահվան պատճառով, ում 1997 թվականի հոկտեմբերի 5-ին գտել են մահացած Լոնդոնի իր բնակարանում: Ռոլանդին հաճախ հիշեցնում են նրա առաջին Shivers երգը, որը գրվել է 16 տարեկանում։ Այդ ժամանակ երաժիշտը թողարկում է իր առաջին Teenage Snuff Film սոլո ալբոմը, որը չափազանց դրական են ընդունել քննադատներն ու երկրպագուները։ Դրանից հետո սկսվում է Հովարդի աշխատանքում ավելի քիչ ինտենսիվ շրջան:

1999—2009[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Նա մահացավ ֆալաֆելը ձեռքին ֆիլմի համար Ռոլանդը ձայնագրում է Իգի Փոփի ճանաչված The Passenger երգի քավըր, մեկ տարի անց խաղում է փոքր դեր Անիծվածների թագուհին ֆիլմում։ Հովարդը համագործակցել է Միկ Հարվիի, Լեոնա Կարմենի, Թեյլորի, խմբերից՝ The Drones, The Holy Soul, Magic Dirt, Beasts of Bourbon և այլոց հետ, ունեցել է համերգներ, մասնակցել է ռոք համերգների։ Նրա երկրորդ և վերջին ալբոմը Pop Crimes թողարկվել է 2009 թվականին, նրա մահից առաջ: Կյանքի վերջին տարիներին երաժիշտը տառապել է լյարդի քաղցկեղից, որը պայմանավորված է հեպատիտ C-ով, նա ակնկալում էր լյարդի փոխպատվաստում, բայց վիրահատությունը այդպես էլ չկայացավ: Ռոլանդ Ստյուարտ Հովարդը մահացավ 2009 թվականի դեկտեբերի 30-ին, հուղարկավորությունը տեղի ունեցավ 2010 թվականի հունվարի 7-ին Մելբուրնի Սրբազան Սիրտ եկեղեցում: Նիկ Քեյվն իր հանգուցյալ ընկերոջ մասին ասաց. «Սա շատ տխուր նորություն է: Ռոլանդը Ավստրալիայի եզակի, շնորհալի և անզիջում կիթառահարն էր: Նա լավ ընկեր էր: Շատերը նրան կարոտեն»[4]։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլեկտիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tootho and the Ring of Confidence
  • The Obsessions
  • Young Charlatans (առաջին սեփական խումբ)
  • Boys Next Door (կազմում՝ Նիկ Քեյվ, Մակ Հարվի, Թրեյսի Պյու, Ֆիլ Կալվերտ, Ռոլանդ Հովարդ)
  • The Birthday Party (նույն կազմով)
  • Crime and the City Solution (կազմում՝ Սայմոն Բոնի, Միկ Հարվի, Քևին Պոլ Գոդֆի, Հարրի Հովարդ, Ռոլանդ Հովարդ)
  • These Immortal Souls (կազմում՝ Ռոլանդ Հովարդ, Ժենևև ՄակԳակին, Քևին Պոլ Գոդֆրի, Հարի Հովարդ)
  • Nikki Sudden and the Jacobites
  • Jeffrey Lee Pierce and the Gun Club

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Honeymoon in Red (1987) (Լիդյա Լանչի և The Birthday Party–ի համատեղ ալբոմ)
  • Wedding Hotel (1987) (Նիկկի Սադենի և Ռոլանդ Հովարդի մինի ալբոմ)
  • Kiss You Kidnapped Charabanc (1987) (Նիկկի Սադենի և Ռոլանդ Հովարդի համատեղ ալբոմ)
  • Some Velvet Morning (1982) (Լիդյա Լանչի և Ռոլանդ Հովարդի սինգլ)
  • Shotgun Wedding (1991) (Լիդյա Լանչի և Ռոլանդ Հովարդի համատեղ ալբոմ)
  • Teenage Snuff Film (1999) (առաջին սոլո ալբոմ)
  • Pop Crimes (2009) (վերջին սոլո ալբոմ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]