Ռոզմարի Հարությունյան
| Ռոզմարի Հարությունյան | |
|---|---|
| Ծնվել է | 1941[1] |
| Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թեհրանի համալսարան և Փարիզի համալսարան |
| Մասնագիտություն | սոցիոլոգ, գրող, լրագրող և նկարչուհի |
Ռոզմարի Հարությունյան Քոհեն (անգլ.՝ Rosemary Hartounian Cohen, 1941[1], Թավրիզ, Իրան), հայազգի սոցիոլոգ, գրող, լրագրող, նկարչուհի[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզմարի Հարությունյանը ծնվել է Թավրիզում։ Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Թեհրան։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ռոզմարին սովորել է Թեհրանի օտար լեզուների և գրականության ինստիտուտի անգլիական գրականության և լեզվի բաժնում, այնուհետև ընդունվել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետ։ Ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Ֆրանսիա, սովորել Սորբոնի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում, հետագայում ավարտել է նաև նույն համալսարանի ասպիրանտուրան (համաշխարհային հասարակագիտություն բաժին)։ 1984 թվականին Ռոզմարին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ և բնակություն հաստատել Լոս Անջելեսում։
Նկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին Ռոզմարին ստեղծել է «Ատելիե դե Փարիզ» ցուցասրահ-արվեստի միջազգային կենտրոնը, որտեղ ներկայացված են նաև նրա մետաքսի վրա կատարած նկարչական գործերը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լիանա հրեշտակի գույները խառնելու առեղծվածը» (անգլերեն՝ The Secret of Mixing Colors from Angel Liana), 2016, Լոս Անջելես, ISBN 978-0-9969741-0-3[3]:
- «Անուշ» (անգլերեն՝ Anoush, The Daughter of King Shen), 2012, Լոս Անջելես, ISBN 978-0-966-7361-6-8[4]:
- «Երուսաղեմի մայրը լալիս է» (անգլերեն՝ Mother of Jerusalem is Crying), 2012, Լոս Անջելես, ISBN 978-0-9667361-4-4[5]:
- «Վերապրած խոյեցի Արուսյակը։ Հուշագրություն» (անգլերեն՝ Veraprats Khoyetsi Arusyake), 2011, Երևան, ISBN 978-9939-64-019-8[6][7][8]:
- «Վերապրածը» (անգլերեն՝ The Survivor), 2002, Լոս Անջելես, ISBN 0-9667361-2-5[9]:
Մեջբերումներ «Վերապրած խոյեցի Արուսյակը հուշագրության» մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Եթե մարդիկ չարիքի, արհավիրքի դեմը չեն առնում, ուրեմն ճանապարհ են հարթում նրա համար։ - Ռոզմարի Հարությունյան Քոհեն |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1141235412 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Rosemary Hartounian Cohen - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Secret of Mixing Colors from Angel Liana, The - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Anoush - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Mother of Jerusalem is Crying, The - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Անհերքելի վկայություն».
- ↑ «Veraprats Khoyetsi Arusyake - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ LLC, Ayb Solutions. «Հայ զինվոր». www.hayzinvor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Survivor, The - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.