Ռոզի դը Ռիվթր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կին աշխատողը ԱՄՆ Նեշվիլ քաղաքի գործարանում (1943)

Ռոզի դը Ռիվթր (անգլ.՝ Rosie the Riveter), Երկրորդ աշխարհամարտի կերպարներից է։ Նա մարմնավորում է այն կանանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատում էին գործարաններում և նավարաններում, որպեսզի զորքերին ռազմամթերք մատակարարեին։ Այս կանայք հաճախ կատարում էին իրենց համար խորթ աշխատանքներ, քանի որ տղամարդիկ մեկնում էին ռազմաճակատ։ Ռոզի դը Ռիվթրը ամերիկյան ֆեմինիզմի և տնտեսության մեջ կանանց հզորության խորհրդանիշն է[1]։ Պատերազմի տարիներին գործարաններում աշխատող նման կանանց նկարները տարածվեցին շատ երկրներում, այդ թվում՝ նաև Բրիտանիայում և Ավստրալիայում։ Նմանօրինակ պաստառները կառավարության կողմից լայն տարածում գտան լրատվամիջոցներում, որպեսզի այն կանայք, որոնք դեռ չէին աշխատում գործարաններում, կամավոր աշխատանքի անցնեին՝ այդ դժվար տարիներին երկիրը տնտեսական ճգնաժամից հանելու համար[2]։ Ռոզի դը Ռիվթրը դարձավ հոլիվուդյան ֆիլմերի և երգերի կերպար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց աշխատուժը Համաշխարահային պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին աշխատողները Փենսիլվանիա նահանգի, Նիքթաուն քաղաքի հրետանու գործարանում
Զրահաշտարակ հրետանի պատրաստող կինը (1942)

Քանի որ Համաշխարհային պատերազմները ստիպում էին երկրների կառավարիչներին օգտագործել իրենց ամբողջ բնակչությունը թշնամիներին հակահարված տալու նպատակով, միլիոնավոր կանանց խրախուսում էին աշխատանքի անցնել արդյունաբերական գործարաններում և կատարել այնպիսի աշխատանքներ, որոնք նախկինում կատարում էին տղամարդիկ։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում Միացյալ նահանգների ամբողջ տարածքում կանայք լրացնում էին այն աշխատատեղերը, որոնք տղամարդիկ ստիպված էին եղել լքել։ Մոտ 19 միլիոն կին սկսեց աշխատել Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Այս կանանցից շատերը նախկինում կատարում էին ավելի քիչ վարձատրվող աշխատանքներ։ Երեք միլիոն կին աշխատակից սկսեցին աշխատել պատերազմի տարիներին[3]։ Չնայած նրան, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տղամարդկանց աշխատատեղերում գերակշռում էին կանայք, պատերազմից տղամարդկանց տուն վերադառնալուն պես, նրանց պարտադրում էին վերադառնալ իրենց ամենօրյա տնային աշխատանքներին[4]։ Կանանց աշխատանքի անցնելու համար ստեղծված կառավարական գովազդները մեծ մասամբ տնային տնտեսուհիներին գրավելու համար էին։ Գովազդներից մեկում ասվում էր. «Կարողանու՞մ ես օգտագործել խառնիչ, եթե այո, ապա կարող ես և սովորել շաղափ օգտագործել»[5]։ Այդ քարոզչությունն ուղղված էր նաև նրանց ամուսինների դեմ, քանի որ շատերը չէին ցանկանում, որ իրենց կանայք կատարեն նմանօրինակ աշխատանքներ[6]։ Պատերազմի տարիներին աշխատող կանանց մեծ մասը մայրեր էին։ Նրանց աջակցելու համար, այն կանայք, որոնք չէին աշխատում և իրենց երեխաների կողքին էին, համախմբեցին իրենց ուժերը, որ խնամեն նաև այն կանանց երեխաներին, որոնց մայրերը աշխատում գործարաններում։ Նրանք կազմեցին խմբեր և ստանձնեցին այնպիսի աշխատանքներ ինչպիսին են՝ ուտելիք պատրաստել, հագուստ լվանալ և այլն։ Նրանցից շատերը, որոնք ունեին փոքր երեխաներ սկսեցին ապրել նույն բնակարանում, որպեսզի խնայեն ժամանակ, գումար, ուտելիք և կոմունալ ծախսեր։ Պատերազմի տարիներին կանանց տնտեսական ակտիվ գործունեությունը տղամարդկանց ստիպեց մտածել, թե արդյոք պետք է հակառակ սեռին հորդորել իրենց ողջ ժամանակը ծախսել երեխաներին խնամելու և տնային աշխատանքներ կատարելու վրա, թե աջակցել նրանց ազգանվեր աշխատանքին։ Ավելի քան 6 միլիոն աֆրոամերիկացի, իսպանացի, սպիտակամորթ և ասիացի կին աշխատում էին կողք կողքի[7]։ Այն ժամանակ, երբ գործարանային աշխատատեղերում սկսեցին գերակշռել կանայք, նոր թափ առավ նրանց պայքարը սեռային հավասարության համար։ Զինվորներին և իրենց բանակին օգնելը և բազում անհրաժեշտ ապրանքներ պատրաստելը կանանց օգնում էր իրենց զգալ կրթված և հպարտ։ 1944 թվականին, երբ Միացյալ Նահանգների հաղթանակը ապահովված էր, կառավարական քարոզչությունը օգտագործվում էր՝ կանանց նորից իրենց տնային գործերին վերադարձնելու համար։ Ավելի ուշ, չնայած դժգոհության ալիքին, շատ կանայք վերադարձան իրենց ավանդական գործերին[8]։ Այնուամենայնիվ որոշ կանայք չլքեցին իրենց նախկին աշխատատեղերը։ 1947 թվականի տվյալներով աշխատող կանանց քանակը 36%-ից դարձավ 28%[9]։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոզի դը Ռիվթր» տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1942 թվականին, Ռեդ Էվանսի և Ջոն Ջեյքոբի կողմից գրված համանուն երգում։ Երգը ձայնագրվել է մի քանի երգիչների կողմից և դարձել է ազգային հիթ։ Երգը նկարագրում է Ռոզիին, որը անխոնջ աշխատող էր։ Ասում են, որ սա Ռոզի Բոնավիտայի մականունն է, որը աշխատում էր Կալիֆոռնիայի Քնվեյր ինքնաթիռներ պատրաստող ընկերությունում[10][11][12]։ Այն անհատը, որը հանդիսանում է երգի ոգեշնչման աղբյուրը, Ռոզալի Վոլտերն է։ Ռոզի դը Ռիվթր կերպարը ամենից ավելի ասոցացվել է մեկ այլ կնոջ հետ։ Նա Ռոզ Վիլլ Մոնրոն էր, որը ծնվել է 1920 թվականին ԱՄՆ Կենտուկի նահանգի Պուլասկի շրջանում, իսկ աշխարհամարտի տարիներին տեղափոխվել Միչիգան։ Նա աշխատել է Իպսիլանտ քաղաքի օդանավակայանում, որտեղ պատրաստում էր ինքնաթիռեր կործանող ռումբեր։ «Ռոզի դը Ռիվթր» երգը շատ հայտնի էր այդ ժամանակ։ Ռոզին դարձավ այդ ժամանակաշրջանի ամենահայտնի կերպարը։ 50 տարեկանում, Մոնրոն կարողացավ իրականացնել իր օդաչու դառնալու երազանքը։ Նա ստացավ ինքնաթիռ վարելու իրավունք։ 1978 թվականին նրա ինքնաթիռը վթարի ենթարկվեց, որի հետևանքով նա կորցրեց երիկամը և տեսողությունը։ Դրանով ավարտվեց նրա օդաչուի գործունեությունը։ Նա մահացավ 1997 թվականի մայիսի 31–ին՝ երիկամային անբավարարության պատճառով։ «Ռոզի դը Ռիվթր» դրամատիկ ֆիլմը էկրաններ է բարձրացել 1944 թվականին։

Բախում և հետպատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին և տղամարդ բանվորները հյուսիսամերիկյան ինքնաթիռներ պատրաստող գործարանում(1942)
Կին բանվորները, ռումբ պատրաստելիս, Կալիֆոռնիա(1942)

Ըստ «Ամերիկյան տնտեսական պատմության հանրագիտարանի»՝ Ռոզի դը Ռիվթր կերպարը ոգեշնչեց մի հասարակական շարժում, որն ավելացրեց ամերիկացի աշխատող կանանց թիվը, և այն 12 միլիոնից հասավ 20 միլիոնի, ըստ 1944 թվականի տվյալների (57% աճ՝ 1940 թվականից)։ Միայն այդ թվականին 1.7 միլիոն 20-34 տարեկան չամուսնացած տղամարդ աշխատում էր պաշտպանական ոլորտում, մինչդեռ չամուսնացած կին աշխատողների թիվը այդ ոլորտում հասնում էր 4.1 միլիոնի։ Չնայած նրան, որ Ռոզիի կերպարը մարմնավորում էր զոդողներին, ռիվթերների դերը անփոխարինելի է եղել տնտեսության բոլոր ոլորտներում։ Այս կանայք միավորվեցին և ապացուցեցին ամբողջ աշխարհին, որ նրանք կարող են կատարել «տղամարդկային» աշխատանքներ։ Դա մի այնպիսի ժամանակաշրջան էր, երբ սպիտակամորթներն ու սևամորթներն աշխատում էին կողք կողքի՝ առանց որևէ խտրականության։ Կանայք շտապ արձագանքեցին Ռոզիին, որը վստահեցրել էր նրանց, որ նրանք ունեն հայրենասիրական պարտականություն աշխատուժին միանալու համար։ Ոմանք պնդեցին, որ սա հավերժորեն հարթել է կանանց ճանապարհը դեպի տնտեսական աշխատուժ, իսկ ոմանք էլ, հակառակվելով այդ մտքին, նկատեցին, որ շատ կանայք պատերազմի տարիներին ազատվել էին իրենց մասնագիտական աշխատանքներից, իսկ այդ բացը լրացվում էր պատերազմից վերադարձած զինվորներով։ Լեյլա Ռուփը Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված աշխատության մեջ գրել է. «Առաջին անգամ աշխատող կանայք գերակշռում էին հասարակական պատկերում»։ Պատերազմից հետո «ռոզիները» և նրանց հաջորդող սերունդները արդեն գիտակցում էին, որ գործարաններում աշխատելը հնարավոր էր նաև կանանց համար։ Էլիանոր Օտտոն, ով հայտնի էր որպես վերջին «Ռոզի դը Ռիվեթըր», ինքնաթիռներ է պատրաստել 50 տարի շարունակ[13]։

Մեծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենդի դը Վելդերը Richmond Shipyards–ում

1960-ականներին, հոլիվուդյան դերասանուհի Ջեյն Վիթրսին ճանաչում բերեց «Ժոզեֆին դը Փլամբեր» կերպարը։ Այդ կերպարը հանդես էր գալիս հանրաճանաչ գովազդներում և էկրաններին է մնացել մինչև 1970-ական թվականները։ Այն մարմնավորում էր իրական Ռոզիին։ Նավահանգիստներից մեկում բացվեց «Ռոզիի ռեստորանը»։ 2010 թվականին երգչուհի Փինկը իր երախտագիտությունը ռոզիներին հայտնելու համար, «Բարձրացրու բաժակդ» տեսահոլովակում հագնվել էր, ինչպես Ռոզի։ 2013 թվականին Անդրեա Բիթի կողմից կազմված պատկերազարդ գրքում տեղ է գտել «Մեծ հորաքույր Ռոուզ» նկարը, որը նույնպես նվիրված է եղել Ռոզի դը Ռիվթրին։ 2014 թվականի հուլիսին երգչուհի Բիյոնսեն հրապարակեց մի նկար, որտեղ հագնված է ինչպես Ռոզի և կանգնած է «Մենք կարող ենք անել դա» գրության դիմաց[14]։ Նկարը հավաքեց ավելի քան 1.15 միլիոն հավանում, սակայն հեռացվեց, երբ The Guardian բրիտանական օրաթերթը քննադատեց այն։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոզի դը Ռիվթրի կյանքը և ժամանակները» 65 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմ է, որը նկարահանվել է 1980-ական թվականներին և նկարագրում է կանանց մուտքը աշխատուժ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ «Հյուսիսի ռոզիները» ազգային կանադական ֆիլմ է, նկարահանված 1999 թվականին, որը նվիրվել է կանադացի «ռոզիներին», որոնք պատրաստում էին ինքնաթիռի կործանիչներ և տարատեսակ ռումբեր։ Գրող Ջոն Քրոուլին 2009 թվականին հեղինակել է մի պատմական վեպ՝ նվիրված աշխարհամարտի տարիներին։ Դա նաև ստուգաբանական վեպ է, որի մեջ հաճախ հիշատակվում են նաև կին աշխատողները։ 2000 թվականի հոկտեմբերի 14–ին, Կալիֆոռնիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում այս ֆեմինիստական շարժմանը նվիրված բացվեց մի այգի, այնտեղ, որտեղ տարիներ առաջ եղել է գործարան, և որտեղ աշխատել են հազարավոր ռոզիներ։ Բացման արարողությանը մասնակցեց մոտ երկու հարյուր «ռոզի»։ «Նյու Յորքի Ռիվթրս» կանանց հոկեյի թիմի անունը և լոգոն պատրաստվել է Ռոզի դը Ռիվթր կերպարից ոգեշնչված։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսթինգհաուսյան պաստառ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մենք կարող ենք անել դա» գրությամբ պաստառը, հեղինակ՝ Հոուարդ Միլեր

1942 թվականին Վեսթինգհաուսյան կազմակերպությունը վարձեց նկարիչ Հոուարդ Միլերին, որպեսզի պատրաստի պատերազմը բնութագրող պաստառներ։ Պաստառներից մեկը հայտնի դարձավ «Մենք կարող ենք անել դա» գրվածքով։ Թեև դրանից շատ տարիներ անց մարդիկ այդ պաստառը համարեցին նվիրված Ռոզի դը Ռիվթր կերպարին, սակայն հեղինակը ոչինչ չի նշել այդ նկարի բնութագրում։ Աշխարհով մեկ նկարի տարածվելուց հետո, Միլերին հանձնարարեցին, որ համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարչի հետ միասին ստեղծեն այդ նկարի լուսանկարը։ Լուսանկարի հերոսուհին դարձավ Միչիգանի գործարաններից մեկում աշխատող Ջերալդին Հոֆը[15]։ Ավելի նոր տվյալներով՝ լուսանկարի հերոսուհին Կալիֆոռնիայի գործարաններից մեկում աշխատող Նաոմի Փարքերն է[16][17][18][19]։ «Մենք կարող ենք անել դա» պաստառը սկզբում ցուցադրվել է ընդամենը երկու շաբաթ՝ 1943 թվականի փետրվարին, այնուհետև անհետացել է մոտավորապես չորս տասնամյակ։ Պատերազմի ընթացքում Ռոզի անունը չէր կապվում պատկերի հետ, քանի որ դրա նպատակը երկու սեռերին գրավելը և աշխատանքի անցնելն էր։ 1980-ական թվականներին, երբ պաստառն արդեն հայտնի էր դարձել, հեղինակն անձանբ սկսեց այն անվանել «Ռոզի դը Ռիվթր» և կապել ֆեմինիստական շարժման հետ[20][21][22][23]։

«Saturday Evening» ամսագրի պաստառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:RosieTheRiveter.jpg
Նորման Ռոքուելի նկարը Շաբաթ երեկո օրաթերթի շապիկին (1943)

1943 թվականի մայիսի 29–ին «Saturday Evening» ամսագրի շապիկին հայտնվելուց հետո Նորման Ռոքուելի «Ռոզի դը Ռիվթր» նկարն ունեցավ համաշխարհային ճանաչում։ Նկարում պատկերված է մկանուտ կին, որն ընդմիջման ժամին վայելում էր իր խոզապուխտով բուտերբրոդը։ Նրա գրկում կար ատրճանակ, իսկ կոշիկի տակ դրված էր Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը։ Քանի որ նրա իրերից մեկի վրա գրված է «Ռոզի», բոլորի համար պարզ է դարձել, որ նկարում պատկերվածը «ռոզի» է։ Հերոսուհու ջինսե համազգեստի վրա ամրացված են մի քանի յուրահատուկ կոճակներ՝ «Կարմիր խաչի» արյան դոնորի կոճակ, «V» (վի) տառը, որը հաղթանակի խորհրդանիշերից է, կապույտ աստղ, որն այն մայրերի համար էր, որոնց որդիները կամ դուստրերը ծառայում էին ամերիկյան բանակում, երկու բրոնզե կրծքանշան և նրա անվանական կրծքանշանը[24]։ Ռոքուելի բնորդը եղել է 19–ամյա Մերի Դոյլը, որը բջջային օպերատոր էր։ Նա և Ռոքուելը ապրել են մերձ տարածքներում։ Ռոքուելը զանգահարել և ներողություն է խնդրել բնորդից, քանի որ իր նկարում աղջիկն ավելի խոշոր մարմին ուներ, քան իրական կյանքում։ Մի հարցազրույցում, Մերին անձամբ բացատրել է, որ նա իսկապես բուտերբրոդ էր ուտում այն ժամանակ, երբ բնորդում էր նկարի համար։ Այնուհետև ասել է, որ իր ձեռքի ատրճանակը կեղծ է եղել, և ինքը երբեք չի տեսել Հիտլերի գիրքը։ 2002 թվականին նկարի բնօրինակը վաճառվեց՝ նկարչին բերելով մոտ 5 միլլոն դոլար շահույթ։ 2009 թվականի հունիսին այն տեղափոխվեց Արկանզաս նահանգի Բենթոնվիլ քաղաքի պատկերասրահ[25]։ 1942 թվականի վերջերին, Դոյլը երկու անգամ կեցվածք է ընդունել Ռոքուելի լուսանկարչի՝ Ջին Փելամի առաջ, քանի որ Ռոքուելը նախընտրում էր նկարել արդեն իսկ պատրաստի լուսանկարներից, այլ ոչ թե բնորդներին։ Նկարչի խոսքով լուսանկարներից առաջինը անորակ էր, քանի որ Մերին հագել էր բլուզ, աշխատանքային կապույտ վերնաշապիկի փոխարեն։ Մերիին լուսանկարների համար վճարեցին 10 դոլար (այժմյան 141 դոլարին համարժեք)։ Նա 1949 թվականին ամուսնացավ Ռոբերտ Քեֆի հետ[26]։ Հարցազրույցներից մեկում Մերի Քեֆն ասել է, թե երբեք չէր սպասի, որ նկարն այդպիսի ազդեցություն կունենար։ 2015 թվականի ապրիլի 21-ին, իննսուներկու տարեկան հասակում մահացավ Մերի Քեֆը[27]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bourke-White, Margaret. "Women In Steel: They are Handling Tough Jobs In Heavy Industry". Life. August 9, 1943.
  • Bowman, Constance. Slacks and Calluses – Our Summer in a Bomber Factory. Smithsonian Institution. Washington D.C. 1999. 1560983876
  • Bornstein, Anna 'Dolly' Gillan. Woman Welder/ Shipbuilder in World War II. Winnie the Welder History Project. Schlesinger Library, Radcliffe College. February 16, 2005.
  • Campbell, D'Ann. Women at War with America: Private Lives in a Patriotic Era (Harvard University Press: 1984) 0674954750
  • Herman, Arthur. Freedom's Forge: How American Business Produced Victory in World War II, Random House, New York, 2012. 978-1-4000-6964-4.
  • Knaff, Donna B. Beyond Rosie the Riveter: Women of World War II in American Popular Graphic Art (University Press of Kansas; 2012) 214 pages; excerpt and text search 9780700619665 OCLC 892062945
  • Parker, Dana T. Building Victory: Aircraft Manufacturing in the Los Angeles Area in World War II, Cypress, CA, 2013. 978-0-9897906-0-4.
  • Regis, Margaret. When Our Mothers Went to War: An Illustrated History of Women in World War II. Seattle: NavPublishing, 2008. 978-1-879932-05-0.
  • "Rosie the Riveter" Redd Evans and John Jacob Loeb. Paramount Music Corporation, 1942.
  • Rosie the Riveter Collection, Rose State College, Eastern Oklahoma Country Regional History. Center. [Rosie the Riveter Collection, Rose State College] March 16, 2003.
  • Ware, Susan. Modern American Women A Documentary History. McGraw-Hill:2002.184.
  • Wise, Nancy Baker and Christy Wise. A Mouthful of Rivets: Women at Work in World War II. San Francisco: Jossey-Bass Publishers, 1994.
  • Regional Oral History Office / Rosie the Riveter / WWII American Homefront Project The Regional Oral History Office at the Bancroft Library of the University of California, Berkeley features a collection of over 200 individual oral history interviews with men and women who worked on the home front during World War II.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Switky, W. Raymond Duncan, Barbara Jancar-Webster, Bob (2008). World Politics in the Twenty-first Century Brief (Student choice ed.). Boston: Houghton Mifflin College Div. էջ 268. ISBN 978-0-547-05634-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Tawnya J. Adkins Covert, Manipulating Images: World War II Mobilization of Women through Magazine Advertising (2011)
  3. Keene, Jennifer; Cornell, Saul; O'Donnell, Edward (2013). Visions of America, A History of the United States (2 ed.). Pearson Education Inc. էջեր 697–698. ISBN 9780205092666.
  4. Leila J. Rupp, Mobilizing Women for War, p 142, 0-691-04649-2
  5. Kennett, Lee (1985). For the duration... : the United States goes to war, Pearl Harbor-1942. New York: Scribner. ISBN 0-684-18239-4.
  6. Emily Yellin, Our Mothers' War, p 45 0-7432-4514-8
  7. «We Can Do It!». connection.ebscohost.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. Maureen Honey, Creating Rosie the Riveter: Class, Gender and Propaganda during World War II, p 23, 0-87023-453-6
  9. Keene, Jennifer; Cornell, Saul; O'Donnell, Edward (2013). Visions of America, A History of the United States (2 ed.). Pearson Education Inc. էջ 698. ISBN 9780205092666.
  10. Sickels, Robert (2004). The 1940s. Greenwood Publishing Group. էջ 48. ISBN 9780313312991. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  11. Young, William H.; Young, Nancy K. (2010). World War II and the Postwar Years in America: A Historical and Cultural Encyclopedia, Volume 1. ABC-CLIO. էջ 606. ISBN 9780313356520. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  12. Ambrose, Stephen E. (2001). The Good Fight: How World War II Was Won. Simon and Schuster. էջ 42. ISBN 9780689843617. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  13. Nittle, Nadra (2014 թ․ հոկտեմբերի 25). «'Last Rosie the Riveter,' Elinor Otto of Long Beach, to be honored». presstelegram.com. Press-Telegram: Veteran Affairs. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  14. Winson, Rebecca (2014 թ․ հուլիսի 23). «Sorry Beyoncé, Rosie the Riveter is no feminist icon. Here's why». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  15. «Tale of two Rosie the Riveters untangled». Lansing State Journal. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  16. Fox, Margalit (2018 թ․ հունվարի 22). «Naomi Parker Fraley, the Real Rosie the Riveter, Dies at 96». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  17. «Pretty Naomi Parker is as easy to look at as overtime pay on the... News Photo | Getty Images». www.gettyimages.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  18. «Museum Collections, U.S. National Park Service -». museum.nps.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  19. «Naomi Parker Fraley». www.naomiparkerfraley.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  20. Sharp, Gwen; Wade, Lisa (2011 թ․ հունվարի 4). «Sociological Images: Secrets of a feminist icon» (PDF). Contexts. 10 (2): 82–83. ISSN 1536-5042. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  21. «'Rosie the Riveter' is not the same as 'We Can Do It!'». Docs Populi. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին. Excerpted from:
    Cushing, Lincoln; Drescher, Tim (2009). Agitate! Educate! Organize!: American Labor Posters. ILR Press/Cornell University Press. ISBN 0-8014-7427-2.
  22. Kimble, James J.; Olson, Lester C. (Winter 2006). «Visual Rhetoric Representing Rosie the Riveter: Myth and Misconception in J. Howard Miller's 'We Can Do It!' Poster». Rhetoric & Public Affairs. 9 (4): 533–569. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին.
  23. Bird, William L.; Rubenstein, Harry R. (1998). Design for Victory: World War II posters on the American home front. Princeton Architectural Press. էջ 78. ISBN 1-56898-140-6.
  24. Fischer, David Hackett (2005). Liberty and Freedom. America, a cultural history. Vol. 3. Oxford University Press. էջեր 537–538. ISBN 0-19-516253-6.
  25. «Rosie the Riveter». Rosie the Riveter. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  26. Waldman, Loretta (2007 թ․ նոյեմբերի 18). «'Rosie the Riveter' model going strong at 85». USA Today. The Hartford Courant. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին.
  27. «Vt. woman who posed as 'Rosie the Riveter' dies». wcax.com. 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]