Ռոզի Ալֆարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզի Ալֆարո
Պատկեր
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 12, 1971(1971-10-12) (51 տարեկան)
ԾննդավայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Սպանություն

Մարիա դել Ռոսիո «Ռոզի» Ալֆարո (հոկտեմբերի 12, 1971(1971-10-12), Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկուհի, որը դատապարտվել է 9-ամյա Օթեմ Ուոլեսի սպանության համար 1990 թվականին Անահայմ քաղաքում, Կալիֆոռնիա (ԱՄՆ)։ Ներկայումս Ռոզին մահապատժի է սպասում Կալիֆորնիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆարոն մեծացել է Անահայմում` ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահնագում։ 13 տարեկանում նա թմրամոլ է եղել, 14 տարեկանում դարձել մարմնավաճառ, 15 տարեկանում՝ միայնակ մայր, 18 տարեկանում 4 երեխա է ունեցել և սպանություն կատարել։ Հայտնի է որպես Կալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջանում առաջին կինը, որը մահապատժի Է դատապարտվել 20 տարեկանում[1][2]։

Օթեմ Ուոլեսի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի հունիսի 15-ին 9-ամյա Օթեմ Ուոլեսը (ծնված 1981 թվականի հունվարի 15-ին) Կալիֆոռնիա նահանգի Անահայմ քաղաքում տանը միայնակ էր և սպասում էր ավագ քրոջ կամ մոր աշխատանքից վերադարձին։ Ալֆարոն լավ գիտեր Ուոլեսի ընտանիքին և ավագ դուստրերից մեկի հետ ընկերություն էր անում։ Նա հույս ուներ կողոպտել նրանց, քանի դեռ ոչ ոք չկա։

Օթեմը բացեց դուռը իր քրոջ ընկերուհու համար, և վերջինս խնդրել է օգտվել լոգարանից։ Մինչ լոգարան հասնելը տան հետևից Ռոզին վերցրել է դանակ։ Խաբեությամբ աղջկան տարել է լոգարան և դանակի 57 հարված հասցրել։ Այնուհետև Ալֆարոն խուզարկել է տունը, որպեսզի թմրանյութ գնելու համար իրեր որոնի։ Թալանի համար նա ավելի ուշ ընդամենը 300 դոլար է ստացել։

Ալֆարոն ոստիկանության կողմից հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ խիստ հերոինի և կոկաինի կարիք է ունեցել (ապացուցված չէ, քանի որ նրան ձերբակալել են ավելի ուշ և թմրանյութերի թեստ չեն արել սպանությունից 36-48 ժամ անց) և դրա համար էլ գնացել է սպանության։ Ավելի ուշ նա փոխել է իր ցուցմունքները՝ ասելով, որ ինչ-որ տղամարդ «ստիպել է» նրան աղջկան սպանել։ Դրանից հետո Ալֆարոն ոստիկանությանը պատմել է, որ երկու տղամարդ իրեն բերել են Ուոլեսների տան մոտ, տղամարդկանցից մեկը մտել է տուն և ստիպել նրան սպանել Օթեմին։ Ալֆարոն նրա անունը չի տվել։ Հանցագործության վայրի ապացույցները ցույց են տվել, որ տանը ներկա են եղել միայն Ուոլենսը և Ալֆարոն (ըստ նրա մատնահետքերի և կոշիկի արյունոտ հետքի)[3][4][5];

Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆարոյին մեղադրել և դատապարտել են մահապատժի սպանության համար ծանրացուցիչ հանգամանքներով։ Լիագումար նիստի ավարտին ատենակալները 10:2 հարաբերակցությամբ մահվան դատավճիռ են կայացրել։ Մյուս ատենակալները նույնպես մահվան դատավճիռ են կայացրել։ Դատավորը ուժի մեջ է թողել երդվյալների դատավճիռը և Ալֆարոյին դատապարտել մահապատժի[6]։

Ալֆարոն դարձել է գազային խցում մահապատժի դատապարտված առաջին կինը, և երրորդը դատավճռի կայացման պահին Կալիֆոռնիայի մահապարտների խցում[7]։

2007 թվականի օգոստոսին Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը միաձայն կողմ քվեարկեց Ալֆարոյի համար մահապատժի պահպանմանը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Montaldo Charles (2017-03-31)։ «Women on Death Row - Rosie Alfaro»։ ThoughtCo (անգլերեն) (About, Inc.)։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-22-ին։ Վերցված է 2018-01-22 
  2. EMERY SEAN (2017-07-16)։ «Death penalty reinstated for California woman who stabbed 9-year-old to death»։ Southern California News Group (անգլերեն) (Digital First Media)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-03-ին։ Վերցված է 2018-01-22 
  3. WELBORN LARRY (2007-07-05)։ «Mom continues fight for justice»։ Orange County Register (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-18-ին։ Վերցված է 2018-01-22 
  4. «O.C. Jury Recommends Death for Child's Killer : Courts: Maria del Rosio Alfaro, an illegal alien of Anaheim could become the county's first woman on Death Row. - Los Angeles Times»։ Articles.latimes.com։ 2003-02-03։ Վերցված է 2014-03-05 
  5. «Alfaro 1st O.C. Woman to Get Death Sentence : Courts: Judge, who upheld jury's recommendation, called Autumn Wallace's murder the most 'senseless, brutal, vicious and callous' killing he has ever known. - Los Angeles Times»։ Articles.latimes.com։ 1992-07-15։ Վերցված է 2014-03-05 
  6. DIZON LILY (1992-07-15)։ «Alfaro 1st O.C. Woman to Get Death Sentence : Courts: Judge, who upheld jury's recommendation, called Autumn Wallace's murder the most 'senseless, brutal, vicious and callous' killing he has ever known.»։ Los Angeles Times (անգլերեն)։ 0458-3035։ Վերցված է 2018-12-05 
  7. «Her Future Grim, Alfaro Looks Back : Interview: Facing a death sentence for the murder of a 9-year-old girl, the O.C. woman denies guilt, blames drugs and copes with memories.»։ The Los Angeles Times 
  8. Death penalty affirmed for Alfaro Archived 2009-09-08 at the Wayback Machine. Ocregister.com, accessed 2016-01-31