Ռոզելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզելլա
Ռոզելլա
Ռոզելլա (Platycercus)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Թութակներ
Ցեղ Ռոզելլաներ
Տեսակ Ռոզելլա
Լատիներեն անվանում
Platycercus
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Ռոզելլա (լատ.՝ Platycercus), թութակների կարգին պատկանող թռչնի տեսակ։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզելլաները միջին չափի թութակներ են, որոնց մարմնի երկարությունը 25 սմ-ից 35 սմ է։ Նրանց բնորոշ առանձնահատկություններից է աստիճանավոր ձևի լայն պոչը, որի վրա կան նույն չափի 4 կենտրոնական փետուրներ, իսկ մնացած փետուրների չափը փոխվում է կենտրոնական փետուրների երկու կողմերից համապատասխանաբար նվազելով։ Վերին կտուցի վրա` ծայրից ոչ հեռու, կա մեկական ակոս, իսկ այտերի վրա կա մեծ դեղին, սպիտակ կամ կապույտ բիծ[1]։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզելլաները բնակվում են այգիներում, նոսր անտառներում, արևադարձային լուսավոր բարձրաբուն պուրակներում։ Նրանք սնվում են վայրի խոտերի և մշակված բույսերի սերմերով, ինչպես նաև միջատներով և տարբեր մրգերով։ Նրանք լավ հարմարեցված են գետնին տեղաշարժվելու համար, ճարպիկ վազում են և մանևրում են խոտածածկ բուսականության մեջ։ Ռոզելլաները թռչում են դժկամորեն՝ սովորաբար փոքր հեռավորության վրա[2]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձագուկները

Մարին դնում է 4-ից 6 ձու, գուցե և ավելին (մինչև 8 ձու)։ Թխսկալումը տևում է 20-22 օր։ Ձագերը կճեպից դուրս են գալիս կույր և ծածկված են լինում խիտ բմբուլով։ Առաջին օրերին նրանց կերակրում է հիմնականում մարին, հետագայում՝ և՛ մարին, և՛ արուն։ 28-35 օրական ճտերը թողնում են բույնը, բայց ևս 2-3 շաբաթ ծնողները հոգ են տանում նրանց մասին։ Նրանք սովորաբար բնադրում են տարեկան երկու անգամ[3]։

Գունատ գլխով ռոզելլա

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզելլաները շատ գեղեցիկ թութակներ են, որոնք շատ սիրված են բնության սիրահարների կողմից։ Նրանք ունեն մեղմ և բարձր ձայն, գերակշռում են սուլիչ և ֆլեյտային հնչյունները։ Նրանց կարելի է սովորեցնել տարբեր բառեր ասել[4]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզելլաները հիմնականում բնակվում են Ավստրալիայում և միայն որոշ տեսակներ՝ Թասմանիա կղզում և մերձակա մի շարք այլ ավելի փոքր կղզիներում[1]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզելլաների ցեղը ներառում է 6 տեսակ[5][6]։

Տեսակ
Անվանում Լուսանկար Նկարագրություն Տարածման շրջան
Դեղին այտով ռոզելլա
(ռուս.՝ Желтощёкая розелла)
(լատ.՝ Platycercus icterotis
Western Rosella (Platycercus icterotis)-5-4c.jpg Ռոզելլանների ամենափոքր ներկայացուցիչն է, որն ունի 26 սմ երկարություն։ Արուն հիմնականում կարմիր է` այտերի վրա դեղին պուտերով, ազդրամասը կանաչ է, պոչը` մուգ կանաչ։ Մարին ավելի գորշ է, հիմնականում կանաչ գլխով, կարմրավուն ճակատով, դեղին այտերով և բազմաշերտ կանաչ-կարմիր պոչատակով։ Երկու ենթատեսակների մեջքի ատամնավոր փետուրների գույնը տարբերվում է։ Կտուցը սպիտակավուն է, իսկ ծիածանաթաղանթը` մուգ շականակագույն։ Հարավ-արևմտյան Ավստրալիա
Սևագլուխ ռոզելլա
(ռուս.՝ Черноголовая розелла)
(լատ.՝ Platycercus venustus
Platycercus venustus.jpg
Երկարությունը 28 սմ է, ճակատը, կատարը և ծոծրակը սև են, այտերի վրա կան սպիտակ-կապտավուն պուտեր։ Մեջքի և թևերի փետուրները սև են` դեղին ծայրերով, իսկ որովայնի, կրծքավանդակի և ազդրերի փետուրները գունատ դեղին են` սև ծայրերով, որոնք ստեղծում են ատամնավոր տեսք։ Պոչն կապտականաչավուն է, իսկ կտուցը` գունատ մոխրագույն։ Քարփենթարիայի ծոցից` Արնհեմլենդ թերակղզուց մինչև Քիմբեռլի զանգված
Գունատ գլխով ռոզելլա
(ռուս.՝ Бледноголовая розелла)
(լատ.՝ Platycercus adscitus)
Platycercus adscitus -Kobble Creek-8-2c.JPG Մարմնի երկարությունը 30 սմ է, որը հիմնականում կապույտ է, բացառությամբ կրծքի վերին մասի և գլխի, որոնք կրեմագույն-դեղին են, պոչը կապտավուն սև և կանաչ է, իսկ պոչի տակը՝ կարմիր։ Տեսակը ներառում է երկու ենթատեսակ։ Արևելյան Ավստրալիա
Ռոզելլա
(ռուս.՝ Розелла)
(լատ.՝ Platycercus eximius
Platycercus eximius -Buffalo Zoo-8-3c.jpg Մարմնի երկարությունը 30 սմ է։ Գլուխը կարմիր է, այտերը` սպիտակ։ Կրծքավանդակի վերին մասը կարմիր է, իսկ ստորին մասը` դեղին, որը որովայնի հատվածում փոխարինվում է բաց կանաչով։ Մեջքի և ուսերի փետուրները սև են` դեղնավուն կամ կանաչավուն ծայրերով, ինչը տալիս է աստիճանական տեսք։ Թևերը երկնագույն են, իսկ պոչը` մուգ կանաչ։ Ավստրալիա, Թասմանիա, Նոր Զելանդիա, մասնավորապես`Դանիդինի շրջակայքում գտնվող բլուրներ
Կարմիր ռոզելլա
(ռուս.՝ Красная розелла)
(լատ.՝ Platycercus elegans
Platycercus elegans -Australia -tree-8-4c.jpg Մարմնի երկարությունը 36 սմ է։ Տեսակը ներառում է յոթ ենթատեսակ, որոնցից երեքը բոսորագույն են։ Գլուխը և կրծքավանդակը կարմիր են, այտերը՝ երկնագույն-սպիտակ, մարմնի տակը՝ կանաչ, մեջքը՝ սև, պոչը՝ կանաչ սպիտակի հետ, թևերն էլ կապույտ են։ Արևելյան և հարավարևելյան Ավստրալիա
Կանաչ ռոզելլա
(ռուս.՝ Зелёная розелла)
(լատ.՝ Platycercus caledonicus
Platycercus caledonicus -captivity-6-3c.jpg Ռոզելլանների խոշորագույն ներկայացուցիչն է, որն ունի 37 սմ երկարություն։ Այն ունի դեղին գլուխ, կապույտ այտեր և կարմիր ճակատ։ Մեջքի և թևատակերի փետուրները սև են, որոնք ծայրերում նեղ և կանաչ են, իսկ թևերի վրայի փետուրները կապտականաչ են։ Ազդրը ձիթապտղի գույնի է, պոչը` կանաչ։ Ծիածանաթաղանթը մուգ շագանակագույն է, կտուցը` բաց մոխրագույն։ Թասմանիա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Розелла пёстрая»։ Харківський зоопарк (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-08-ին։ Վերցված է 2020-08-03 
  2. «Образ жизни - ruslanfon»։ sites.google.com։ Վերցված է 2020-08-03 
  3. «РОЗЕЛЛА»։ www.pitomnikptic.ru։ Վերցված է 2020-08-03 
  4. «Розеллы (лат. Platycercus)»։ zooterritoria.ru։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-01-ին։ Վերցված է 2020-08-03 
  5. Stepnell, Kenneth. ([1983])։ Australia's beautiful birds and their young։ Sydney: Australian Consolidated Press։ ISBN 0-949892-13-0։ OCLC 29002243 
  6. «Тасманийская розелла»։ zoogalaktika.ru։ Վերցված է 2020-08-04 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гринёв В. А. Попугаи: Справочное пособие. — М.: Лесная промышленность, 1991. — 334 с ISBN 5-7120-0296-5(ռուս.)
  • Иерусалимский И. Попугаи и певчие птицы: виды, содержание, обучение — Ростов-на-Дону: Владис, 2001. — 320 с ISBN 5-94194-073-4(ռուս.)
  • Энциклопедия декоративных и экзотических птиц/ Авт-сост. А. П. Умельцев. — М.: Локид-Пресс, 2002. — 368 с ISBN 5-320-00436-2(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]